Ամեն րոպե այս երեխաների հետ կարող է տեղի ունենալ անդառնալի ողբերգություն, և մենք մեզ չենք ների, որ ընդամենը լուռ դիտորդ էինք․ Նաիրա Զոհրաբյանի բաց նամակը՝ Արտակ Զեյնալյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Ամեն րոպե այս երեխաների հետ կարող է տեղի ունենալ անդառնալի ողբերգություն, և մենք մեզ չենք ների, որ ընդամենը լուռ դիտորդ էինք․ Նաիրա Զոհրաբյանի բաց նամակը՝ Արտակ Զեյնալյանին

10:43 10.11.2018

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը բաց նամակով դիմում է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին․

«Մերին 16 տարեկան է, Գոռը`14, իսկ ամենափոքրը` Գևորգը` 9 տարեկան: Երեք անչափահաս երեխաները ապրում են Ագարակում` առանց ծնողների: Մայրը տարիներ առաջ լքել է ընտանիքը, երեք երեխաներին ու պարզապես մայր չկա: Երբ Մերիին առաջարկեցի փնտրել իրենց մայրիկին, մեկ բառ ասաց` «նա մեզ լքել է, չանեք էդպիսի բան»: Երեխաների հայրը` Փարսադան Փարսադանյանը, «Գորիս» քրեակատարողական հիմնարկում է, դատապարտված է Քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասով` 7 տարի 6 ամիս պատժաչափով և արդեն 3 տարի 8 ամիս անազատության մեջ է: Նրա հոդվածը համաներման ենթակա չէր: Երեխաների միակ խնամակալը` տատիկը, մահացավ այս ամառ: 14-ամյա Գոռը հաճախ բաց է թողնում դպրոցը, որպեսզի աշխատի: Ես հասկանում եմ, որ ցանկացած հանցագործություն պիտի պատժվի: Բայց եկեք չափենք այն կորուստը, որ երեք անչափահաս երեխաները մեծանում են առանց ծնողական խնամքի ու ամեն վայրկյան նրանց ՝ առանց այդ էլ խեղված ճակատագիրը կարող է վերջնականապես կործանվել, այն խնդրի հետ, որ փորձում ենք լուծել` անազատության մեջ պահելով հորը: Ամեն րոպե այս երեխաների հետ կարող է տեղի ունենալ անդառնալի ողբերգություն և մենք մեզ չենք ների, որ ընդամենը լուռ դիտորդ էինք: Հարգելի պարոն Զեյնալյան, իմ լավ բարեկամ, գտնենք տարբերակ, թեկուզ վաղակետ ազատումով հորը ընտանիք վերադարձնելու: Այս լուսավոր երեխաները, որոնց հիմա խնամում է տատիկի 70-ամյա քույրը, անպայման պիտի ունենան մանկություն ու ապագա»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

16:51 02.08.2025

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

Պակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

16:46 02.08.2025

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ուկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

BACK_TO_TOP