13:55 12.11.2018
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում այսօր քննարկվում է «Վիճակախաղերի մասին» ու «Ինտերնետային շահումով խաղերի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերը: Նախագծերը ներկայացրեց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը: Նա առաջարկեց փակել Երևանում գործող բուքմեյքերական կետերը և դրանք տեղափոխել Ծաղկաձոր ու Ջերմուկ: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը հարցրեց.
«Ծաղկաձորի, Հրազդանի տարածաշրջանի, Ջերմուկի, Մեղրու երիտասարդությունը մեզ ընդհանրապե՞ս չի մտահոգում, նրանք այլ կարգի երիտասարդնե՞ր են, ի՞նչ է, նրանց ճակատագիրը մեզ ընդհանրապե՞ս չի անհանգստացնում։ Բուքմեյքերական կետերը տեղափոխելով այս տարածքներ՝ նշանակում է՝ այդ ռեգիոնի երիտասարդներին ուղղակի գամել այս գործին, և դա էլ այն դեպքում, երբ Երևանում երիտասարդներն այլ գործով զբաղվելու, հրապուրվելու հնարավորություն ունեն, իսկ մարզերի երիտասարդները նման հնարավորություններ չունեն»:
Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել ֆարմանյանը նկատեց, որ դա նշանակում է մենաշնորհ տալ ոլորտում գործող 5 ընկերություններից 2-ին, որոնցից մեկը Հայաստանում ընդհանրապես գրանցված չէ:
«Խնդիրը լուծելու տպավորություն է ստեղծվում: Մինչդեռ տպավորությունը կանցնի, խնդիրը կմնա: Այն բոլոր բեթշոփերը, որոնք հիմա գործում են բակերում, դրանց օգտատերերը կտեղափոխվեն ինտերնետային տիրույթ»,- ասաց Սամվել Ֆարմանյանը:
09:10 05.08.2025
NBC. Օվալաձև գրասենյակի ինտերիերում ավելի շատ ոսկի կհայտնվի08:39 05.08.2025
Արագածոտնում գազ չի լինի09:00 05.08.2025
Ynet. Իսրայելը մտադիր է ամբողջությամբ օկուպացնել ԳազանԻսրայելի կառավարությունը՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորությամբ, պատրաստվում է հաստատել Գազայի հատվածի լիակատար օկուպացիայի ծրագրերը, Ynet պորտալին հայտնել են Նեթանյահուի շրջապատի բարձրաստիճան պաշտոնյաները։ «Զառը նետված է, մենք շարժվում ենք դեպի Գազայի հատվածի լիակատար օկուպացիա», – ասել են պաշտոնյաները։ Միաժամանակ, Ynet-ը նշում է, որ Իսրայելի ռազմական ղեկավարությունը, այդ թվում՝ բանակի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը, դեմ է […] ...
08:50 05.08.2025
Պեկինում ավելի քան 82,000 մարդ տարհանվել է ուժեղ անձրևների պատճառովՉինաստանի մայրաքաղաքի իշխանությունները ավելի քան 82,000 մարդու տեղափոխել են անվտանգ վայրեր՝ ուժեղ անձրևների պատճառով, հաղորդում է «Սինհուա»-ն։ «Երկուշաբթի օրը՝ ժամը 21:00-ի դրությամբ (Մոսկվայի ժամանակով 16:00-ի դրությամբ), Պեկինի տարբեր շրջաններից ուժեղ անձրևների պատճառով տարհանվել է ավելի քան 82,000 մարդ», – ասվում է հաղորդագրության մեջ։ Ինչպես նշում է գործակալությունը, աշխատանքները դադարեցվել են նաև քաղաքում ավելի քան 3,2 […] ...
08:39 05.08.2025
Արագածոտնում գազ չի լինիՕգոստոսի 5-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, Մուղնի և Տանձուտ թաղամասերի, Փարպի, Ուջան, Կոշ բնակավայրերի գազասպառողների, նշված բանակավայրերում գործող տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից և նշում, որ գազամատակարարումը կդադարեցվի պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով: ...
08:28 05.08.2025
Ռուանդան համաձայնել է ընդունել ԱՄՆ-ից արտաքսված մինչև 250 միգրանտներիՌուանդան համաձայնել է ընդունել Միացյալ Նահանգներից արտաքսվող մինչև 250 միգրանտների, հաղորդում է ամերիկյան Politico թերթը՝ հղում անելով Ռուանդայի կառավարության խոսնակ Յոլանդե Մակոլոյին։ «Ռուանդան համաձայնել է Միացյալ Նահանգների հետ ընդունել մինչև 250 միգրանտ, մասամբ այն պատճառով, որ գրեթե յուրաքանչյուր ռուանդական ընտանիք զգացել է հարկադիր տեղահանության դժվարությունները, և մեր հասարակական արժեքները հիմնված են վերաինտեգրման և վերականգնման վրա»,-թերթը […] ...
08:18 05.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:08 05.08.2025
Պետք է Տոպուրիային հիշեցնենք, որ նստած չմիզի. Ծառուկյանի գրառումըUFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը նորից ծաղրել է թեթև քաշային կարգի չեմպիոն Իլյա Տոպուրիային: «Իսլամը հիանալի մեջբերում ունի` «Չեմպիոնը պետք է պատրաստ լինի մենամարտել ցանկացածի դեմ, ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում: Դանա, գուցե ժամանակն է Իլյայի համար ինչ-որ բան գրել զուգարանում. մենք պետք է նրան հիշեցնենք, որ նստած չմիզի: Շնորհակալություն, ղեկավար»,- գրել է 28-ամյա Արման […] ...