22:23 15.11.2018
Խորհրդարանական հանրապետությունում թույլատրելի է, որ դաշինքում լինեն մարզպետներ, փոխնախարարներ: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Հեռանկար» վերլուծական հաղորդաշարի ընթացքում հայտարարել է ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքով առաջադրված Արայիկ Հարությունյանը:
Հաղորդաշարի մեկնաբան Արամ Աբրահամյանի դիտարկմանը, որ այդ դեպքում մարզպետների ենթակայության ներքո գտնվող աշխատակիցները, եթե անգամ քարոզչություն չիրականացնեն, գոնե կընտրեն իրենց մարզպետին՝ Արայիկ Հարությունյանն ասել է, որ որևէ մեկը պարտադրված ընտրություն չի կատարելու:
«Անցած ՏԻՄ ընտրություններն էլ ցույց տվեցին, որ նույնիսկ այդ պարագայում որևէ դեպք չեք կարող մատնանշել, որ նման երևույթ է եղել կամ որևէ պետական պաշտոնյա՝ լինի դա, ասենք, համայնքներում, կամ Երևան քաղաքում կամ նախարարություններից, որ պարտադրված որևէ ընտրություն կատարած լինի: Եթե կա քաղաքական կամք՝ այլևս որևէ բան չի խանգարի ազատ, արդար ընտրություններ կազմակերպել, եթե այդ կամքը չկա, ապա ուզում ես՝ նախարարներին էլ մի դիր ցուցակում, մարզպետներին էլ մի դիր ցուցակում, միևնույն է, ճնշում կլինի պետական պաշտոնյաների վրա»,- ասել է նախարարի պաշտոնակատարը:
Նա հայտարարել է, որ իշխանությունների կողմից կա կամք, որ նման երևույթներ չպետք է լինեն, և անցած ՏԻՄ ընտրությունները Երևանում ու մարզերում ցույց տվեցին, որ նման երևույթներ չկան:
Հարցին՝ եթե փորձի համար ինչ-որ մեկը զանգ կատարի դպրոցի տնօրեններին ու նրանց փորձի «բզբզել», ապա նրանք ի՞նչ կասեն, Արայիկ Հարությունյանը դա որակել է որպես զգոնություն ապահովող ազդակ:
«Մի կողմից լավ է, զգոնություն է ապահովում: Իմ կարծիքով, նրանք նախորդ ՏԻՄ ընտրությունների ժամանակ, նկատի ունեմ Հրազդանում ու մյուս քաղաքներում, շատ զանգեր էին արել և միայն մի տնօրեն չէր դիմացել այդ փորձությանը, ինչը լավ արդյունք է»,- ասել է նա:
Նա ասել է, որ տնօրենների մեջ դեռ կան այնպիսիք, որ «հին Հայաստանում» են ապրում, բայց «անցած ամիսների ընթացքում էլ, վերջերս էլ, իմ հանդիպման ժամանակ էլ, ԱԺ-ում էլ հայտարարվել է, որ հատկապես կրթական հաստատություններում (քաղաքական գործընթացների մեջ-խմբ.) ներգրավման որևէ դեպք չպետք է լինի՝ ով ուզում է լինի»:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...