15:58 18.10.2017
էթիկայի հանձնաժողով ստեղծելու պահանջով «Ելք» խմբակցության ներկայացրած փաստաթղթի քննարկումը հետաձգվեց: Հիմնական զեկուցող «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հայտարարեց.
«Առաջնորդվելով ԱԺ կանոնակարգ օրենքի 100-րդ հոդվածի 3-րդ մասով՝ հետաձգում եմ քննարկումը և այդ դրույթի համաձայն՝ դա իրականացնում եմ առանց քվեարկության: Մենք պետք է առաջարկությունները խմբակցությունում քննարկենք: Առաջարկությունների վերաբերյալ կներկայացնենք մեր դիրքորոշումը նախագծի խմբագրված տարբերակի տեսքով»:
Հ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը հաստատեց փաստաթղթի քննարկումը հետաձգելու փաստը.
«Դուք պետք է ներկայացնեք լրամշակված տարբերակը, այսինքն՝ դա նշանակում է, որ այս առաջարկություններից ինչ-որ մի մաս այս ձևակերպմամբ, այն ձևակերպմամբ ընդունելի է: Կբերեք և կկատարվի քվեարկություն»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին ԱԺ-ում նախ՝ վեճ է ծագել Նիկոլ Փաշինյանի և Արտաշես Գեղամյանի միջև: Փաշինյանն իր ելույթում հիշատակել է Գեղամյանին՝ նշելով, որ նա Մուշն ու Արդահանը գրավելու փոխարեն ճիշտ կանի՝ խոսի լենինիզմից ու կոմունիզմից՝ ակնարկելով Արտաշես Գեղամյանի կոմունիստական անցյալը:
Արտաշես Գեղամյանը տեղից բղավել է. «Չափդ մի՛ կորցրու», ինչին Փաշինյանն արձագանքել է հետևյալ կերպ.
«Այ քեզ բան, ես էսքան զահլա չունեմ, րոպես պահեք»:
Դրանից հետո վեճը շարունակվել է ԱԺ միջանցքում, որի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հենց նոր ԱԺ միջանցքում Ա. Գեղամյանը բռունցքներով հարձակվեց ինձ վրա։ Հաջողությամբ պաշտպանվեցի։ Մի երկու անգամ էլ կոշիկներս փայլեցրի իրենով։ Ներողություն եմ խնդրում հանրությունից, որ ստիպված եմ աշխատել այս պայմաններում»:
Գեղամյանը հերքել է, թե հարվածէլ է Փաշինյանին.
«Եթե ես բռունցքներով հարվածեի որևէ մեկին, նրան կտեղափոխեին հիվանդանոց»:
Ավելի ուշ Գեղամյանն ընդունել էր, որ եղել է միջադեպ:
«Ելք» խմբակցությունը պաշտոնապես շրջանառության մեջ է դրել ԱԺ էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը: Խմբակցությունը նշել է, որ կարող է պահանջել նաև Գեղամյանին մանդատից զրկելու հարցը:
00:00 01.05.2025
Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունըԱռողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...
23:59 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 30.04.2025
Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ինԱպրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...
23:57 30.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:56 30.04.2025
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համարՀնդկաստանը փակել է իր օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...
23:51 30.04.2025
43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճումԱպրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...