Հակոբ Արշակյանն ու «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները հանդիպել են ու դարձյալ ընդհանուր հայտարարի չեն եկել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+31.09 oC

Հակոբ Արշակյանն ու «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները հանդիպել են ու դարձյալ ընդհանուր հայտարարի չեն եկել

12:03 15.11.2018

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր  կայանալու է «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների և փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի հանդիպումը: Հանդիպման պայմանավորվածությունը ձեռք է բերվել երեկ՝ ուշ երեկոյան: Նախաձեռնության անդամներն այսօր մինչ հանդիպումը շարունակել են բողոքի ակցիան՝ կառավարության շենքի մոտ հավաքվելով վաղ առավոտյան: «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներին մինչև կառավարության նիստի սկսելը մոտեցել է ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատարը: Զրույցը նախ ծավալվել է ղեկը աջից ձախ փոխել-չփոխելու վտանգավորության մասով.

«Դուք գիտեք, որ ղեկը փոխելու թանկ ձևեր կան, էժան ձևեր կան, թանկ ձևերով հնարավոր է ինչ-որ կերպ սերտիֆիկացված ձևով փոխել»,- ասել է Հակոբ Աշակյանը:

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները հարցրել են նախարարին, թե այդ դեպքում կարելի՞ է ասել, որ մենաշնորհ է հաստատվելու՝ ղեկերն աջից ձախ փոխելու հարցում.

«Ժողովուրդ ջան, էդ հիմնարկը դուք բացեք, լավ բիզնես է, դուք արեք, ի՞նչ խնդիր կա»,- պատասխանել է Արշակյանը, ինչին ի պատասխան, նախաձեռնության անդամներն ասել են, որ իրենք դա անելու ցանկություն չունեն:

Նախարարի պաշտոնակատարն ու նախաձեռնության անդամներն անդրադարձել են նաև այն ցուցանիշներին, որոնք հիմք են դարձել աջ ղեկով մեքենաների մուտքը ՀՀ արգելելու համար:

«Մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք, ոստիկանությունը հայտնել է, ՊԵԿ-ն առաջարկել է որոշակի ռեժիմ, մենք համաձայնել ենք, սարքել ենք կառավարության որոշման նախագիծ և դրել շրջանառության մեջ, ղեկ փոխելուն ուրիշ ընթացակարգերով մենք կհետևենք»,- ասել է Հակոբ Արշակյանը՝ հավելելով, որ մշակված օրինագիծն այսօրվա նիստում չկա, նախանիստով պետք է անցնի, նոր մտնի նիստի օրակարգ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը խոսել է Ուկրաինային զենքի մատակարարման սահմանափակման մասին

11:15 05.08.2025

ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը խոսել է Ուկրաինային զենքի մատակարարման սահմանափակման մասին

Զենքի քանակը, որը Ուկրաինան կարող է ստանալ Միացյալ Նահանգներից՝ Վաշինգտոնի եվրոպական դաշնակիցների միջոցով գնումների շրջանակներում, սահմանափակ է, հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը։ «Այո, իհարկե, այն գոյություն ունի», – ասել է նա Bloomberg-ին տված հարցազրույցում, երբ հարցրել են, թե արդյոք կա սահմանափակում այն զենքի քանակի վերաբերյալ, որը Միացյալ Նահանգները պատրաստ է տրամադրել Կիևին։ […] ...

Անձինք բժշկական կենտրոնից հափշտակել են վճարային տերմինալը

11:08 05.08.2025

Անձինք բժշկական կենտրոնից հափշտակել են վճարային տերմինալը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի հունիսի 21-ին երկու անձ խմբի կազմում ապօրինի մուտք գործելով Լոռու մարզում գտնվող բժշկական կենտրոն՝ վերցրել են վճարային տերմինալը՝ 447 հզր 700 ՀՀ դրամ գումարով և դուրս եկել հիվանդանոցից: Հերթապահ բուժքույրը նրանց հետևից […] ...

Փոքր Մանթաշ գյուղում հայտնաբերվել է կանեփի 211 թուփ

11:02 05.08.2025

Փոքր Մանթաշ գյուղում հայտնաբերվել է կանեփի 211 թուփ

Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Փոքր Մանթաշ գյուղի բնակիչ 55-ամյա տղամարդը բակում աճեցրել է կանեփ: Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, իսկ ոստիկանների տեղեկությունը ստուգվեց հուլիսի 29-ին: Զննությամբ 55-ամյա տղամարդու բակում հայտնաբերվեց կանեփի 211 ցողուն: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: ...

ԵՄ-ն պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Չինաստանի դեմ․ Politico

10:55 05.08.2025

ԵՄ-ն պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Չինաստանի դեմ․ Politico

ԵՄ-ն պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Չինաստանի դեմ՝ Ուկրաինայի հակամարտությանը ենթադրաբար աջակցելու համար, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով եվրոպացի դիվանագետի։ «Բրյուսելը պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Չինաստանի դեմ ՝ Ուկրաինայում հակամարտությանն աջակցելու նրա դերի համար», – ասվում է հրապարակման մեջ։ ԵՄ դիվանագետը հրատարակությանը հայտնել է, որ Բրյուսելը կփորձի պատժամիջոցներ կիրառել օգոստոսից հետո։ ...

Ինչպես դիմակայել շոգին․ ԱՆ խորհուրդները

10:50 05.08.2025

Ինչպես դիմակայել շոգին․ ԱՆ խորհուրդները

Այս օրերին օդի բարձր ջերմային ֆոնին, ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությանը դիմակայելու, օրգանիզմի գերտաքացումը մեղմելու, կանխելու նպատակով Առողջապահության նախարարությունհը խորհուրդ է տալիս հետևել մի քանի պարզ կանոնի: Խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես` ժամը 11:00-17:00-ի ժամակահատվածում: Կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, ցանկալի է բամբակյա կտորից հագուստ: Օգտագործել SPF 50 և […] ...

ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը պատժամիջոցները համարում է ուկրաինական հակամարտության կարգավորման «ակնհայտ քայլ»

10:43 05.08.2025

ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը պատժամիջոցները համարում է ուկրաինական հակամարտության կարգավորման «ակնհայտ քայլ»

ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը կարծիք է հայտնել, որ ռուսական նավթի գնորդների նկատմամբ երկրորդական պատժամիջոցները «ակնհայտ քայլ» են ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու համար։ «Իհարկե, խնդրի համար մարտադաշտային լուծում չի կարող լինել. դիվանագիտությունը միակ լուծումն է։ Եվ նախագահ Թրամփը ստեղծում է պայմաններ, որպեսզի Ռուսաստանը նստի բանակցությունների սեղանի շուրջ», – ասել է նա Bloomberg-ին տված հարցազրույցում։ […] ...

BACK_TO_TOP