15:46 08.11.2018
«Ինչպե՞ս է տեղի ունենալու այդ անձանց ռեսոցիալացումը»,- այսօր ասուլիսի ժամանակ, այսպես ասած, հռետորական հարց է հնչեցրել «Ընդդեմ իրավական կամայականությունների» կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը՝ հավելելով, որ այդ հարցը շարունակում է խնդիր մնալ ու նաև օրերս հայտարարված համաներման բացթողումներից է.
«Ինչո՞ւ է համաներումն այդքան արագ, արդյո՞ք կա այստեղ քաղաքական միտում նոր ընտրություններից առաջ… Չէ՞ որ մենք մարդիկ ենք, ինչքան էլ ասեն՝ այդպիսի բան չկա, բայց գիտենք նաև, որ դա նախկինում տեղի է ունեցել և այդ միտումների մասին միշտ խոսում են: Ինչո՞ւ հիմա, ինչո՞ւ միանգամից, այս հարցերը կան: Սրանք անհանգստության հիմնավոր հիմքեր են»,- ասել է Լարիսա Ալավերդյանը՝ հավելելով, որ ազատազրկման դատապարտված մարդկանց հասարակություն լիարժեք վերադարձնելու խնդիրը շարունակում է անհանգստացնող մնալ:
«Ծրագիրը, կոնցեպտն այդ առումով նորություն չեն եղել, հակառակը, շատ մեծ նմանություններ կան 2011, 2013 թվականների «Համաներման մասին» օրենքներում: Սոցիումն անազատության մեջ ունի այնպիսի բացասական դրսևորումներ, որոնք վերացնելը միանգամից դժվար է: Ռիսկերը միշտ կան: Պրակտիկան ցույց է տալիս, որ համաներումներից հետո կտրուկ բարձրացել է հանցագործությունների թիվը: Բացի դրանից՝ պարտադիր չէ, որ նա կրկնահանցագործ դառնանա: Արդյո՞ք կան ուսումնասիրություններ, թե այդ մարդիկ ինչ են անում, գնո՞ւմ են երկրից դուրս, թե՞ ոչ: Համակարգն այսօր պատրաստ չէ ռեսոցիալացնելու»,- հավելել է Լարիսա Ալավերդյանը՝ ընդգծելով, որ սա ասում է, որ իշխանությունները և ՀԿ-ները զբաղվեն խնդրի լուծմամբ:
Մանրամասները՝ տեսանյութում:
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...