14:22 15.11.2018
SHANTNEWS.am-ն այսօր խորհրդարանում հետաքրքրվել է ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանից, թե արդյոք նրան չի անհանգստացնում այն հանգամանքը, որ խորհրդարանում քննարկվող բյուջեյի նախագիծը ներկայացնում է մի ԱԺ, որը պատասխանատվություն չի կրելու դրա կատարողականի համար: Ներկայացրել է մի կառավարություն, որտեղ պաշտոնակատարներ են:
«Ինձ ոչ թե անհանգստացնում է, այլ իրականում, համաձայնեք, որոշակի զավեշտ կա՝ այն պառլամենտը, որ հիմա իրավունքի ուժով լուծարված է, գալիս է աշխատանքի, քննարկում ենք բյուջե, օրենքներ: Էստեղ որոշակի զավեշտ իրավական հարթությունում կա:
Նոր պառլամենտը, որը կընտրվի, Սահմանադրության մեջ ԱԺ կանոնակարգի հետ կապված որոշակի վերանայում, վստահաբար, պիտի անի, որովհետև, գոնե ինձ համար և՛ տարօրինակ է, և՛ վիրավորական, և՛ անհասկանալի՝ ես պատգամավո՞ր եմ, թե՞ չէ և ինչո՞ւ պետք է քննարկեմ մի բյուջե, որի համար ես պատասխանատվություն չեմ կրելու:
Էստեղ կա որոշակի խնդիր և հույս ունեմ, որ նոր պառլամենտը համապատասխան օրենքներում վերանայում կանի»,- պատասխանել է Եսայանը:
12:32 15.05.2025
Արտաշավանցի տղամարդու տանը ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերվելՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Արտաշավան գյուղի 31-ամյա բնակիչը տանը և օժանդակ շինություններում ապօրինի պահում է ատրճանակ և ռազմամթերք: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Արտաշավանցու տան խուզարկությամբ հայտնաբերվել են թմբուկավոր ատրճանակ, ինքնաձիգի պահեստատուփեր և տարբեր տրամաչափի 172 փամփուշտ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ ...
12:19 15.05.2025
Կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով 11 ձերբակալվածներից մեկը Շենգավիթ վարչական շրջանի աշխատակից էՀակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 11 անձ: Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ Ֆեյսբուքի իր էջում կատարած գրառման միջոցով: Գրառման մեջ ընդգծվում է, որ այս պահին նրանցից միայն մեկն է Շենգավիթ վարչական շրջանի ներկայիս աշխատակից։ ...
12:05 15.05.2025
Քննարկվել են ԿԳՄՍ ոլորտներում Եթովպիայի հետ համագործակցության հնարավորություններըՄեկնարկել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակության այցը Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն։ Այցի շրջանակում պատվիրակությունը նախ հանդիպել է Եթովպիայի կրթության նախարար, պրոֆեսոր Բերհանու Նեգայի հետ։ Արթուր Մարտիրոսյանը Եթովպիայի կրթության նախարարին է փոխանցել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ողջույնները և հրավերը՝ այցելելու Հայաստան։ Հանդիպման ընթացքում Բերհանու Նեգան նշել է, որ Հայաստանի և Եթովպիայի միջև հարաբերությունները […] ...
11:45 15.05.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 14-15-ըԲացահայտվել է 131 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 32 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 17 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ խարդախության,10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 3-ական դեպք՝ հոգեկան ներգործության, վստահված գույքի […] ...
11:37 15.05.2025
«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում»«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում», հաղորդում է Kicker-ը։ Լևերկուզենյան թիմը նախընտրում է ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը վաճառել «Մանչեսթեր Սիթիին», ոչ թե «Բավարիային»։ «Բայերը» վստահ է, որ անգլիական ակումբը Վիրցի տեղափոխության համար շատ ավելի հեշտ կվճարի պահանջվող 150 միլիոն եվրոն, քան «Բավարիան», որը նույնպես հետաքրքրված է 22-ամյա կիսապաշտպանի ծառայություններով և հուսով է […] ...