17:08 13.11.2018
Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանն ավագանու նիստի ժամանակ՝ հարցուպատասխանի փուլում, խոսեց փակ բաժնետիրական ընկերությունների, մասնավորապես Երևանի մետրոպոլիտենի մասին:
«Մենք մշտապես բարձրաձայնել ենք մի խնդիր, որ փակ բաժնետիրական ընկերություններն օգտվում են Երևանի կողմից հատկացված բյուջեի զգալի մասից, բազմաթիվ ընթացակարգերով շատ ավելի պակաս թափանցիկ են, քան համայնքային բյուջեն է տնօրինվում: Բազմիցս բարձրաձայնել ենք, որ փակ բաժնետիրական ընկերություններում առկա են բազմաթիվ ռիսկեր, ուռճացված հաստիքացուցակներ, որոնք էլ ավելի մեծ բյուջե են պահանջում: Վերջերս մենք բողոքներ ստացանք մետրոպոլիտենից:
Այդ տեղեկություններով՝ աշխատակիցներից յուրաքանչյուր ամիս աշխատավարձից պահվում է որոշակի գումար, այսպես կոչված՝ «Գթության ֆոնդին»: Այդ տոկոսները, որ վճարվում են, տնօրինվում են անհասկանալի կերպով, ոչ թափանցիկ: Մեր տեղեկություններով՝ սա տեղի է ունենում Երևանի մետրոպոլիտենում, որին կցված է 6 ավտոմեքենա: Ընդհանուր առմամբ՝ 4000-4500 լիտր վառելիք է տրամադրվում դրանց, բայց մի մասն է շահագործվում, մյուս մասը մսխում են Երևանի բյուջեի կողմից տրված գումարները»,- ասաց Խաժակյանը:
Նրա խոսքերով՝ անհրաժեշտություն կա վերանայելու փակ բաժնետիրական ընկերությունների գործառույթները:
Թեմայի վերաբերյալ հարց-առաջարկին պատասխանեց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:
«Բառացիորեն օրերս մենք քննարկումներ ենք ունեցել փակ բաժնետիրական ընկերությունների կարգավիճակի, բյուջետավորման, ֆինանսական հոսքերի և արդյունավետության խնդիրներով: Պլանավորում ենք թողնել այն ընկերությունները, որոնք տնտեսապես արդարացված բաժնետիրական գործունեություն են իրականացնում»,- ասաց նա:
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...