ՀԿԵ-ի աշխատանքը կաթվածահար է եղել. գնացքների երթևեկությունը դադարեցվել է, մեքենավարները հրաժարվում են աշխատել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

ՀԿԵ-ի աշխատանքը կաթվածահար է եղել. գնացքների երթևեկությունը դադարեցվել է, մեքենավարները հրաժարվում են աշխատել

13:58 08.11.2018

Երեկ՝ ժամը 16:00-ից, բողոքի ակցիաներ են սկսվել Գյումրիի, Երևանի և Սանահինի լոկոմոտիվային դեպոներում, գնացքների մեքենավարները հրաժարվում են աշխատել. պատճառը երկաթուղայինների ամսական հավելավճարների թերի վճարումն է:

SHANTNEWS.am-ը զրուցել է բողոքի ակցիայի մասնակիցներից Վահագն Հարեյանի հետ:

«Մեր աշխատանքային պայմանագրով աշխատում էինք, այն ժամանակ մենք, երկար աշխատելու համար՝ որպես հին աշխատողներ, ստանում էինք աշխատավարձ, հետո նրանք դա կտրեցին՝ ասելով, որ նոր աշխատողներն էլ գան և նորմալ գումար ստանան, բայց մեզ ասացին, որ յուրաքանչյուր ամիս 25 տոկոս, անկախ ամեն բանից, պարգևատրում կտան: Այս ամիս, առանց որևէ բացատրության, 25 տոկոսը իջեցվեց 15 տոկոսի»,- նշեց նա:

Հարցին, թե այս ամենը իրավական դաշտում որևէ կերպ ձևակերպվե՞լ է, ակցիայի մասնակիցը պատասխանեց.

«Մեզ ասում են, թե ոմանք թուղթ են ստորագրել, որ երբ ուզեն, վճարեն, իսկ երբ չուզեն, չվճարեն, մենք իրենց ասում ենք, որ եթե ինչ-որ մեկը ստորագրել է այդ թուղթը, ապա նախկին իշխանության ժամանակ իրենց ստիպել, վախեցրել են, քանի որ այն  ժամանակ երկաթգծում հնչում էին վախեցնելու, գործից ազատելու սպառնալիքներ: Խնդիրն այն է, որ մենք աշխատել ենք, օրինակ՝ ամսվա 165 ժամի փոխարեն 186 ժամ: Մենք մեր նախատեսված ժամից ավել ենք աշխատել, իսկ մեզ այսօր ասում են՝ որ պլանը չի կատարվել, և գումար չկա»,- տեղեկացրեց նա:

Մեքենավարի խոսքերով՝ մեկ շաբաթ առաջ Երևան դեպոյի մեքենավարների հետ հանդիպմանն ասվել է, որ  բեռնատար գնացքների շարժը 16 տոկոսով ավելացել է:

Նշենք, որ գործադուլին մասնակցում են «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության 3 դեպոների՝ Երևանի, Գյումրիի, Սանահինի բոլոր մեքենավարները:

«Երևան-Բաթում գնացքը չի եկել, 4 գնացք այս պահին Հրազդանում է կանգնած, 2 գնացք՝ Երևանում, Այրումում, և Սադախլոյում գնացքներ կան, որ պետք է գան, բայց չեն գալիս»,- ասաց մեքենավարը:

Վահագն Հարեյանը նշեց, որ մեքենավարները չեն աշխատի, մինչև լիարժեք չվճարվի գումարը:

«Սպասում ենք «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ղեկավարի այցին, բայց մենք ասել ենք՝ եթե աշխատավարձը ստանանք և պակաս եղավ, շարունակելու ենք դադարեցնել աշխատանքը: Մենք անժամկետ չենք աշխատի, թող այդ հարցը լուծեն»,- նշեց նա:

SHANTNEWS.am-ը կապ հաստատեց «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության մամուլի խոսնակ Ռուբեն Գրդզելյանի հետ, որը հայտնեց, որ ՀԿԵ տնօրենը արդեն մեկնել է Գյումրի:

«Տնօրենն այս պահին մեկնում է Գյումրի, որպեսզի բանակցություններ վարի և մեկ ընդհանուր լուծման գան»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփի հայտարարությունն ու տարածաշրջանի ապաշրջափակումը. զրույց Տիգրան Գրիգորյանի հետ

22:23 02.08.2025

Թրամփի հայտարարությունն ու տարածաշրջանի ապաշրջափակումը. զրույց Տիգրան Գրիգորյանի հետ

Հայաստանի Հանրապետությունն այս շաբաթ ևս, ի դեմս վարչապետի մամուլի խոսնակի, անդրադարձավ ենթակառուցվածքների թեմային՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու սեփական տարածքով անցնող տրանսպորտային կապուղիների այնպիսի տարբերակներ, որոնք անհամատեղելի են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հետ։ Հիշեցնենք՝ այս հայտարարությունը տեղի է ունենում այն բանից հետո, երբ քննարկումներ սկսվեցին ԱՄՆ-ի […] ...

Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի գումարտակի փոխհրամանատարի վերացման մասին

22:12 02.08.2025

Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի գումարտակի փոխհրամանատարի վերացման մասին

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազայի հատվածում  պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման «Ալ-Ֆուրքան» գումարտակի փոխհրամանատարի ոչնչացման մասին։ «IDF-ն հարձակվել և սպանել է ահաբեկչական ՀԱՄԱՍ կազմակերպության Ալ-Ֆուրքան գումարտակի փոխհրամանատարին», – հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության համաձայն՝ ոչնչացված արմատականը պատասխանատու էր գումարտակի մարտական աջակցության համար և մասնակցել է Գազայի հատվածում բանակային ստորաբաժանումների դեմ բազմաթիվ հարձակումների կազմակերպմանը։ ...

SHANTNEWS

22:00 02.08.2025

SHANTNEWS

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները

21:42 02.08.2025

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը 2025 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ: Տղամարդկանց ցուցակը գլխավորում է Շանթ Սարգսյանը։ Կանանց ցուցակը գլխավորում է Էլինա Դանիելյանը։ ...

Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են. Գևորգ Պապոյան

21:27 02.08.2025

Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են. Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են։ Հա ժողովուրդ ջան, եթե ուզում ենք ունենալ շատ զբոսաշրջիկներ, ի թիվս այլ քայլերի, պետք է ոչ թե 10 տարին մեկ Հայաստան գան համաշխարհային աստղեր, այլ տարին մի քանի անգամ։ Ու հա, համաշխարհային աստղերն էլ մի […] ...

Արենիում` 42.6, Երևանում՝ 41.9 աստիճան. մի շարք վայրերում դիտված ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները

21:16 02.08.2025

Արենիում` 42.6, Երևանում՝ 41.9 աստիճան. մի շարք վայրերում դիտված ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները

Ինչպես կանխատեսվել էր, այսօր հանրապետությունում դիտվել է բարձր ջերմային ֆոն։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել, որ մի շարք վայրերում դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները. Արենի` 42.6°C (40°C` 2011թ.), Երևան` 41.9°C (40.8°C` 2000թ.), Արտաշատ` 40.9°C (40.7°C` 2011թ.), Ապարան` 33.5°C (32.2°C` 2000թ.): ...

BACK_TO_TOP