Բոլոր քայլերն ուղղված են մեր բնակչության առողջության պահպանմանը. Արսեն Թորոսյանը՝ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+15.09 oC

Բոլոր քայլերն ուղղված են մեր բնակչության առողջության պահպանմանը. Արսեն Թորոսյանը՝ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

15:17 09.11.2018

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը հանդիպել է ՄԱԿ-ի Խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Կլեմեն Վուլեյին:
Հյուրը հետաքրքրվել է Հայաստանում հավաքների ժամանակ ինչպիսի միջոցառումներ են իրականացվում քաղաքացիներին բժշկական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության դեպքում՝ հաշվի առնելով վերջին զարգացումները, որպես ժողովրդավարական, դրական փորձ ունեցող երկիր: 

Արսեն Թորոսյանը պարզաբանել է, որ ոչ միայն հավաքների, այլև մարդաշատ միջոցառումների ժամանակ առողջապահության նախարարությունը համակարգում է ծառայությունների աշխատանքը, մասնավորապես` շտապօգնության բրիգադների հերթապահություններ են սահմանվում, ըստ անհրաժեշտության պատրաստականության են բերվում նեղ մասնագիտական որոշ ծառայություններ:

Ըստ իրավիճակի` շտապօգնության բրիգադն արագ արձագանքում է, տուժածին առաջին բուժօգնություն է ցուցաբերում, իսկ անհրաժեշտության դեպքում` տեղափոխում ամենամոտ մասնագիտացված հաստատություն: 

«Եթե հակիրճ ասեմ, բուժօգնությունը կազմակերպվում է տեղում, իսկ եթե տուժածների թիվը մեծ լինի, մոտակա հիվանդանոցը տեղեկացվում է, բերվում է պատրաստականության և ընդունում: Բարեբախտաբար, մեծ թվով տուժածներով դեպքեր չեն արձանագրվել վերջին իրադարձությունների ժամանակ»,- նշել է առողջապահության պատասխանատուն և հավելել, որ այս ուղղությամբ իրավական կարգավորումներ չկան, անհատական մոտեցում է ցուցաբերվում:

Նախարարը նաև վկայակոչել է քաղաքացիական հասարակության, մասնագիտական ասոցիացիաների, միջազգային կազմակերպությունների հետ սերտ համագործակցությունը՝ նշելով, որ ըստ ոլորտների հարցերը քննարկվում են գործընկերների հետ, և համակարգը մեծ աջակցություն ունի այս առումով: 

Կլեմեն Վուլեյը կարևորել է տարբեր միավորումների հետ համագործակցությունը` ընդգծելով, որ դրանից շահում է հասարակությունը և բարձրանում է աշխատանքի արդյունավետությունը: Ամփոփելով խոսքը` հյուրը հետաքրքրվեց Արսեն Թորոսյանից, թե ինչպես է տեսնում Հայաստանի ապագան:

«Անշուշտ, ամեն ինչ լավ է լինելու: Մենք քաղաքականություն մշակող կառույց ենք, և բոլոր քայլերն ուղղված են մեր բնակչության առողջության պահպանմանն ու բարօրությանը: Պարզապես, բյուջետային հատկացումներն են քիչ, ինչի պատճառով հաճախ չենք կարողանում բոլորին աջակցել: Բայց հույս ունենք, որ առողջապահությունը կդիտարկվի կարևորագույն օղակ, ամբողջությամբ կգործի էլեկտրոնային առողջապահության համակարգը, ինչը թափանցիկ աշխատանքի երաշխիք է, չեն լինի գրպանից դուրս վճարումներ և հանրային առողջապահությունը զարգացնելով` կունենանք առողջ հասարակություն»,- եզրափակել է խոսքը Արսեն Թորոսյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է  տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

21:29 30.06.2025

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

BACK_TO_TOP