Նոր Boeing-ում կարևոր բացթողում են հայտնաբերել, որը եղել է նաև Ինդոնեզիայում ինքնաթիռի կործանման պատճառը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Նոր Boeing-ում կարևոր բացթողում են հայտնաբերել, որը եղել է նաև Ինդոնեզիայում ինքնաթիռի կործանման պատճառը

00:23 14.11.2018

Ամերիկյան Boeing 737 MAX ինքնաթիռներում կարևորագույն բացթողում են հայտնաբերել, որը կարող է վթարի պատճառ դառնալ։ Ամերիկյան Wall Street Journal լրատվամիջոցին հայտնի է դարձել, որ արտադրող ընկերությունը թաքցրել է այդ թերությունը, որը կարող է «քաշել» ճգնաժամային իրավիճակում։

Այս թերությունը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Ինդոնեզիայում այս տիպի ինքնաթիռն ընկավ ծովը: Ինդոնեզիայում թռիչքից 13 րոպե անց ռադարներից անհետացել էր Lion Air ավիաընկերությանը պատկանող Boeing 737 ուղևորատար ինքնաթիռը։ Ավելի ուշ պարզվել էր, որ այն ծովն էր ընկել: 188 ուղևորներից ոչ ոք ողջ չի մնացել:

Ինքնաթիռի այս բացթողումը կա տարբերակներից երկուսում՝ MAX 8-ում և MAX 9-ում (մյուս երկուսի՝ MAX 7 և MAX 10 տարբերակների դեպքում դա չկա)։ Խնդիրն այն է, որ ինքնաթիռի կայունությունն ապահովող համակարգերից մեկը պետք է ինքնաթիռի քթամասը բարձրացնի վեր, սակայն ճգնաժամային իրավիճակում այդ համակարգն այս ինքնաթիռներում հակառակ ուղղությամբ կարող է քաշել ինքնաթիռը։ Դրա հետևանքով ինքնաթիռի քթամասը կարող է կախվել այնքան, որ օդաչուներն այլևս չկարողանան ուղղել ինքնաթիռը։

Այս թերության մասին կասկածների առաջանալուց հետո ամերիկյան համապատասխան գերատեսչությունը նախազգուշացրել էր դրա մասին, քանի որ Ինդոնեզիայում ավիավթարի ենթարկված Boeing 737 Max ինքնաթիռի մոտ առաջացած խնդիրները կարող են առաջանալ նաև նույն մոդելի 246 այլ ինքնաթիռների մոտ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

08:30 02.08.2025

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

Օգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP