14:16 16.11.2018
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանից SHANTNEWS.am-ը հետաքրքրվեց` ի՞նչն է պատճառը, որ ԲՀԿ-ական գործող պատգամավորների մի մասն ընտրական ցուցակում ներառված չէ, պատգամավորները չե՞ն արդարացրել իրենց:
«Հարցի բովանդակությունը մի՛ փնտրեք արդարացնելու կամ չարդարացնելու մեջ, մենք քաղաքական դաշտում ենք, և քաղաքական իրողություններ կան, իրավիճակ է: Մենք հարգում ենք բոլոր թիմակիցների առաջնահերթ կարծիքը և քաղխորհրդի որոշումը, այդ դրդապատճառներն են եղել որոշման հիմքում, որին թիմակիցները հարգանքով են վերաբերվում»,- ասաց նա:
Պատգամավորից հետաքրքրվեցին` իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, որ Տավուշի մարզում ԲՀԿ ռեյտինգային թեկնածուների միջև թեժ պայքար է, ինչին Էնֆիաջյանն արձագանքեց, որ ոչ միայն Տավուշում, իրենց թիմում վեճի առարկա կամ խնդիր չունեն, նախնական նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում, որ քարոզարշավը սկսելուն պես ներկայանալի հանդես գան:
16:00 15.05.2025
Հայտնաբերվել է սինթետիկ թմրամիջոց. պարեկների կասկածը հիմնավորվել է խուզարկությամբՄայիսի 13-ին` ժամը 4.30-ին, մայրաքաղաքի Թբիլիսյան խճուղում ծառայող 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և «Կիա» մակնիշի մեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել Բյուրեղավանի և Երևանի բնակիչ 38 և 27 տարեկան երկու տղամարդու: Վերջինիս խուզարկությամբ հայտնաբերվել է կաթուցիչ և թղթե երկու փաթեթ` սպիտակ բյուրեղանման զանգվածներով։ Ըստ […] ...
15:55 15.05.2025
Ամերիկյան պատվիրակության մի մասը Ստամբուլում է, որտեղ նախատեսված են Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները․ ՖիդանԹուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ ամերիկյան պատվիրակության մի մասն այժմ գտնվում է Ստամբուլում, որտեղ նախատեսված են բանակցություններ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև։ «Ինչպես գիտեք, մեր նախագահը ներկայումս Անկարայում ընդունում է պարոն Վոլոդիմիր Զելենսկուն։ Ռուսական պատվիրակությունը ժամանել է Ստամբուլ։ Ամերիկյան պատվիրակության մի մասը Ստամբուլում է։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մեզ հետ է […] ...
15:52 15.05.2025
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դժգոհ է Ստամբուլում ռուսական պատվիրակության կազմիցՍտամբուլում Ուկրաինայի հետ բանակցություններին Ռուսաստանը ներկայացված է անբավարար բարձր մակարդակի պատվիրակությամբ, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Անթալիայում դաշինքի արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Ռուսաստանը ցածր մակարդակի պատվիրակություն է ուղարկել», – հայտարարեց նա։ Այսօր կեսօրին Ստամբուլում պետք է սկսվեն ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունները։ Թուրքիայում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին ռուսական […] ...
15:47 15.05.2025
Հնդկաստանի պաշտպանության նախարարը կոչ է անում ԱԷՄԳ-ին վերահսկողություն սահմանել Պակիստանի միջուկային զինանոցի նկատմամբՀնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը հայտարարել է, որ Պակիստանի միջուկային զինանոցը պետք է լինի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) վերահսկողության տակ։ «Ես կարծում եմ, որ Պակիստանի միջուկային զենքը պետք է լինի ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության տակ», – ասել է Սինգհը Ջամմու և Քաշմիր նահանգի Սրինագար քաղաքում ունեցած ելույթի ժամանակ։ Նա ելույթից հատվածներ հրապարակել է X սոցիալական ցանցում։ […] ...
15:43 15.05.2025
ՆԱՏՕ-ն հանձնառու է աջակցել Ուկրաինային և ողջունում է Թրամփի ջանքերը՝ հակամարտությունը կարգավորելու համարՆԱՏՕ-ի երկրները աջակցություն են հայտնում ամերիկյան կողմի ջանքերին՝ Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համար, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Անթալիայում ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Մենք վերահաստատեցինք մեր աջակցությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերին՝ պատերազմը արդար և տևական կարգավորման հասցնելու համար», – ասել է Ռյուտեն։ Նա նշել է, որ […] ...
15:39 15.05.2025
Տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստըՄայիսի 15-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (FREDA) հոգաբարձուների խորհրդի նիստը, որը նախագահել է խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Քննարկվել են օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերվել են ակտիվների գնահատման ծառայություններին, վարկային պարտավորությունների կատարմանը, ինչպես նաև փոխհատուցումների տրամադրմանը։ ...