22:35 12.11.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Հայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանը խոսել է մի շարք խնդիրների մասին.
«Թեղուտում ստացվեց բնապահպանական, էկոլոգիական և տնտեսական կոլապս, որի պատասխանատուները այսօր շանտաժի են ենթարկել կառավարությանը: Եթե խոսենք Ամուլսարի վերաբերյալ, կան բազմաթիվ տեղական և միջազգային գիտնականների եղրակացություններ, որոնք անկախ են Lydian-ի արված ուսումնասիրությունից: Շատերը կարծում են, որ 2012 թ․-ից ի վեր արված տարբեր ուսումնասիրությունների փաստաթղթերում եղած տեղեկատվությունը բավական է, որպեսզի նախորդ թույլտվություններն ուժը կորցրած կամ չեղյալ համարվեն: Կառավարությունն այդպես չի կարծում, նախորդ կառավարությունն էլ այդպես չէր կարծում: Այդ ուսումնասիրությունները նշում են, որ կան լրջագույն բացթողումներ, որոնց դեպքում, եթե սկսվի հանքավայրի շահագործումը, այնպիսի ահռելի ծախսեր կարող են առաջանալ, որոնք գրված չեն փաստաթղթերում»:
Բնապահպանի խոսքերով՝ միայն ջրերի մի հատվածում 200 տարվա աղտոտման կանխարգելման կայանի տեղադրումը, սպասարկումը և գործարկումը կազմել է մոտ 160 միլիոն դոլար, որը ոչ մի փաստաթղթում նշված չէ։
«Հայաստանի կառավարությունը մտածել է, թե ո՞ւմ գումարով է արվելու այդ բանը:Մենք այդ տարածքում լուրջ ջրագրական ցանց ունենք: Մենք վտանգի տակ ենք դնում Որոտան-Արփա-Սևան թունելը, Կեչուտի ջրամբարը: Այդ թույլտվությունները տրվել են՝ առանց լրջագույն հետազոտությունների: Հիմա մենք ռիսկ չենք անում նախորդների տրված թույլտվությունները չեղյալ համարել»,- նշել է նա:
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...