13:18 15.11.2018
Համաշխարհային մեծագույն աստղերի սիրելի Ricardo Tisci-ն՝ Givenchy լեգենդար նորաձևության տան նախկին կրեատիվ տնօրենը այսուհետև ղեկավարում է հռչակավոր, ամենաբրիտանական Burberry նորաձևության կայսրությունը:
Այս նորությունը տարվա իրադարձությունն էր ամբողջ նորաձևության աշխարհի համար, քանի որ կասկած անգամ չկար, որ գոթական շքեղության մերօրյա արքան, որը հայտնի է իր կարմիր գորգի շքեղ զգեստներից մինչև փողոցային բարձր նորաձևության առաջարկներով, Bailey-ից հետո կարող է ստանձնել բրիտանական նորաձևության ամենապահպանողական տներից մեկի դիզայների դերը:
Եվ ահա, Գարուն/Ամառ 19 սեպտեմբերյան Fashion Show-ին իր դեբյուտային հավաքածուն Ricardo Tisci-ին ներկայացրեց նորաձևության աշխարհին և քննադատներին: Հավաքածուն իսկական հեղաշրջում էր բրենդի համար իր կանացի և միաժամանակ խիստ և համարձակ կտրվածքներով: Առկա էին սևի և բեժի 50 նրբերանգ՝ ստեղծելով առօրյայից մինչև բուրժուական կնոջ շքեղ կերպարներ:
Fashion Show-ի կարևորագույն տարրերից մեկը՝ Trench Coat-ը, այսուհետև ունի նոր կտրվածք՝ զուգորդված նրբագույն թելերի և արտահայտիչ օձիքներով վերնահագուստի լյուքս կտորներով: Հավաքածուում զգացվում էր Punk ոճի որոշակի ազդեցություն, ինչը մատնանշում էր դիզայների հետագա համագործակցության պլանները Westwood նորաձևության տան հետ:
Ներկայացվեց նաև տղամարդու հավաքածուն, որը ինչպես անվանել էր Tisci-ին «English Fit», իր մեջ ներառում էր և՛ առօրյայում հագնելու հագուստ, և՛ տեխնիկական հարմարավետ վերնազգեստ, նոր պոլո-պոնչոներ և անգլիական դասական դետալներ:
Հավաքածուն հիշարժան էր դարձնում Peter Saville-ի արխիվային Thomas Burberry մոնոգրամը, կատարյալ ակնոցներն ու անձրևանոցները, ինչպես նաև անձնագրի համար նախատեսված աքսեսուարները: Սա իրոք նոր էջ էր բրիտանական նորաձևության պատմության մեջ և ակնկալվում են նոր և ֆանտաստիկ նորամուծություններ առեղծվածային Tisci-ի մնայուն ոճով:
Ձեռք բերեք Riccardo Tisci-ի ոգեշնչմամբ ստեղծված նոր հավաքածուն Burberry-ի Հյուսիսային 5 հասցեում գտնվող խանութ-սրահից:
23:59 29.06.2025
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...
23:45 29.06.2025
ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ ՇամիլյանՀանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...
23:30 29.06.2025
Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասինՌուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...
23:18 29.06.2025
Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...
23:00 29.06.2025
Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...
22:40 29.06.2025
«Նոայի» երրորդ անընդմեջ հաղթանակն Ավստրիայում«Նոան» Ավստրիայում ընթացող մարզական հավաքի շրջանակներում երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել: Հայաստանի չեմպիոնն ու գավաթակիրը մրցել է Սլովակիայի առաջնությունը ներկայացնող «Դունայսկա Ստրեդայի» հետ և հաղթել 2-1 հաշվով: Սանդրո Պերկովիչի թիմից գոլ են խփել պորտուգալացի հարձակվող Գոնսալու Գրեգորիուն և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գոռ Մանվելյանը: ...