14:04 13.11.2018
Հանրապետական կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարության մեջ ներառված ձևակերպումները իրենց թերացումների մասին չափազանց մեղմ են։ Ազգային ժողովում լրագրողների հարցերին պատասխանելիս այս մասին հայտարարեց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը։ Նա պնդեց, որ Հանրապետականը ժողովրդի հետ չի եղել, նրանից իշխանություն չի ստացել, որ հետո էլ հեռանա ժողովրդից։
«Դա թերացում չէր, դա սխալ չէր։ Դա հանցագործություն էր․ ընտրություն կեղծելը հանցագործություն է, կաշառք վերցնելը հանցագործություն է, կոռուպցիոն մեխանիզմներով ստվերային տնտեսություն և մենաշնորհներ ստեղծելը հանցագործություն է։ Ի՞նչ է նշանակում թերացում և բացթողում։ Դա բացթողո՞ւմ է։ Դա մի ամբողջ ժողովրդի ճակատագրի հետ խաղալ է»,- հայտարարեց Միրզոյանը։
Կուսակցության հայտարարության նախագծում, հիշեցնենք, ի թիվս այլ թերացումների, հանրապետականները հիշատակել էին անբավարար կուսակցական աշխատանքը, ինչպես նաև այլ հարցեր։
Կուսակցությունում ընդունում են, որ երբեմն առողջ քննադատությունն ընդունել են որպես ապակառուցողական ընդդիմախոսություն, չեն տարբերակել դրանք, իսկ երբեմն էլ չափից ավելի հանդուրժող են եղել, ու դա բերել է կուսակցության վերաբերյալ հանրային բացասական ընկալման սրման։
«Որոշ կարևոր բարեփոխումներ կյանքի էին կոչվում առանց բավարար նախապատրաստական և բացատրական աշխատանքի` պարարտ հող ստեղծելով անհիմն քննադատության համար, երբեմն էլ անհրաժեշտ փոփոխությունները դանդաղում էին»,- նշվում է նախագծում։
Հանրապետականները խոստովանում են, որ չեն կարողացել ապահովել գործազրկության ցածր մակարդակ, արհեստավարժ կադրերի պատրաստում, ինչպես նաև սոցիալական արդարություն, կոռուպցիայի ցածր մակարդակ և այլն։
15:00 03.08.2025
Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhoneUFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...
14:55 03.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
14:43 03.08.2025
Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղումԱմերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...
14:26 03.08.2025
Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամՈւկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...
14:03 03.08.2025
Ովքե՞ր են Ժունիորի կուռքերըԲրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...
13:49 03.08.2025
Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...