14:41 08.11.2018
Երևանի քաղաքապետարանում ստեղծվել է մասնագիտական հանձնախումբ, որի նպատակն է ուսումնասիրել մայրաքաղաքի չոր և վթարային ծառերը, տալ մասնագիտական եզրակացություն և անհրաժեշտության դեպքում կատարել հատում կամ խոր էտ: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 12 անդամներից կազմված հանձնախմբի կազմում ներգրավված են գիտնականներ, ոլորտի մասնագետներ, բնապահպաններ, ծառագետներ և այլն:
Երևանի ավագանու անդամ Կարեն Անտաշյանը, որը նույնպես ներգրավված է հանձնախմբի աշխատանքներում, մասնագետների հետ շրջել է հասցեագրված տարածքներում, ուսումնասիրել չոր և վթարային ծառերը:
«Մենք փոքր խմբերով եղանք բոլոր ծառերի մոտ, տվեցինք մեր մասնագիտական եզրակացությունը և այժմ աշխատելու ենք կարճ ժամկետներում իրականացնել հատման և խոր էտի աշխատանքները: Ուրախ եմ, որ հանձնախումբ ձևավորելու մեր կոչին օպերատիվ կերպով արձագանքեցին բազմաթիվ մասնագետներ, ինչի շնորհիվ հնարավոր եղավ աշխատանքները սկսել բավական սեղմ ժամկետներում»,- նշել է Կարեն Անտաշյանը:
Համաձայն հանձնախմբի արձանագրությունների՝ մայրաքաղաքում հատման են ենթակա թվով 437 չոր ծառ, իսկ խոր էտի՝ 467 վթարային ծառ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի տեղակալ Սուրեն Մաքսապետյանը շեշտում է, որ ծառերի չորացման և վթարային դառնալու պատճառները տարբեր են:
«Ծառերից շատերն արդեն բավականին ծեր հասակ ունեն, որոշների արմատային համակարգը խորացել է և հանդիպել ժայռաբեկորների կամ զարգացել է վերգետնյա, հաճախ հանդիպում է նաև ծանր և վնասական մետաղների ազդեցություն: Ծառերի համար շատ վնասակար է նաև CO գազի արտանետումը»,- նշել է Սուրեն Մաքսապետյանը:
Բնապահպանության վարչության պետի տեղակալը նաև հավելել է, որ տարվա ընթացքում առանձին դեպքերում նույնպես կարող են իրականացվել ծառերի հատման կամ խոր էտի աշխատանքներ: Իսկ այն քաղաքացիները, որոնք կհանդիպենք ապօրինի ծառահատումների, կարող են դիմել համապատասխան վարչական շրջանի աշխատակազմ կամ Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ՝ +(374 11) 514 000 հեռախոսահամարով:
Չոր և վթարային ծառերի թվում հաճախակի հանդիպում են նաև այնպիսինները, որոնք արտաքինից վնասված չեն երևում: ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի կենսաքիմիայի բաժնի ավագ գիտաշխատող Գայանե Ներսիսյանի խոսքերով՝ արտաքինից անվնաս այդ ծառերի մոտ մասամբ բացակայում է արմատային համակարգը, և դրանք քամու ազդեցությամբ կարող են հեշտությամբ տապալվել:
Նշենք, որ չոր և վթարային ծառերի հատման և խոր էտի աշխատանքները նախատեսված են մինչև նոյեմբերի վերջ: Դրանք կլրացվեն ինչպես աշնանային, այնպես էլ գարնանային ծառատունկերի ընթացքում:
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...