ԱԺ արտահերթ ընտրության օրն ու դրան նախորդող օրերին պետք է բացառվի ընտրակաշառքի որևէ դրսևորման փորձ անգամ. Օսիպյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+15.09 oC

ԱԺ արտահերթ ընտրության օրն ու դրան նախորդող օրերին պետք է բացառվի ընտրակաշառքի որևէ դրսևորման փորձ անգամ. Օսիպյան

19:35 08.11.2018

Նոյեմբերի 8-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը: Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, բոլոր ստորաբաժանումների ղեկավարներ:
Ոստիկանության պետն անդրադարձավ օրեր առաջ իր ստորագրած ներքին կարգապահական կանոնները հաստատելու մասին հրամանին: Դրա մեջ մանրամասն ներկայացված են ոստիկանության աշխատանքային հիմնական պայմաններն ու աշխատողների ծառայողական փոխհարաբերությունները, նրանց իրավունքներն ու պարտականությունները:

Ոստիկանության պետը անհրաժեշտ համարելով որոշ պարզաբանումներ տալ նախադեպը չունեցող հրամանի կապակցությամբ՝ իր խոսքում կարևորեց ծառայողների աշխատանքային կարգապահությունն ու սրտացավ վերաբերմունքը ծառայության հանդեպ:
Հրամանի որոշ դրույթներ պարզաբանեց ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը: Նա խոսեց մասնավորապես աշխատանքային ժամերի, հանգստի, աշխատանքային կարգապահության, անհետաձգելի աշխատանքների և այլ հարցերի շուրջ:

Վալերի Օսիպյանը հորդորեց ուժեղացնել ծառայությունը առևտրի կենտրոնների, ոսկու շուկաների և այլ մարդաշատ վայրերում:

«Փորձը ցույց է տվել, որ դեկտեմբերին ավելանում է հանցագործությունների թիվը: Այս ուղղությամբ պետք է իրականացնել կանխարգելիչ ծավալուն միջոցառումներ»,- նշեց ոստիկանության պետը:

Դիմելով տարածքային բաժինների պետերին` ոստիկանության պետը ևս մեկ անգամ հիշեցրեց օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը և, որ արտոնյալներ ոչ մի տեղ չպետք է լինեն:

ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ ոստիկանության պետը հանձնարարեց սկսել աշխատանքը ցուցակների ճշգրտման ուղղությամբ, իսկ ընտրության օրն ու դրան նախորդող օրերին պետք է բացառվի ընտրակաշառքի որևէ դրսևորման փորձ անգամ:
Ոստիկանության պետն անձնակազմին ներկայացրեց ոստիկանությունում կատարվող բարեփոխումների արդյունքում ծրագրված ու իրականացվելիք աշխատանքները:

Շուտով մայրաքաղաքում կստեղծվի շուրջօրյա շարժական պարեկային ծառայություն, այլ կերպ ասած՝ պատրուլ: Կլինեն ծառայողական նոր մեքենաներ, համազգեստ, զենքեր: Այս ստորաբաժանման ծառայությունը ուղղված կլինի թե՛ հասարակական կարգի պահպանմանը և թե՛ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանը:
Մյուս նորամուծությունը ճանապարհատրանսպորտային կանոնների խախտումներ կատարած վարորդների նկատմամբ տուգանքների չափերի նվազեցումն ու անցումն է բալային համակարգի:

Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը անդրադարձավ նաև աշխատանքում դեռևս տեղ ունեցող որոշ թերությունների ու թերացումների, նշեց դրանց շուտափույթ վերացման անհրաժեշտությունն ու եղանակները և շնորհակալություն հայտնեց ծառայության համար:
Աշխատանքային խորհրդակցությանը քննարկվեցին ոստիկանության ծառայությանը վերաբերող այլ հարցեր ևս:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է  տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

21:29 30.06.2025

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

BACK_TO_TOP