Ժակ Մարիլոսյանը պիտի հեռանա, քանի որ իր դերը հիմա բացասական է. Արա Թորանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+13.75 oC

Ժակ Մարիլոսյանը պիտի հեռանա, քանի որ իր դերը հիմա բացասական է. Արա Թորանյան

19:51 08.11.2018

Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանը, չնայած պաշտոնը թողնելու բազմաթիվ կոչ-հորդորներին, չի ուզում հրաժարական տալ:

SHANTNEWS.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանը: Նա ասաց, որ Մարիլոսյանի հրաժարականի պահանջը շարունակելու են բարձրաձայնել:

«Նրա դեմ երեսփոխաններ են սկսում բողոքել, օրինակ՝ տիկին Վալերի Բուայեն, Գիյոմ Գասպարյանը, ուրիշներ: Նամակները և այդ բողոքները պիտի շարունակվեն: Մենք երեկ մի բողոք ունեցանք համայնքային խորհրդում, ես և պարոն Մուրադ Փափազյանն այնտեղ էինք: Ժակ Մարիլոսյանը ևս այնտեղ էր, մենք իրեն էլ ասացինք, որ պիտի հեռանա, քանի որ իր դերը հիմա շատ բացասական է»,- տեղեկացրեց Թորանյանը:

Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է տեսանյութ Իլ-դը-Ֆրանսի շրջանային խորհրդի նիստում եղած միջադեպից, երբ ինքը Ժակ Մարիլոսյանին հրապարակավ կոչ է արել հրաժարական տալ:

«Երեկ գիշեր, այո՛, ես ցանկանում էի այդ մասին հրապարակավ ասել իրեն`Ժակ Մարիլոսյանին: Եվ ես դա կանեմ պարբերաբար, մինչև նա հրաժարական տա Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահի պաշտոնից»,- գրել է Փափազյանը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հայերի շրջանում դժգոհություն էր առաջացրել այն, որ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանը հոկտեմբերի 29-ին Թուրքիայի դեսպանատան հրավերով մասնակցել է Թուրքիայի Հանրապետության 95-ամյակին նվիրված միջոցառմանը: Համացանցում լուսանկար էր հրապարակվել այդ միջոցառումից:

Մարիլոսյանի՝ այդ միջոցառմանը մասնակցելն ու լուսանկարի հրապարակումը զայրույթի ալիք էին բարձրացրել: Նրան կոչ էին անում թողնել Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահի պաշտոնը: Այս կոչերին ու համացանցում օրեցօր ավելի սրացող քննադատություններին արձագանքելով` Մարիլոսյանը հանդես էր եկել հայտարարությամբ` իր ափսոսանքն արտահայտելով ու ներողություն խնդրելով նրանցից, ում ցավ է պատճառել այդ լուսանկարով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն այցելել է Եղվարդի բժշկական կենտրոնի շինհրապարակ

18:07 14.05.2025

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն այցելել է Եղվարդի բժշկական կենտրոնի շինհրապարակ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն այցելել է Կոտայքի մարզում կոմիտեի համակարգմամբ կառուցվող Եղվարդի (Նաիրի) բժշկական կենտրոնի շինարարական հրապարակ։ Շրջայցին մասնակցող բժշկական կենտրոնի տնօրենի, Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատու ստորաբաժանումների մասնագետների, նախագծային, շինարարական և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ նա դիտարկել է կատարված աշխատանքները՝ ընդգծելով որակի սահմանված նշաձողը պահպանելու կարևորությունը։ Ներկայում ընթանում են արտաքին պատերի երեսապատման, միջնորմների […] ...

SHANTNEWS

18:00 14.05.2025

SHANTNEWS

Բենզինի ռեզերվուարում բռնկված հրդեհը մարվել է

17:54 14.05.2025

Բենզինի ռեզերվուարում բռնկված հրդեհը մարվել է

Մայիսի 14-ին` ժամը 09:37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում, նախնական տվյալներով, այրվում է բենզինի դատարկ ռեզերվուար: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային […] ...

Համագործակցության հուշագիր՝ Քրեակատարողական ծառայության և ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի միջև

17:45 14.05.2025

Համագործակցության հուշագիր՝ Քրեակատարողական ծառայության և ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի միջև

Այսօր՝ մայիսի 14-ին, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որը ստորագրել են Ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը և ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը։ Համագործակցության անհրաժեշտությունը պայմանավորված է քրեակատարողական համակարգում սոցիալական աշխատանքի ինստիտուտի զարգացման կարևորությամբ, ազատազրկված անձանց վերասոցիալականացման քաղաքականության ամրապնդմամբ, ինչպես նաև քրեակատարողական ոլորտում գիտության և պրակտիկայի միջև […] ...

Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

17:39 14.05.2025

Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Գյումրի համայնքի՝ 2025 թվականի մարտի 30-ին նշանակված ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի թեկնածուն Գյումրի քաղաքի բնակչին խոստացել է ընտրակաշառք՝ ընտրությանը մասնակցելու, ինչպես նաև իր ներկայացրած կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու համար ընտրողների հավաքագրում ապահովելու դիմաց: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ […] ...

Վարորդական իրավունքի վկայականը կեղծ էր. Գեղարքունիքի պարեկների բացահայտումը

17:33 14.05.2025

Վարորդական իրավունքի վկայականը կեղծ էր. Գեղարքունիքի պարեկների բացահայտումը

Գեղարքունիքի մարզի պարեկները մայիսի 6-ին Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհին տեխնիկական զննություն չանցնելու համար կանգնեցրել են Երևանի 27-ամյա բնակչի վարած «ՎԱԶ-2170» մակնիշի ավտոմեքենան: Պարզվել է, որ երիտասարդի ներկայացրած վարորդական իրավունքի վկայականը կեղծ է: Բացի այդ, 29-ամյա ուղևորը պարեկներին է ներկայացրել կիսամոխրացած հետքերով կաթուցիչ: Երիտասարդները մեքենայով հանդերձ տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին: «ՎԱԶ-2170»-ը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք: […] ...

BACK_TO_TOP