15:45 12.11.2018
Թուրքիան Հայաստանից պահանջում է արտահանձնել օգոստոսի 29-ին ձերբակալված ԱՄՆ քաղաքացի Քևին (Քեմալ) Օքսուզին:
«Yeni Şafak» լրատվական կայքում տեղ գտած հրապարակման համաձայն` Անկարայի գլխավոր դատախազությունը Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի («Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության»/FETÖ) դեմ իրականացվող հետաքննության շրջանակներում Օքսուզին Թուրքիա արտահանձնելու պահանջագիր է պատրաստել, որն էլ Թուրքիայի արդարադատության նախարարության կողմից ուղարկվել է Հայաստանի պատկան մարմիններին:
Նշվել է, որ արտահանձնման պահանջագրի մեջ մեջբերվել են Քեմալ Օքսուզի եղբոր՝ Մեհմեթ Օքսուզի ցուցմունքը, որտեղ նա հաստատում է եղբոր կապը գյուլենական համայնքի հետ:
Ըստ Մեհմեթ Օքսուզի ցուցմունքի՝ եղբայրը Թուրքիայում ահաբեկչական համարվող կազմակերպության համար աշխատել է ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում:
Պահանջագրի մեջ, հղում անելով Թուրքիայի ֆինանսական հանցագործությունների քննության վարչության պատրաստած զեկույցին, ընդգծվել է, որ Քեմալ Օքսուզը եղել է գյուլենական համայնքի` Ամերիկայում գործող կառույցի ղեկավարներից մեկը:
Ի մի բերելով գյուլենական համայնքի հետ Օքսուզի կապը հաստատող փաստերը՝ դատախազության պատրաստած պահանջագրում նշվել է, որ կասկածյալը (Օքսուզը) կազմակերպության անունից Թուրքիայում գումար է հավաքել, որոնք ԱՄՆ-ի և Վրաստանի բանկեր փոխանցելով` ֆինանսապես օգնել է գյուլենական կառույցին:
Ըստ լրատվամիջոցի՝ դատախազը հայկական կողմին ներկայացրած պահանջագրում խնդրել է Օքսուզին արտահանձնել Թուրքիային, որպեսզի հնարավոր լինի նրա նկատմամբ հետաքննությունն ավարտին հասցնել:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին Հայաստանի դատախազությունը բավարարել էր Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահների կողմից հետախուզվող, ազգությամբ թուրք, հակահայ լոբբիստ Քևին (Քեմալ) Օքսուզին ԱՄՆ-ին հանձնելու վերաբերյալ միջնորդությունը:
ՀՀ գլխավոր դատախազությունն ԱՄՆ իրավասու մարմիններից ստացել էր միջնորդություն` Երևանում ձերբակալված Օքսուզին հանձնելու վերաբերյալ:
ԱՄՆ-ի կողմից հետախուզվող Օքսուզի նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ օգոստոսի 31-ի որոշմամբ կիրառվել էր կալանավորում:
20:34 08.06.2025
ՃՏՊ Արարատի մարզում. երեք տուժածներից մեկը պարեկային ծառայող էՀունիսի 8-ին՝ ժամը 19․10-ին, ՆԳ նախարարության ոստիկանություն վթարի վերաբերյալ ահազանգ է ստացվել։ Պարզվել է, որ Արարատի մարզի Արմաշ գյուղում պարեկային ծառայության կարգախումբը կանգնեցրել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենա’ վարչարարություն իրականացնելու նպատակով։ Կարճ ժամանակ անց նույն ճանապարհով երթևեկող «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել այն, բախվել է պարեկային ծառայության կարգախմբի կայանված ավտոմեքենային։ Պատահարի հետևանքով երեք մարդ, այդ […] ...
20:19 08.06.2025
Նիկոլ Փաշինյանի շարասյունն ավտովթարի չի ենթարկվելՏարածած տեղեկությունը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել Արմաշ գյուղում, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ «Կոչ եմ անում լրատվամիջոցներին զերծ մնալ չճշգրտված և անհիմն տեղեկատվություն տարածելուց»,- գրել է նա: ...
19:27 08.06.2025
Դավթաշենում թալանել են շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ըՀունիսի 8-ին, Երևանում ավտոմեքենայի թալանման հերթական դեպքն է տեղի ունեցել՝ այս անգամ Դավթաշեն վարչական շրջանում։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի սեփականատերը Դավթաշենի 4-րդ թաղամասի 45/7 շենքի դիմաց ուրբաթ օրը կայանել է իր ավտոմեքենան ու այսօր առավոտյան իջել է բակ, որպեսզի ավտոմեքենան տեղափոխի ավտոլվացման կետ և հայտնաբերել է ավտոմեքենան թալանված։ Դեպքի մասին ավտոմեքենայի […] ...
19:12 08.06.2025
Հայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողովՀայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողովը, որը կազմակերպվել է «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության կողմից`Արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարությանը Հռոմի կանոնադրության հետվավերացման գործընթացներում» ծրագրի շրջանակներում։ Այս մասին հայտնել են Արդարադատության նախարարությունից: Աշխատաժողովի նպատակն է Միջազգային […] ...
18:57 08.06.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրալիայից ժամանած ուխտավորներինՀունիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին՝ ուղեկցությամբ Մելբուռնի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Խաչեր քահանա Հարությունյանի: Տեր Խաչեր քահանան Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ մինչև Հայաստան ժամանելը ավստրալահայերն ուխտավորաբար եղել են Արևմտյան Հայաստանում և այժմ, գտնվելով […] ...
18:41 08.06.2025
Կոտայքի մարզում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերըԿոտայքի մարզում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերը: Այս մասին հայտնել են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից: Բյուրեղավանում ամփոփման փուլում է մարզադպրոցի շինարարությունը, Վերակառուցվում է Աբովյանի ամենամեծ մանկապարտեզներից մեկը, իսկ ահա Ջրվեժում շուտով կունենան ուսումնամշակութային կենտրոն: Մանրամասները՝ տեսանյութում: ...