16:51 16.11.2018
Նոյեմբերի 16-ին Ջիբրալթարի «Վիկտորիա» մարզադաշտում կկայանա ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի Ջիբրալթար-Հայաստան հանդիպումը:
Չնայած այն բանին, որ այս թիմերի առաջին խաղում Ջիբրալթարի ընտրանին Երևանում 0:1 հաշվով կարողացավ առավելության հասնել, սակայն այս խաղում բուքմեյքերական ընկերությունները բացահայտ ֆավորիտ են համարում Հայաստանի հավաքականին, մեր ընտրանու հաղթանակի համար սահմանվել է 1.25 գործակից, ջիբրալթարցիների հաղթանակը գնահատվում է 12.5 գործակցով, ոչ-ոքին՝ 5.7 գործակցով:
Բուքմեյքերները գործակիցներ են առաջարկում նաև ֆուտբոլիստների գոլ խփելու համար: Նրանք մեր ընտրանու կազմում ամենաշատը հավատում են Հենրիխ Մխիթարյանի՝ գոլի հեղինակ դառնալուն, «Արսենալ»-ի կիսապաշտպանի՝ գոլի հեղինակ դառնալու համար սահմանվել է 2.1 գործակից: Յուրա Մովսիսյանի՝ գոլի հեղինակ դառնալու համար սահմանվել է 2.25 գործակից:
Հայաստանի ազգային հավաքականն անցկացրած 4 հանդիպումներում վաստակել է 6 միավոր և D լիգայի 4-րդ խմբում զբաղեցնում է 3-րդ տեղը: Նույնքան միավոր է վաստակել նաև 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Ջիբրալթարի ընտրանին, որը մրցաշարային աղյուսակում ավելի բարձր դիրք է զբաղեցնում՝ մեր ընտրանու նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ: Խմբի առաջատար մակեդոնացիները վաստակել են 9 միավոր:
Ջիբրալթար-Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...