11:17 09.11.2018
«Այս հակամարտությունը շատ ձգձգվեց։ Ժամանակն է, որ կողմերը խուսափեն փոխադարձ մեղադրանքներից և հասարակությունները պատրաստեն խաղաղության»։
ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների ներկայացուցչությունն այսպիսի բովանդակությամբ բաց նամակ է ուղարկել կազմակերպության ղեկավարությանն ու Արցախյան հակամարտության կարգավորման միջնորդական առաքելությունն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Ներկայացուցչությունը բարձր է գնահատում մինչ այս արված աշխատանքը, բայց ուզում է ավելին։ Նահանգների ներկայացուցիչը հայտարարում է, որ օգտակար են համարում պետությունների ղեկավարների ու ԱԳ նախարարների մակարդակով վերջին շփումները, և համարում են, որ դրանք կարևոր են շփման գծում լարվածությունը նվազեցնելու տեսանկյունից։
Նամակում հիշատակվում են նաև կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները (որոնք այդպես էլ չիրականացան Ադրբեջանի կողմից դրանցից հրաժարվելու պատճառով- խմբ․), որոնցով նախատեսվում էր ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունները (Կասպրշիկի թիմի ընդլայնումը թույլ կտար ավելի հաճախ ու ավելի խորը դիտարկումներ անել առաջնագծում), ինչպես նաև միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրումը (սա էլ թույլ կտար պարզել, թե որ կողմն է խախտում հրադադարի պայմանավորվածությունը)։
«ԱՄՆ-ը վստահ է, որ ԱԳ նախարարների հանդիպումը կարող է նոր լիցք հաղորդել այս պայմանավորվածությունների կատարմանը վերաբերող քննարկումներին»,- նշվում է նամակում։
Միացյալ Նահանգները, ըստ հաղորդագրության, աջակցում է վստահության ամրապնդման միջոցառումներին և հայերի ու ադրբեջանցիների միջև երկխոսությանը, որը կարող է կայունացնել անվտանգությանն առնչվող իրավիճակը և ստեղծել բանակցությունների համար ավելի կառուցողական միջավայր։
«Այսպիսի երկխոսության մասնակիցները պետք է կարողանան անել դա ազատորեն ու առանց վախենալու, որ տուն վերադառնալուց հետո մեղադրանքներ կստանան»,- նշվում է տեքստում։
Նահանգների ներկայացուցիչը բարձր է գնահատում ԵԱՀԿ տարածքում առկա հակամարտությունների, այդ թվում՝ Արցախյան հակամարտության կարգավորումը։ Դրա համար է, ըստ նամակի, ամերիկյան կառավարությունը Հայաստան և Ադրբեջան ուղարկել բարձր մակարդակի պաշտոնյաների՝ ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնին և պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջորջ Քենթին։
«Միացյալ Նահանգները կիսում է տեսակետը, որ հակամարտությունը կարող է լուծվել ոչ ռազմական ճանապարհով։ Ստատուս քվոն անընդունելի է։ ԱՄՆ-ը հակված է աշխատել կողմերի հետ՝ խաղաղ ու երկարատև լուծում գտնելու համար․ լուծում, որը հիմնվում է մասնակից պետությունների կողմից ընդունված սկզբունքների՝ ուժի չօգտագործման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման ու հավասար իրավունքների սկզբունքների վրա, որոնք ընդգրկված են Հելսինկյան եզրափակիչ ակտում»,- նշվում է նամակի վերջաբանում։
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...