12:33 20.11.2018
ԿԲ գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանն այսօր հայկական նոր թղթադրամները ներկայացնելիս անդրադարձել է նաև 100 հազար և 50 հազար դրամանոց թղթադրամներին:
Նահապետյանն ասել է, որ 100 հազար դրամ անվանական արժեքով թղթադրամ այս անգամ չի տպագրվել:
«Ինչպես տեսնում եք, 3-րդ սերնդում 100 հազար անվանական արժեք չկա, որովհետև մեր հաշվարկները ցույց տվեցին, որ այդ թղթադրամը մեծ պահանջարկ չունի, նախկինում դա որոշակի լայն կիրառություն ուներ: 50 հազար անվանական արժեքով թղթադրամը հոբելյանական թղթադրամ էր, թողարկվել էր քրիստոնեության 1700-ամյակի կապակցությամբ, և իր չափերով մեր թղթադրամների ստանդարտից մի փոքր դուրս էր և հարմար չէր կիրառության համար: Այդ առումով մեծ պահանջարկ չէր վայելում, մենք այդ խնդիրը հիմա լուծել ենք, և 50 հազար անվանական արժեքով թղթադրամը կարող է ամբողջությամբ բավարարել մեր քաղաքացիների պահանջարկը»,- հավելել է Նահապետյանը:
Բացի այդ ԿԲ-ն ուսումնասիրություն է կատարել, ինչը ցույց է տվել, որ խոշոր գործարքները ՀՀ-ում հիմնականում անկանխիկ են: ԿԲ նպատակադրվածությունն էլ է այնպիսին, որ խոշոր գործարքները լինեն անկանխիկ: Նահապետյանը հավելել է, որ նաև սա հաշվի առնելով՝ կարելի է ասել, որ 100 հազար դրամը պետք է որ պահանջարկ չունենա:
Հիշեցնենք, որ այսօր ԿԲ-ում ներկայացրել են 3-րդ սերնդի թղթադրամները: Դրանք թողարկվել ՀՀ 3-րդ հանրապետության արժույթի 25-ամյակի առթիվ: Նոր թղթադրամները շրջանառության մեջ կմտնեն նոյեմբերի 22-ից:
1000 դրամանոց թղթադրամը նվիրված կլինի Պարույր Սևակին, 2000 դրամանոցը՝ շախմատիստ Տիգրան Պետրոսյանին, 5000 դրամանոցը՝ Վիլյամ Սարոյանին, 10.000 դրամանոցը՝ Կոմիտասին, 20․000 դրամանոցը՝ Հովհաննես Այվազովսկուն, 50.000 դրամանոցը՝ Գրիգոր Լուսավորչին:
ԿԲ-ից հայտնում են, որ գործածության մեջ գտնվող, այսինքն՝ նախորդ սերնդի թղթադրամները շրջանառությունից դուրս չեն եկել, դրանք դուրս կգան բնական մաշվածությամբ:
21:00 02.08.2025
Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասինՕդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...
20:50 02.08.2025
Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետըՄալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...
20:40 02.08.2025
Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...
20:32 02.08.2025
The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...
20:22 02.08.2025
Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել ԳազաԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...
20:10 02.08.2025
Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...