«Ղեկը աջ» նախաձեռնությունն այսօր փաստեր է ներկայացրել այն մասին, որ խաբեության է ենթարկվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+17.09 oC

«Ղեկը աջ» նախաձեռնությունն այսօր փաստեր է ներկայացրել այն մասին, որ խաբեության է ենթարկվել

15:47 14.11.2018

SHANTNEWS.am-ն այսօր հայտնել է, որ «Ղեկը աջ» նախաձեռնությունը այսօր ևս բողոքի ակցիա է կազմակերպել՝ այս անգամ կառավարության շենքի դիմաց: Մուտքի մոտ որոշ ժամանակ կանգնելուց հետո նախաձեռնության անդամները որոշել են ավտոերթ իրականացնել՝ աջ ղեկով մեքենաներով շրջապտույտներ են կատարել Հանրապետության հրապարակում, ազդանշաններ տվել: Նաև ավտովթար է գրանցվել: Կառավարությունից արձագանքել են և ակցիայի մասնակիցների հետ զրուցելու է եկել ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը: Սարգսյանն առաջարկել է զրույցը շարունակել շենքում, առաջարկն ընդունվել է և Սարգսյանի հետ նրա աշխատասենյակ բարձրացած ակցիայի 3 մասնակիցներն ավելի քան մեկ ժամ տևած հանդիպումից հետո ասել են, որ առաջարկ են ներկայացրել՝ չխախտել հոկտեմբերի մեկից սահմանված արգելքը, մեքենաները ներկրել ավտոմասերի տեսքով, հետո հավաքել և շահագործել աջ ղեկով:

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները շարունակում են պնդել, որ իրենց մոլորության մեջ են գցել՝ ասելով, որ օրենքը ժամանակավոր է: Այսօր նրանք այս հայտարարության նկարն են ցույց տվել: Հայտարարությունն, ըստ նախաձեռնության անդամների, փակցված է եղել ՊԵԿ-ի պատին և հանվել է վերջերս: Հայտարարությունը ստորագրել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Հայտարարության մեջ ասվում է, որ աջ ղեկով ավտոմեքենաներ ներկրելն արգելվում է ապրիլի մեկից մինչև հոկտեմբերի մեկը:

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները այսօր նաև այն տեսագրությունն են ցույց տվել, որտեղ ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի նախկին տեղակալն ասել է, որ աջ ղեկով մեքենաներ ներկրելու արգելքը չի տարածվելու մինչև հոկտեմբերի 25-ը գնված ավտոմեքենաների վրա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:10 02.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում

00:00 02.05.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:58 01.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:56 01.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված ​​չեն

23:51 01.05.2025

Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված ​​չեն

ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված ​​չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ […] ...

Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներ

23:46 01.05.2025

Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներ

Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողները, իրենց ամենօրյա աշխատանքային պարտականությունների շրջանակում, իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման (մոնիթորինգի) գործառույթներ։ Այս աշխատանքը ներառում է Հայաստանի տարածքում հանդիպող բուսական և կենդանական աշխարհի, այդ թվում՝ կենսաբազմազանության բացառիկ և վտանգված տեսակների հայտնաբերումն ու փաստագրումը։ Մշտադիտարկման տվյալները ոչ միայն թույլ են տալիս արձանագրել բնապահպանական իրավախախտումներ, այլև նպաստում են […] ...

BACK_TO_TOP