Եկամտահարկերը համահարթեցնելու ենք բոլորի համար. Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+20.09 oC

Եկամտահարկերը համահարթեցնելու ենք բոլորի համար. Նիկոլ Փաշինյան

12:44 13.11.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի նոյեմբերի 13-ի նիստում խոսեց Կառավարության կողմից աշխատանքի խրախուսման ևս մեկ տարբերակի` եկամտահարկի համահարթեցման նախագծի մասին:

«Մենք ասել ենք, որ 36 և 28 տոկոս եկամտահարկերը իջեցնելու, դարձնելու ենք համահարթ բոլորի համար` 23 տոկոս: Սա աշխատանք է երկու ուղղությամբ, առաջինը` մենք, ըստ էության, խրախուսում ենք բարձր աշխատավարձերով նոր աշխատատեղերի ստեղծումը, երկրորդ` մենք այս և մյուս ուղղություններով, ըստ էության, հավելյալ մոտ 50 մլրդ դրամ ենք ներարկում տնտեսության մեջ, այսինքն` մոտավորապես 50 մլրդ ոչ թե հավաքագրում ենք պետբյուջե, այլ թողնում ենք մարդկանց մոտ և թողնում շրջանառության մեջ: Սա մեծ և կարևոր ներարկում է մեր տնտեսության մեջ, այնքանով, որ յուրաքանչյուր տնտեսվարող կարող է հայտ ներկայացնել` այդ գումարից իր «չափաբաժինը» ստանալու: Սա նշանակում է նաև աշխատավարձերի որոշակի բարձրացում»,- ասաց նա:

Փաշինյանն անդրադարձավ քննարկումներին ու դժգոհություններին, երբ ասում են` պետբյուջեում աշխատավարձի բարձրացում չկա, ապա արձագանքեց, որ մարդկանց եկամտահարկը, եթե նվազում է, դա նշանակում է` նրանց աշխատավարձն ավելանում է: Ավելացած 50 մլրդ դրամը, ըստ վարչապետի պաշտոնակատարի, կարող է տնօրինվել մի քանի տարբերակով. կարող է շուկա մտնել, առևտրի շրջանառությունը մեծացնել, մտնել բանկային համակարգ` ավանդների տեսքով:

Փաշինյանն ընդգծեց` երկու դեպքում էլ նպաստելու է աշխատանքի խրախուսման իրենց քաղաքականության հաջողությանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 18.06.2025

SHANTNEWS

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

21:45 18.06.2025

Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարում

Գերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

21:41 18.06.2025

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։   ...

Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշում

21:36 18.06.2025

Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշում

Բաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

21:28 18.06.2025

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:23 18.06.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Կողբացի փ. 42 շենք, Պուշկինի փ. 40 շենք, Տերյան փ. 23, 25 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Ադոնցի փ. 19/8-21/2 շենքեր, Երևանի Աջափնյակ վարչական […] ...

BACK_TO_TOP