13:58 15.11.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Միհրան Հակոբյանը խորհրդարանում նոյեմբերի 15-ին ներկայացրեց «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագիծը: Հակոբյանն ասաց, որ առաջարկվում է նախագծով ապահովել նաև Ամենայն Հայոց կաթողիկոսի պաշտպանությունը:
Նախագիծը հիմնավորելով՝ պատգամավորը նշեց՝ չի բացառվում, որ վաղը ՀՀ վարչապետի պաշտոնին կարող է հայտնվել որևէ «սեկտայի» ներկայացուցիչ կամ մահմեդական, որն իր հայեցողությամբ որոշի, որ կաթողիկոսին չի ուզում տրամադրել պաշտպանություն, չի համարում, որ վտանգ կա, և կարծում է, որ կարիք չկա պետական պաշտպանություն տրամադրել, դրա համար այս խնդիրը ցանկանում են լուծել օրենքով, ոչ թե թողնել վարչապետի հայեցողությանը:
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքով հանրապետության նախագահին, վարչապետին, վարչապետի թեկնածուին, ԱԺ նախագահին տրվել է պարտադիր պաշտպանության միջոց, որից վերջիններս չեն կարող հրաժարվել, նույն օրենքով վարչապետին տրված է լիազորություն՝ պաշտպանության միջոցներ նախատեսել այլ կրոնական, քաղաքական, հասարակական գործիչներին, որոնք կունենան այդ պաշտպանության կարիքը: Փոխնախարարն ասաց, որ տվյալ դեպքում կառավարության դիրքորոշումն այն է, որ այս օրենսդրական փոփոխության անհրաժեշտությունը չկա, և կառավարությունն ի վիճակի է Ամենայն Հայոց կաթողիկոսի անվտանգությունն ապահովել, և պետք չէ տպավորություն թողնել, որ Հայաստանում Ամենայն Հայոց կաթողիկոսի անվտանգությանը վտանգ է սպառնում, և կարող է կառավարությունը՝ ի դեմս վարչապետի, անգործություն ցուցաբերել:
Հովհաննիսյանը հիշեցրեց, որ երեկ վարչապետի պաշտոնակատարը հանդիպել է Ամենայն Հայոց կաթողիկոսին, բազմաթիվ հարցեր են քննարկվել, և որևէ մեկը պետք է չկասկածի, որ ցանկացած պահի, երբ իրական վտանգ կսպառնա կաթողիկոսին, վարչապետը հանձն կառնի իր լիազորությունների իրականացումը:
Նա նաև ընդգծեց՝ Վեհափառին համարել բարձրաստիճան պաշտոնյա անձ կամ դնել պետական կառավարման համակարգի աստիճանակարգության մեջ, տեղին չէ:
00:05 30.06.2025
Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվելԻսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...
23:59 29.06.2025
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...
23:45 29.06.2025
ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ ՇամիլյանՀանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...
23:30 29.06.2025
Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասինՌուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...
23:18 29.06.2025
Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...
23:00 29.06.2025
Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...