Վերջին 13 տարում Բաքուն 27 մլն դոլար է ծախսել ԱՄՆ պաշտոնյաներին՝ իրեն հարմար որոշումներ ընդունել տալու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+24.09 oC

Վերջին 13 տարում Բաքուն 27 մլն դոլար է ծախսել ԱՄՆ պաշտոնյաներին՝ իրեն հարմար որոշումներ ընդունել տալու համար

19:30 10.11.2018

Միայն 2005-2018 թվականներին Ադրբեջանը առնվազն 27 միլիոն դոլար է ծախսել Վաշինգտոնում լոբբիստական գործունեություն ծավալելու համար։ Ստեղծված լոբիստական ցանցով ադրբեջանցիները կարողացել են ամերիկացի պաշտոնյաներին դրդել, որ նրանք ադրբեջանանպաստ որոշումներ կայացնեն այլևայլ հարցերում։ Հայ մասնագետները այժմ բացահայտել են այդ ցանցի մի մասը ու ներկայացրել ինֆոգրաֆիկայով (մեծ որակով հասանելի է այստեղ)։ Դա այն մասն է, որ բաց է և փաստաթղթերով ապացուցելի։ Այդ ցանցի ծայրերը հասնում են մինչև ԱՄՆ ներկա ու նախկին նախագահներին։

«Եթե Թրամփը մեկ ամսում 4 անգամ շնորհավորում է Ալիևին, հենց այս խողովակներով է այդ աշխատանքը տարվում, և հստակ գիտեն, որ պետք է աշխատել այս պաշտոնյայի հետ, որպեսզի այս բովանդակությամբ նամակը դրվի Թրամփի սեղանին, և Թրամփը շնորհավորի, ենթադրենք, Ադրբեջանի անկախության օրը, Ալիևի վերընտրվելու կապակցությամբ (ի դեպ, հենց նույն օրը։ Իսկ եթե հիշում եք, Հայաստանի վարչապետին շուրջ մեկ շաբաթ ուշացումով շնորհավորեց, բայց Ալիևին շնորհավորեց հենց այդ նույն օրը), նավթա-գազային ընկերության հիմնադրման օրը շնորհավորեց։ Մոտ 3-4 նամակ պարբերաբար գնում էր»,– SHANTNEWS.am-ի հետ ունեցած հարցազրույցում հայտարարեց ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։

Նա նշեց, որ թեև ամերիկյան կողմի պատասխանատուները՝ անվտանգության ու պետքարտուղարության աշխատակիցները նայում են, թե ինչ է ստորագրում Թրամփը, և թե արդյոք դա չի հակասում իրենց ԵԱՀԿ միջնորդի դերին, սակայն որոշ բաներ կարող են և սպրդել։

Բայց բացի պաշտոնյաներից, ադրբեջանցիները աշխատում են նաև լրատվամիջոցների հետ։ Սա էլ իր ձևով հանրային ճնշումով պաշտոնյաներին որևէ որոշման, որևէ գործարքի գնալուն դրդելու, համոզելու միջոց է։

«Այս ամենի նպատակը նաև հակահայկական քարոզն է, հակահայկական տրամադրությունների ձևավորումն է։ Եվ այս ուղղությամբ, օրինակ` այս հոդվածները, որոնց մասին խոսեցինք … ԶԼՄ-ներում շատ հաճախ կտեսնեք, որ տեղադրում են հոդված մոտավորապես հետևյալ բովանդակությամբ, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է և Իրանի հետ ունի բարեկամական հարաբերություններ, ապա ԱՄՆ թշնամին է, չի կարող ԱՄՆ հետ բարեկամ պետություն լինել։ Եվ երբ այս տեսակի հոդվածները, այս տեսակի գրառումները, այս տեսակի վերլուծությունները, բնականաբար, 1-2-3-4 անգամ տպագրվում են տարբեր ԶԼՄ-ներով, որոշակի հանրային կարծիք են ձևավորում, որն էլ որոշակի առումով ազդում է պաշտոնյաների, որոշում կայացնողների վրա, որոնք միշտ չէ, որ դետալներից տեղյակ են», – նշեց Սարգսյանը։

Ամերիկագետի խոսքով՝ ադրբեջանցիների ու ամերիկյան պաշտոնյաների միջև այս միջնորդավորված կապը խզելը դժվար է, որովհետև միջնորդը լոբբիստական ընկերություններ են ու նրանք կատարում են այն, ինչ խնդրում է ֆինանսավորողը, սակայն Սուրեն Սարգսյանը կարծում է, որ այսպիսի ուսումնասիրությունները հայկական կողմին օգնում են հասկանալ, թե ինչպես է աշխատում ամերիկյան համակարգը։

Ավելին, բացահայտված 27 միլիոն դոլարի փոխարեն կարող է լինել ավելի մեծ թիվ, քանի որ կան ավելի ծածուկ թաքնված ֆինանսական հոսքեր, որոնցով, ըստ Սարգսյանի, Ադրբեջանը փորձում է հասնել իրեն ձեռնտու քաղաքականության։ Տեսանելի ցանցում այժմ ընդգրկված են ԱՄՆ ներկա նախագահ Դոնալդ Թրամփը, նախկին նախագահներ Բիլ Քլինթոնը և Բարաք Օբաման, մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ և այլ անհատներ ու կազմակերպություններ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԿԲ-ի խորհրդի որոշմամբ վերֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ՝ 6.75 %

17:45 17.06.2025

ԿԲ-ի խորհրդի որոշմամբ վերֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ՝ 6.75 %

Այսօր տեղի ունեցած նիստում Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75 տոկոս: 2025թ.-ի 2-րդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճն արագացել է՝ մայիսին կազմելով 4.3 տոկոս: Այս մասին ասուլիսին հայտնել է Կենտրոնական բանկի նախագահը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

«Չելսիի» հաղթական մեկնարկը․ ԱԱԱ

17:36 17.06.2025

«Չելսիի» հաղթական մեկնարկը․ ԱԱԱ

ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հաղթող «Չելսին» սկսել է պայքարն ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնությունում: Էնցո Մարեսկայի թիմը D խմբի առաջին խաղում 2-0 հաշվով հաղթել է ամերիկյան «Լոս Անջելեսին»: Գոլի հեղինակ են դարձել պորտուգալացի Պեդրու Նետուն և արգենտինացի Էնցո Ֆեռնանդեսը: ...

Տանիքում կանեփի բույս աճեցրած տղամարդը ձերբակալվել է

17:28 17.06.2025

Տանիքում կանեփի բույս աճեցրած տղամարդը ձերբակալվել է

Հունիսի 13-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող շենքերից մեկի տանիքում 70-ամյա բնակիչը կանեփի բույսեր է աճեցնում։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Նշված հասցե մեկնած օպերատիվ-քննչական խմբերը հայտնաբերել են կանեփի տասնվեց բույս, որոնք առգրավվել են։ 70-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Տղամարդը և կազմված […] ...

Թրամփի սպառնալիքները ցույց են տալիս, որ Իսրայելը պարտության շեմին է. ՀՀ-ում Իրանի դեսպան

17:19 17.06.2025

Թրամփի սպառնալիքները ցույց են տալիս, որ Իսրայելը պարտության շեմին է. ՀՀ-ում Իրանի դեսպան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները Թեհրանի հասցեին վկայում են, որ Իսրայելը պարտության եզրին է: Այս մասին հայտարարեց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով Իրան-Իսրայել հակամարտությանը: «ԱՄՆ նախագահի սպառնալիքները վկայում են, որ թշնամին պարտության շեմին է, և Թել Ավիվում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։ Թրամփն այժմ «մեռած ձիու» վրա է նստած», – ասաց դեսպանը Երևանում հրավիրված […] ...

Խաչանովը և Միքելսենը հաղթանակով են սկսել պայքարը Հալեի ATP-500 կարգի մրցաշարի զուգախաղում

17:11 17.06.2025

Խաչանովը և Միքելսենը հաղթանակով են սկսել պայքարը Հալեի ATP-500 կարգի մրցաշարի զուգախաղում

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը և ամերիկացի Ալեքս Միքելսենը հաղթանակով են սկսել պայքարը Հալեի ATP-500 կարգի մրցաշարի զուգախաղում: Զույգը հաղթել է իտալացիներ Յանիկ Սիներին և Լորենցո Սոնյեգոյին: Խաչանովն ու Միքելսենը քառորդ եզրափակչում կմրցեն Կևին Կրավից/Թիմ Պյաց (Գերմանիա) – Անդրե Գորանսոն (Շվեդիա)/Սեմ Վերբեկ (Նիդերլանդներ) զույգի հաղթողի դեմ: ...

Նիկոլ Փաշինյանն ու Ալեքսանդր Թիմանը քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությամբ իրականացվող ծրագրերին վերաբերող հարցեր

17:01 17.06.2025

Նիկոլ Փաշինյանն ու Ալեքսանդր Թիմանը քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությամբ իրականացվող ծրագրերին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Ալեքսանդր Թիմանին: Վարչապետը շնորհավորել է պարոն Թիմանին պաշտոնը ստանձնելու առիթով և կարևորել ԱՄՀ-ի հետ համագործակցությունը՝ ի նպաստ մեր երկրում տնտեսության զարգացման և կայունության ապահովման: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությամբ իրականացվող ծրագրերին վերաբերող հարցեր և անդրադարձ կատարել հետագա քայլերին: Մտքեր են փոխանակվել […] ...

BACK_TO_TOP