Ինչո՞ւ է դադարեցվել «Շանթ» ՀԸ-«Յուքոմ» համագործակցությունը. պարզաբանում Armtimes.com-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+13.75 oC

Ինչո՞ւ է դադարեցվել «Շանթ» ՀԸ-«Յուքոմ» համագործակցությունը. պարզաբանում Armtimes.com-ին

14:50 09.11.2018

«Շանթ» հեռուստաընկերությունը հոկտեմբերի վերջին իր հեռուստադիտողներին տեղեկացրեց` նոյեմբերի 1-ից «Շանթ»-ի բոլոր ալիքների փաթեթը կհեռարձակվի միայն «Ռոստելեկոմ»-ի ցանցում և «Արմթիվիս» հարթակով. «Շանթ»-ը և «Ռոստելեկոմ»-ը սկսում են ռազմավարական նոր համագործակցություն: Հեռուստաընկերությունը նաև բացատրեց, թե որն է այս քայլի նպատակը:

Այս թեմայի շուրջ պարզաբանումներ ստանալու համար «Հայկական ժամանակ»-ը դիմել է «Շանթ» հեռուստաընկերության հաճախորդների սպասարկման բաժնի ղեկավար Պարգև Առաքելյանին, որն ասել է, որ կաբելային ցանցերից միայն «Յուքոմ»-ից են դուրս եկել, իսկ բացի վերոնշյալից՝ կան այլ կաբելայիններ, որոնց միջոցով «Շանթ» հեռուստաալիքը դարձյալ հեռարձակվում է: Հեռուստադիտողները կարող են բաժանորդագրվել «Ռոստելեկոմ»-ին և դարձյալ ունենալ «Շանթ»-ի համապետական և մասնագիտացված բոլոր ալիքները:

«Մեր ստրատեգիական գործընկեր է ընտրվել «Ռոստելեկոմ»-ը, որի հետ զարգացվում է մասնագիտացված ալիքների փաթեթ, որոնք նիշային ալիքներ են, պահանջարկ ունեցող ու թարմացվող: Էլեկտրոնիկայի վաճառքի ցանկացած կետից կարելի է ձեռք բերել մի քանի հազար դրամ արժեցող DVB-T2 ազդանշան ընդունող սարքը, որին կմիանա սովորական ալեհավաքը: Միացնելով հեռուստացույցին՝ հեռուստադիտողները կունենան «Շանթ»-ի համապետական եթերն անվճար դիտելու հնարավորություն: Ո՛չ պրեմիում ալիքները»,- ասել է Պարգև Առաքելյանը:

Առաքելյանի խոսքերով՝ երկու համեմատաբար խոշոր կաբելային ցանցերից՝ («Ռոստելեկոմ» և «Յուքոմ») մեկի հետ էին ստիպված համագործակցել, և ընտրությունը կատարել են «Ռոստելեկոմ»-ի օգտին:

Հարցին, թե ինչով էր դա պայմանավորված, Առաքելյանն ասել է, որ «Ռոստելեկոմ»-ի հետ ավելի հեռանկարային համագործակցություն են տեսել.

«Մեր ընտրությունը նաև կապված է շուկայում դիսբալանս ապահովելու հետ, որովհետև եթե «Յուքոմ» ընտրեինք, այս դաշտում էլ ամեն ինչ կմոնոպոլիզացվեր, «Յուքոմ»-ը կունենար հայկական ամենախոշոր երկու հեռուստաընկերությունների սիգնալ»:

Վերջինս նաև նշել է, որ ֆինանսական տեսանկյունից էլ «Ռոստելեկոմ»-ի առաջարկն ավելի խելամիտ է եղել, որը թույլ կտա զարգացնել նիշային մասնագիտացված ալիքները:

«Յուքոմ»-ի առաջարկով մենք ի վիճակի չէինք, իրենց առաջարկած գումարը շատ փոքր էր, անգամ ծիծաղելի, քանի որ բյուջեի առյուծի բաժինը տրամադրում էր «Արմենիա»-ին»,- ասել է Առաքելյանը:

Վերջինիս փոխանցմամբ՝ «Յուքոմ»-ով «Շանթ»-ի հեռարձակումը սկզբի տարիներին անվճար է եղել, վերջին մեկ-երկու տարին են սկսել սիմվոլիկ գումարի շուրջ պայմանավորվել, ինչը եղել է «Յուքոմ»-«Արմենիա» համագործակցությունից հետո: «Շանթ» հեռուստաընկերության փոխանցած տվյալներով՝ սիմվոլիկ պայմանագրերը եղել են ամսավճարով, 3 հազարից 5 հազար դրամի սահմաններում գումար է փոխանցվել «Շանթ»-ին:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 14.05.2025

SHANTNEWS

Բենզինի ռեզերվուարում բռնկված հրդեհը մարվել է

17:54 14.05.2025

Բենզինի ռեզերվուարում բռնկված հրդեհը մարվել է

Մայիսի 14-ին` ժամը 09:37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում, նախնական տվյալներով, այրվում է բենզինի դատարկ ռեզերվուար: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային […] ...

Համագործակցության հուշագիր՝ Քրեակատարողական ծառայության և ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի միջև

17:45 14.05.2025

Համագործակցության հուշագիր՝ Քրեակատարողական ծառայության և ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի միջև

Այսօր՝ մայիսի 14-ին, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որը ստորագրել են Ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը և ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը։ Համագործակցության անհրաժեշտությունը պայմանավորված է քրեակատարողական համակարգում սոցիալական աշխատանքի ինստիտուտի զարգացման կարևորությամբ, ազատազրկված անձանց վերասոցիալականացման քաղաքականության ամրապնդմամբ, ինչպես նաև քրեակատարողական ոլորտում գիտության և պրակտիկայի միջև […] ...

Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

17:39 14.05.2025

Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Գյումրի համայնքի՝ 2025 թվականի մարտի 30-ին նշանակված ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի թեկնածուն Գյումրի քաղաքի բնակչին խոստացել է ընտրակաշառք՝ ընտրությանը մասնակցելու, ինչպես նաև իր ներկայացրած կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու համար ընտրողների հավաքագրում ապահովելու դիմաց: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ […] ...

Վարորդական իրավունքի վկայականը կեղծ էր. Գեղարքունիքի պարեկների բացահայտումը

17:33 14.05.2025

Վարորդական իրավունքի վկայականը կեղծ էր. Գեղարքունիքի պարեկների բացահայտումը

Գեղարքունիքի մարզի պարեկները մայիսի 6-ին Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհին տեխնիկական զննություն չանցնելու համար կանգնեցրել են Երևանի 27-ամյա բնակչի վարած «ՎԱԶ-2170» մակնիշի ավտոմեքենան: Պարզվել է, որ երիտասարդի ներկայացրած վարորդական իրավունքի վկայականը կեղծ է: Բացի այդ, 29-ամյա ուղևորը պարեկներին է ներկայացրել կիսամոխրացած հետքերով կաթուցիչ: Երիտասարդները մեքենայով հանդերձ տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին: «ՎԱԶ-2170»-ը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք: […] ...

Խորհրդարանը քննարկում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2024 թ. գործունեության մասին հաղորդումը

17:24 14.05.2025

Խորհրդարանը քննարկում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2024 թ. գործունեության մասին հաղորդումը

Ազգային ժողովը մայիսի 14-ի հերթական նիստում քննարկում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը, որը ներկայացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը: Զեկուցողը ներկայացրել է հաշվետու տարում իրականացված հիմնական աշխատանքները՝ մասնավորապես նշելով, որ 2024 թվականին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քննարկմանն են ներկայացվել «Էլեկտրաէներգետիկայի մասին» եւ «Վերականգնվող էներգետիկայի եւ էներգաարդյունավետության մասին» […] ...

BACK_TO_TOP