Այսօր արդեն շատ տնօրեններ և ուսուցիչներ ազատ արտահայտում են իրենց կարծիքը նախարարության աշխատանքի վերաբերյալ. Հարությունյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+22.09 oC

Այսօր արդեն շատ տնօրեններ և ուսուցիչներ ազատ արտահայտում են իրենց կարծիքը նախարարության աշխատանքի վերաբերյալ. Հարությունյան

16:57 15.11.2018

Եթե նույն սոցիալական ցանցերում էլ հետևեք, ապա կտեսնեք, որ այլևս շատ տնօրեններ և ուսուցիչներ ազատ են իրենց գաղափարներն արտահայտելիս, քննադատելիս, նույնիսկ նախարարին, այնպես որ մենք մեր կեցվածքով ու մեր քաղաքական կամքով ցույց ենք տալիս, որ նրանք ազատ են իրենց գործողությունների մեջ:

«Հիմա մենք կարգ ենք մշակել, որով մեծացնում ենք դպրոցի ներկայացուցիչների թիվն այդ խորհուրդներում: Այսինքն՝ ըստ էության, ընտրությունը կատարվելու է դպրոցում՝ ուսուցչական խորհրդի, մանկավարժական խորհրդի ներկայացուցիչների և ծնողական խորհրդի ներկայացուցիչների կողմից: Եթե նրանք որոշեցին, որ այս թեկնածուն է՝ այլևս մարզպետարանի որևէ ներկայացուցիչ, կամ ԿԳ նախարարության որևէ ներկայացուցիչ չեն կարող ազդել ընտրությունների ելքի վրա»,- ասել է կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի եթերում:

Նրա խոսքերով՝ մանկավարժական խորհուրդը պատասխանատվություն կկրի իր թեկնածուի ընտրության համար:

Ի պատասխան այն հարցին, թե արդյո՞ք նրանք մտավախություն չունեն, որ նախարարության կողմից իրենց վերաբերող փաստերի ստուգում կկատարվի, ու դա իրենց դեմ կօգտագործվի որպես լծակ, Արայիկ Հարությունյանը բացասական պատասխան է տվել:
«Մենք արդեն ունենք արդար անցկացվող՝ տնօրենի մրցույթների ընտրություններ և սա, միանշանակ, ավանդույթ է դառնալու: Ես տարբեր երկրների փորձն ուսումնասիրել եմ: Վրաստանի փորձն եմ ուսումնասիրել, իրենց՝ ոլորտի գլխավոր պատասխանատուների հետ եմ խոսել: Նրանք էլ են այս ճանապարհն անցել: Դա, մոտավորապես, երկու-երեք տարի ժամանակ է պահանջում, որ մենք ամբողջությամբ էսպես, արատավոր համակարգը վերացնենք»,- ասել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

23:55 02.08.2025

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

Օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

23:04 02.08.2025

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Oգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...

BACK_TO_TOP