Հայաստանի ոռոգելի հողերի մեկ երրորդը ոռոգվում է Սևանա լճի ջրով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+29.09 oC

Հայաստանի ոռոգելի հողերի մեկ երրորդը ոռոգվում է Սևանա լճի ջրով

19:07 17.11.2018

Հայտնի է, որ «Սևանի մասին» օրենքով թույլատրվում է լճից տարեկան 170 մլն խմ ջուր վերցնել: Վերջին տարիներին կառավարությունը պարբերաբար ԱԺ-ին է դիմում ավել ջրառ կատարելու թույլտվություն ստանալու նպատակով: Ասվում է, որ հակառակ դեպքում Արարատյան դաշտը կամայանա: Ավել ջրառի թույտվություն սովորաբար տրվում է, մյուս կողմից՝ բնապահպանները չեն դադարում հիշեցնել, որ այդկերպ խթանվում է լճի ճահճացումը:

SHANTNEWS.am-ն այսօր հետաքրքրվել է Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանից, թե Սևանից վերցրված ջրով, ի վերջո, ի՞նչ մասշտաբի խնդիր է լուծվում և արդյո՞ք չափազանցված չեն այն պնդումները, որ առանց Սևանա լճի ջրի, անապատացում կլինի: Գաբայանն ասել է, որ այսօր ՀՀ-ն ունի 100-ից  ոռոգելի հողատարածք, և դրա մեկ երրորդը (100-110 հազար հա) ոռոգվում է հենց Սևանա լճի ջրով:

«Մենք ոռոգում ենք թե՛ Կոտայքի, թե՛ Արագածոտնի, թե՛ Արարատյան հարթավայրի հողատարածքները՝ մասնակի, իհարկե: Կան նաև այլ աղբյուրներ՝ Ախուրյան-Արաքս համակարգ: Խնդիրը մասնավորապես ջրամբարաշինությամբ կարելի է լուծել: Մենք պետք է ստեղծենք ջրի նոր պաշարներ, որպեսզի կարողանանք Սևանը ձերբազատել ոռոգման նպատակով օգտագործելուց»,- ասել է Գաբայանը:

Ըստ Ջրային կոմիտեի նախագահի՝ խոսքը 25-30 փոքր և միջին ջրամբարներ կառուցելու մասին է: Թե դա ֆինանսպաես ինչ արժեք կունենա, Գաբայանը դժվարացել է պատասխանել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհի ահազանգ Մայակովսկի գյուղում

13:00 29.06.2025

Հրդեհի ահազանգ Մայակովսկի գյուղում

Հունիսի 28-ին, ժամը 14։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:18-ին, մարվել՝ 15:32-ին: Այրվել են տանիքի (մոտ 180 քմ) փայտե […] ...

«Պալմեյրասը» բրազիլական դիմակայությունում հաղթել է «Բոտաֆոգոյին»․ ԱԱԱ

12:40 29.06.2025

«Պալմեյրասը» բրազիլական դիմակայությունում հաղթել է «Բոտաֆոգոյին»․ ԱԱԱ

ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակչի բրազիլական դիմակայությունում «Պալմեյրասը» 1-0 հաշվով հաղթել է «Բոտաֆոգոյին»: Խաղի ելքը վճռվել է լրացուցիչ ժամանակում. 100-րդ րոպեին գեղեցիկ անցումից հետո գոլ է խփել Պաուլինյոն: 116-րդ րոպեից «Պալմեյրասը» մնացել է 10 ֆուտբոլիստով, կարմիր քարտ է ստացել թիմի ավագ Գուստավո Գոմեսը: «Պալմեյրասը» կիսաեզրափակչի ուղեգիրը կվիճարկի «Չելսիի» հետ, որը հաղթել էր «Բենֆիկային»: […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

12:30 29.06.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Կանանց գումարտակի շարքերը համալրեց շարքային Անահիտ Բաբայանը․ ՊՆ

12:15 29.06.2025

Կանանց գումարտակի շարքերը համալրեց շարքային Անահիտ Բաբայանը․ ՊՆ

Կանանց գումարտակի շարքերը համալրեց շարքային Անահիտ Բաբայանը՝ անցնելով կամավոր հիմունքներով 6-ամսյա պարտադիր ժամկետային զինվորական ծառայության: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ը։   ...

«Չելսին» քառորդ եզրափակչում է․ ԱԱԱ

12:05 29.06.2025

«Չելսին» քառորդ եզրափակչում է․ ԱԱԱ

ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հաղթող «Չելսին» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակչում է: Էնցո Մարեսկայի թիմը 1/8 եզրափակչում լրացուցիչ ժամանակը ներառյալ 4-1 հաշվով հաղթել է Լիսաբոնի «Բենֆիկային»: 64-րդ րոպեին հեռվից տուգանային հարվածով հաշիվը բացել է «Չելսիի» ավագ Ռիս Ջեյմսը: Հանդիպումն 86-րդ րոպեին ընդհատվեց՝ Շառլոթում ամպրոպի ու կայծակի վտանգով պայմանավորված: Երկար ընդմիջումից հետո թիմերը վերադարձել են […] ...

Հրդեհ չբնակեցված վագոն տնակներում

12:00 29.06.2025

Հրդեհ չբնակեցված վագոն տնակներում

Հունիսի 28-ին, ժամը 22:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցի վերջնամասում այրվում է չբնակեցված վագոն-տնակ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է երկու վագոն-տնակ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:51-ին, մարվել՝ հունիսի 29-ին ժամը 00:22-ին: […] ...

BACK_TO_TOP