Ի՞նչ կլինի, եթե վաղը հանեն կարմիր գծերն ու արագաչափերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+15.96 oC

Ի՞նչ կլինի, եթե վաղը հանեն կարմիր գծերն ու արագաչափերը

12:38 15.11.2018

ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը նոյեմբերի 15-ին ԱԺ նիստի ժամանակ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանից հետաքրքրվեց՝  եթե հենց վաղն իսպառ վերացնեն կարմիր գծերն ու արագաչափերը, ճանապարհային երթևեկության անվտանգության հետ ինչ-որ բան կկատարվի՞:

Քոչարյանը ձեռնպահ մնաց այդ հարցին պատասխանելուց, նշեց, որ այս ուղղությամբ ոստիկանությունը հատուկ վերլուծություն չի արել, ապա հայտնեց, որ հարցի տնօրինման առարկան ՏԻՄ իրավասության շրջանակներում է: Փոխոստիկանապետը, սակայն, ասաց հետևյալը.

«Մեր ուսումնասիրությունների համաձայն՝ արագաչափերի տեղադրումը 2012-ից և ընդհանրապես տեխնիկական վերահսկման միջոցների օգտագործումը մահերի թիվը կրճատել է 11 տոկոսով, այսինքն՝ եթե այսօր տարեկան ունենք միջինը 300 մահվան դեպք, արագաչափերի բացակայության պարագայում այդ թիվը 11 տոկոսով ավելի կլիներ: Այս վերլուծության արդյունքները մի քանի անգամ վերահաստատվել են»,- ասաց նա:

Արձագանքելով՝ Մելքումյանը նշեց, որ վեց տարվա ընթացքում վարորդները որոշակի վարքագիծ են ձեռք բերել, ապա հետաքրքրվեց՝ եթե վարքագիծը ձեռք են բերել վեց տարում, արդյո՞ք արագաչափերը հանելուն պես կմոռանան այդ վարքագիծը:

Քոչարյանը պատասխանեց, որ երթևեկության անվտանգության ոլորտում օրինաչափություններ են գործում: Նա հիշեցրեց՝ քաղաքական փոփոխություններից հետո, երբ մեղմացվեց քաղաքականությունն այս ոլորտում, այն հանգեցրեց որոշակի դժգոհությունների:

«Դա բերեց նրան, որ, չասեմ սոցիալական հանդուրժելիության շեմը հաղթահարված է, բայց հասկացանք, որ վարորդների վարքագծում վատ իմաստով փոփոխություններ են տեղի ունենում: Արագաչափերի զսպող նշանակությունն, իրոք, մեզ համար ակնառու է, և այս հարցում ոստիկանությունն իր կայուն տեսակետն ունի: Կարմիր գծերը հասկանում եմ, որ նաև անվտանգության հարց են, սակայն ձեռնպահ կմնամ որևէ կարծիք հայտնելուց, քանի որ ուսումնասիրություններ չունենք»,- ասաց փոխոստիկանապետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ

11:25 15.05.2025

Կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ։ Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը սույն թվականի մայիսի 15-ից նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն՝ ազատվելով Քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսչի պարտականություններից: Հոգեշնորհ Տ․ Իսահակ վարդապետ Պողոսյանը սույն թվականի մայիսի 15-ից նշանակվել […] ...

Դպրաբակ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:14 15.05.2025

Դպրաբակ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 16-ին՝ ժամը 12:00-ին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Դպրաբակ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում՝ ժամը 13:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հրաժարականի հնարավորության մասին

11:01 15.05.2025

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հրաժարականի հնարավորության մասին

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հրաժարականի հնարավորությանը։ «Քանի որ բազմաթիվ զանգեր ենք ստանում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հնարավոր հրաժարականի վերաբերյալ, տեղեկացնում ենք, որ նման զարգացման դեպքում կտրվի պաշտոնական մեկնաբանություն»,-գրել է Կոստանյանը։ ...

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

10:58 15.05.2025

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

Մայիսի 15-ին, ժամը 07:06-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:  Պարզվել է, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 13-րդ կմ-ին «Lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել […] ...

Գլխավոր դատախազը բավարարել է Ղազախստանի միջնորդությունը. սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է իրավասու մարմիններին

10:48 15.05.2025

Գլխավոր դատախազը բավարարել է Ղազախստանի միջնորդությունը. սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է իրավասու մարմիններին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. խուլիգանական դրդումներով սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող Կ.Բ.-ն 2025 թվականի մայիսի 8-ին հանձնվել է Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմիններին: ...

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում զարգացնել պաշտպանական արդյունաբերությունը

10:35 15.05.2025

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում զարգացնել պաշտպանական արդյունաբերությունը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքի երկրները պետք է զարգացնեն իրենց պաշտպանական արդյունաբերությունը՝ հաշվի առնելով Ռուսաստանի «մեծ հաջողությունները» այս ոլորտում։ «Մենք կքննարկենք պաշտպանական արդյունաբերական արտադրության հարցերը։ Մենք պետք է ավելի շատ արտադրանք արտադրենք ՆԱՏՕ-ի շրջանակներում, հատկապես, երբ նայում ենք Ռուսաստանին. նրանք այս հարցում շատ հաջողակ են, և մենք պետք է հաղթենք նրանց […] ...

BACK_TO_TOP