ՊԵԿ-ը մարզերում ապօրինի գործունեության դեպքեր է բացահայտել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

ՊԵԿ-ը մարզերում ապօրինի գործունեության դեպքեր է բացահայտել

12:32 17.11.2018

Պետական եկամուտների կոմիտեի oպերատիվ հետախուզության վարչության մարզային թիվ 10-րդ (Գեղարքունիքի) բաժնի աշխատակիցները պարզել են, որ քաղաքացի Ա. Ջ.-ն, 2017թ. հուլիսին Գեղարքունիքի մարզում հիմնադրելով «ԷՅ ՋԻ» ՍՊԸ-ն, կատարել է մի շարք չարաշահումներ: Վերջինս իր անվամբ ձևակերպել է օդափոխման, սառեցման և տաքացման համակարգերի տեղադրման ծառայություններ, ինչպես նաև ապրանքների վաճառքներ` յոթ ընկերությունների: Սակայն ձևավորված հարկվող օբյեկտների վերաբերյալ հարկային հաշվարկներ ընկերությունը չի ներկայացրել՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ ավելի քան 50,5 մլն դրամի վնաս: Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափի վնասի նախնական հաշվարկը և նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՊԵԿ հետաքննության վարչություն՝ հետագա ընթացքը լուծելու նպատակով:

Մեկ այլ դեպքով էլ պարզվել է, որ Մարտունու բնակիչ Լ. Հ.-ն, առանց պետական գրանցման և հարկային մարմնում հաշվառման, նոյեմբերի 1-ից 9-ը կազմակերպել է հանրային սննդի՝ գիշերային դիսկո-բարի գործունեություն: Հարուցվել է վարչական վարույթ, նախապատրաստվում են լրացուցիչ նյութեր պետությանը պատճառված վնասի չափը որոշելու և համապատասխան պատասխանատվության ենթարկելու նպատակով:

Իսկ ՊԵԿ ՕՀՎ մարզային թիվ 15-րդ (Վայոց ձորի) բաժնի իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ Հ. Ս.-ն այս տարվա մայիսից, առանց ընդերքօգտագործման թույլտվության, Վայոց ձորի մարզի Գողթանիկ բնակավայրի հարակից տարածքից բազալտե բեկորներ է արդյունահանել: Վերջինս 110 խմ ծավալով բազալտի բեկորները վերածել է սալիկի, որոնք էլ իրացվել են Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում՝ 1 խմ-ը 5000 դրամով: Ընդհանուր ձեռնարկատիրական եկամուտը կազմել է 550 հազար դրամ: ՀՀ hարկային օրենսգրքի 407 հոդվածի համաձայն՝ ապօրինի գործունեությամբ զբաղվելու դեպքում գանձվում է տուգանք՝ ձեռնարկատիրական եկամտի 50%-ի չափով, ինչպես նաև ընդերքօգտագործման թույլտվության համար պետական տուրք է գանձվում 500 հազար դրամի չափով: Արդյունահանված և իրացված բազալտե սալիկների իրական ծավալները և պետությանը պատճառած վնասի չափը ճշտվում է:

ՊԵԿ ՕՀՎ մարզային թիվ 11-րդ (Արարատի) բաժնի աշխատակիցներն Արարատի մարզում արձանագրել են ֆիզիկական անձի կողմից առանց համապատասխան լիցենզիայի արտարժույթի առքուվաճառքով զբաղվելու փաստ: Հարուցվել է քրեական գործ: ՕՀՎ աշխատակիցները բացահայտել են նաև լիցենզավորման ենթակա՝ ատամնատեխնիկական գործունեության ապօրինի կազմակերպման երկու դեպք: Պետությանը պատճառված վնասի չափը հաշվարկվում է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դավթաշենում թալանել են շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը

19:27 08.06.2025

Դավթաշենում թալանել են շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը

Հունիսի 8-ին, Երևանում ավտոմեքենայի թալանման հերթական դեպքն է տեղի ունեցել՝ այս անգամ Դավթաշեն վարչական շրջանում։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի սեփականատերը Դավթաշենի 4-րդ թաղամասի 45/7 շենքի դիմաց ուրբաթ օրը կայանել է իր ավտոմեքենան ու այսօր առավոտյան իջել է բակ, որպեսզի ավտոմեքենան տեղափոխի ավտոլվացման կետ և հայտնաբերել է ավտոմեքենան թալանված։ Դեպքի մասին ավտոմեքենայի […] ...

Հայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողով

19:12 08.06.2025

Հայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողով

Հայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողովը, որը կազմակերպվել է «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության կողմից`Արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարությանը Հռոմի կանոնադրության հետվավերացման գործընթացներում» ծրագրի շրջանակներում։ Այս մասին հայտնել են Արդարադատության նախարարությունից: Աշխատաժողովի նպատակն է Միջազգային […] ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրալիայից ժամանած ուխտավորներին

18:57 08.06.2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրալիայից ժամանած ուխտավորներին

Հունիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին՝ ուղեկցությամբ Մելբուռնի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Խաչեր քահանա Հարությունյանի: Տեր Խաչեր քահանան Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ մինչև Հայաստան ժամանելը ավստրալահայերն ուխտավորաբար եղել են Արևմտյան Հայաստանում և այժմ, գտնվելով […] ...

Կոտայքի մարզում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերը

18:41 08.06.2025

Կոտայքի մարզում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերը

Կոտայքի մարզում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերը: Այս մասին հայտնել են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից: Բյուրեղավանում ամփոփման փուլում է մարզադպրոցի շինարարությունը, Վերակառուցվում է Աբովյանի ամենամեծ մանկապարտեզներից մեկը, իսկ ահա Ջրվեժում շուտով կունենան ուսումնամշակութային կենտրոն: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Կրթվելը նորաձեւ է Գորիսում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

18:14 08.06.2025

Կրթվելը նորաձեւ է Գորիսում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Կրթվելը նորաձեւ է Գորիսում»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հունիսի 9-10-ը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նիցցայում

17:58 08.06.2025

Հունիսի 9-10-ը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նիցցայում

ՄԱԿ «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP 17-ը Երևանում անցկացնելուն ընդառաջ և Ֆրանսիայի ԱԳ նախարարի հրավերով նախարար Միրզոյանը կմասնակցի ՄԱԿ Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովին։ Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակը: Հունիսի 10-ին կկայանա հարակից միջոցառում՝ «Լեռներից մինչև օվկիանոսներ. կենսաբազմազանության պահպանումը շրջակա միջավայրի սահմաններից այն կողմ՝ հանուն կայուն ապագայի» խորագրի ներքո, որը կազմակերպվում […] ...

BACK_TO_TOP