18:22 14.11.2018
ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ՀՀԿ ցուցակը ներկայացնելիս անդրադարձավ իրենց ակնկալիքներին ու շանսերին: Նա ասաց, որ իբրև ուժ՝ ՀՀԿ-ն թրծված է, իր ծրագրերն ու գաղափարները կարող է իրագործել խորհրդարանում, շատերն իրենց ուժի համակիրներն են, սպասում են իրենց խորհրդարանում, սպասում են՝ ՀՀԿ-ն առաջադրվի, որ ընտրեն:
Աճեմյանը հույս հայտնեց, որ կլինի նորմալ քարոզարշավ, խաղի կանոնները չեն խախտի, իրար վրա ցեխ չեն շպրտի, դեբատներով, մարդկանց հետ զրույցներով, քաղաքակիրթ շփման պայմաններում կներկայացնեն ծրագրերը:
ՀՀԿ-ական պատգամավորի խոսքերով՝ ամեն ուժ, երբ գնում է ընտրությունների, մեծ ակնկալիքներ պետք է ունենա, կյանքն այնպիսին է, որ նաև անսպասելի դեպքեր են տեղի ունենում, սակայն եթե նորմալ պայմաններում կարողանան քարոզարշավ իրականացնել, կունենան մարդկանց այն շրջանակը, ովքեր իրենց ձայն կտան, ակնկալում են մեծ թվով քվեներ, և որ անպայման հանդես կգան խորհրդարանում, թե որ դիրքերից՝ Աճեմյանն ասաց, որ իրենք, թերևս, հանդես կգան ընդդիմադիր դիրքերից:
ՀՀԿ ցուցակում, ըստ Աճեմյանի, կան նոր մարդիկ և երկար ճանապարհ անցած մարդիկ: Նրա խոսքերով՝ փորձը, հմտությունը քաղաքական գործչի համար կարևոր են, սակայն ցուցակում նաև նոր մարդիկ կան, որոնք թարմություն կբերեն:
Աճեմյանն ասաց, որ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը քարոզարշավին չի մասնակցելու: Ցուցակը գլխավորում է Վիգեն Սարգսյանը, և բոլոր այն մարդիկ, ովքեր ընդգրկված են ցուցակում, քարոզարշավի մասնակիցը կլինեն:
Տարոն Մարգարյանի՝ ՀՀԿ ցուցակում ընդգրկված չլինելու պատճառների մասին նա դժվարացավ խոսել, ասաց, որ նա Հայաստանում է, ՀՀԿ խորհրդի նիստին մասնակցել է, իսկ պատճառների մասին հորդորեց ճշտել իրենից:
Հայտնի է, որ ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորում է Վիգեն Սարգսյանը, նրան հաջորդում են Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Շահնազարյանը, Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Մենուա Հարությունյանը, Կարինե Աճեմյանը:
00:05 30.06.2025
Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվելԻսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...
23:59 29.06.2025
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...
23:45 29.06.2025
ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ ՇամիլյանՀանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...
23:30 29.06.2025
Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասինՌուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...
23:18 29.06.2025
Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...
23:00 29.06.2025
Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...