TIME
Ամսաթիվ
29 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+12.09 oC

Վիլյամ Սարոյան

«Աշխարհում ոչ ոք չգիտի, թե ինչ է ուզում». այսօր Վիլյամ Սարոյանի 112-ամյակն է

11:46 31.08.2020

Այսօր ամերիկահայ հայտնի գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան 112-ամյակն է: Վիլյամ Սարոյանը համաշխարհային գրականության ականավոր ներկայացուցիչներից է: Նա պատմվածքի ժանրը հարստացրել է սոցիալ-հոգեբանական նոր թեմատիկայով, մարդու, մարդկայինի, բարոյականության մասին թարմ ասելիքով, պատումի նոր ձևերով: Հենց այս առաձնահատկությունն աննկատ չի մնացել ու Սարոյանին համաշխարհային ճանաչում է բերել, իսկ կինեմատոգրաֆիստների աչքից չի վրիպել նրա «Մարդկային կատակերգություն» վիպակը, որը […]

̰
Մարդ, ում սիրտը լեռներում էր. 1981-ի մայիսի 18-ը Վիլյամ Սարոյանի վերջին առավոտն էր

22:54 18.05.2019

«Ես Կալիֆոռնիայի հայ եմ, Փարիզի հայ եմ, Լոնդոնի հայ եմ, Երևանի հայ եմ, ամեն տեղ հայ եմ և ամեն տեղ նույն մարդն եմ…»։ Ծնունդը Կալիֆոռնիա: Բիթլիսից գաղթած հայ ընտանիք, որտեղ 1908 թ․-ին ծնվեց 4-րդ երեխան: Նրան կոչեցին Վիլյամ: 1911 թվականին, երբ  37-ամյա Արմենակ Սարոյանը մահացավ, մայրը՝ Թագուհի Սարոյանը, չէր կարողանում պահել երեխաներին: Արդյունքում  երեխաներին՝ Հենրիին […]

̰
Օսկարակիր հայերը և ոչ միայն. «Օսկար» մրցանակաբաշխությունը 90 տարեկան է

19:11 15.05.2019

Ամերիկյան կինոակադեմիայի կողմից սահմանված «Օսկարի» առաջին մրցանակաբաշխությունը մեկնարկել է հեռավոր 1929թ. մայիսի 16-ի, Լոս Անջելեսի Հոլիվուդյան Ռուզվելտ հյուրանոցում: Իսկ նման մրցանակ ստեղծելու գաղափարը MGM ստուդիայի տնօրեն Լյուիս Բարտ Մայերինն էր … Մրցանակաբաշխության առաջին հանդիսավոր արարողությունը տևեց ընդամենը 15 րոպե՝ 250 հանդիսատեսի ներկայությամբ: Իսկ տոմսն արժեր ընդամենը 5 դոլար՝ ներկայիս 70 դոլարի փոխարեն: Սակայն այդ ժամանակ […]

̰
5000 դրամանոցի վրա մահմեդական հուշարձա՞ն է

21:17 24.04.2019

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով 5000 դրամանոց նոր թղթադրամին։ «ՀՀ նոր թղթադրամներն արդեն շրջանառվում են: Այսօր, առաջին անգամ ձեռքս ընկավ 5000-անոցը: Նայում եմ դիմային երեսին` Վիլյամ Սարոյանի դիմապատկերն է. շատ բարի, շրջում եմ թղթադրամի մյուս երեսը, ուր Բաղեշ քաղաքի ուրվանկարն է: Այստեղ միայն մեկ կառույց, որ ձախ անկյունում առաջին պլանով […]

̰
Թուրքական կայքի անդրադարձը հայկական թղթադրամի վրա Սարոյանի պատկերի հայտնվելուն

00:49 22.11.2018

Թուրքական «Sözcü» թերթի կայքն անդրադարձել է Հայաստանում շրջանառության մեջ դրվելիք նոր՝ 3-րդ սերնդի 5000 անվանական արժեքով թղթադրամի վրա Վիլյամ Սարոյանին պատկերելուն: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ «Բիթլիսից դուրս եկավ, պաշտոնական Հայաստանի թղթադրամի վրա պատկերվեց» վերնագրով հրապարակման մեջ կայքը, անդրադառնալով Հայաստանում այս օրերին շրջանառության մեջ դրվելիք թղթադրամներին, նշում է, որ դրանցից մեկի վրա Թուրքիայում ճանաչված անձնավորություն […]

̰
ՀՀ նոր թղթադրամները նաև հավելված կունենան

15:46 20.11.2018

SHANTNEWS-ն այսօր արդեն հայտնել է, որ ԿԲ-ում, երբ ներկայացրել են ՀՀ 3-րդ սերնդի նոր թղթադրամները, արժույթի թողարկման բաժնի պետ Նունե Տերյանն անդրադարձել է դրանց դիզայնին ու պաշտպանվածությանը: Իսկ ԿԲ գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանն ասել է, որ թղթադրամների մասին տեղեկություններով նաև հավելված է լինելու. «Ներկայացված կլինեն դրամի բոլոր հատկանիշները՝ շատ դիտարժան ձևով: Եվ մեր հանրությունը հնարավորություն […]

̰
ՀՀ 3-րդ շարքի թղթադրամները շարունակում են 2-րդ շարքի դիզայնի սկզբունքը

14:28 20.11.2018

Այսօր ԿԲ-ում, երբ ներկայացրել են ՀՀ 3-րդ սերնդի նոր թղթադրամները, արժույթի թողարկման բաժնի պետ Նունե Տերյանն անդրադարձել է դրանց դիզայնին. «Թղթադրամների դիզայնը շարունակում է ՀՀ երկրորդ շարքի դիզայնի սկզբունքը: Նորից պատկերված են անվանի անհատներ, ուղղակի աշխարհագրական սահմանները մի քիչ ավելի ընդլայնված են: Սա արված է նրա համար, որպեսզի բնակչությունը կարողանա ավելի հեշտ ընկալել 3-րդ շարքի […]

̰
ՀՀ 500 դրամանոց թղթադրամը միջազգային հաջողություն է ունեցել

13:11 20.11.2018

Այսօր ԿԲ-ում 3-րդ սերնդի թղթադրամները ներկայացնելիս Կենտրոնական բանկի գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանն ասել, է, որ ՀՀ հոբելյանական՝ 500 անվանական արժեքով թղթադրամն ունեցել է նաև միջազգային հաջողություն: Թղթադրամը ներկայացվել է անցյալ տարի: «Այս տարի արդեն արժանացել է լավագույն տարածաշրջանային թղթադրամ տիտղոսին: Մենք հույս ունենք, որ մեր 3-րդ  շարքի թղթադրամները նույնպես մասնագետների բարձր գնահատանքին կարժանանան: Եվ նաև […]

̰
Վճարային տերմինալները դեռևս չեն ընդունի նոր թղթադրամները

12:55 20.11.2018

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ԿԲ-ում ներկայացվել են 3-րդ սերնդի թղթադրամները: Դրանք թողարկվել են Հայաստանի երրորդ Հանրապետության արժույթի՝ դրամի 25-ամյակի առթիվ: Նոր թղթադրամները շրջանառության մեջ կմտնեն նոյեմբերի 22-ից: 1000 դրամանոց թղթադրամը նվիրված կլինի Պարույր Սևակին, 2000 դրամանոցը՝ շախմատիստ Տիգրան Պետրոսյանին, 5000 դրամանոցը՝ Վիլյամ Սարոյանին, 10.000 դրամանոցը՝ Կոմիտասին, 20․000 դրամանոցը՝ Հովհաննես Այվազովսկուն, 50.000 դրամանոցը՝ Գրիգոր Լուսավորչին: ԿԲ […]

̰
100 հազար դրամանոց թղթադրամ այս անգամ չի տպագրվել

12:33 20.11.2018

ԿԲ գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանն այսօր հայկական նոր թղթադրամները ներկայացնելիս անդրադարձել է նաև 100 հազար և 50 հազար դրամանոց թղթադրամներին: Նահապետյանն ասել է, որ 100 հազար դրամ անվանական արժեքով թղթադրամ այս անգամ չի տպագրվել: «Ինչպես տեսնում եք, 3-րդ սերնդում 100 հազար անվանական արժեք չկա, որովհետև մեր հաշվարկները ցույց տվեցին, որ այդ թղթադրամը մեծ պահանջարկ չունի, […]

̰
ԿԲ-ն հիշեցնում է՝ գործող թղթադրամները դուրս չեն գալիս շրջանառությունից

12:27 20.11.2018

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ԿԲ-ում ներկայացվել են 3-րդ սերնդի թղթադրամները: Դրանք թողարկվել են Հայաստանի երրորդ Հանրապետության արժույթի՝ դրամի 25-ամյակի առթիվ: Նոր թղթադրամները շրջանառության մեջ կմտնեն նոյեմբերի 22-ից: 1000 դրամանոց թղթադրամը նվիրված կլինի Պարույր Սևակին, 2000 դրամանոցը՝ շախմատիստ Տիգրան Պետրոսյանին, 5000 դրամանոցը՝ Վիլյամ Սարոյանին, 10.000 դրամանոցը՝ Կոմիտասին, 20․000 դրամանոցը՝ Հովհաննես Այվազովսկուն, 50.000 դրամանոցը՝ Գրիգոր Լուսավորչին: ԿԲ […]

̰
Հայկական նոր թղթադրամները տպագրվել են Գերմանիայում

12:19 20.11.2018

ԿԲ գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանն այսօր հայկական նոր թղթադրամները ներկայացնելիս խոսել է նաև այն մասին, թե որտեղ է տպագրվել հայկական արժույթը: «Մրցույթի պահանջները, ինչպես և նախկինում, եղել են շատ խիստ: Մեր պահանջն է եղել, որպեսզի մասնակից դրամահատարանները եվրո թողարկող դրամահատարաններ լինեն և տեխնիկապես կարողանան բավարարել մեր բոլոր պահանջները, որոնք մենք ներկայացնում ենք մեր թղթադրամների պաշտպանվածության […]

̰
ՀՀ-ն նոր թղթադրամներ ունի

11:53 20.11.2018

Այսօր ԿԲ-ում ներկայացվել են 3-րդ սերնդի թղթադրամները: Դրանք թողարկվել են Հայաստանի երրորդ Հանրապետության արժույթի՝ դրամի 25-ամյակի առթիվ: Նոր թղթադրամները շրջանառության մեջ կմտնեն նոյեմբերի 22-ից: 1000 դրամանոց թղթադրամը նվիրված կլինի Պարույր Սևակին, 2000 դրամանոցը՝ շախմատիստ Տիգրան Պետրոսյանին, 5000 դրամանոցը՝ Վիլյամ Սարոյանին, 10.000 դրամանոցը՝ Կոմիտասին, 20․000 դրամանոցը՝ Հովհաննես Այվազովսկուն, 50.000 դրամանոցը՝ Գրիգոր Լուսավորչին: ԿԲ-ից հայտնում են, որ […]

̰
Դրամի 25-ամյակի առթիվ նոյեմբերի 22-ից աստիճանաբար շրջանառության մեջ կմտնեն երրորդ սերնդի թղթադրամները

11:44 19.11.2018

Հայկական դրամի 25-ամյակի առթիվ նոյեմբերի 22-ից աստիճանաբար շրջանառության մեջ կմտնեն երրորդ սերնդի թղթադրամները: ՀՀ Կենտրոնական բանկը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել նոր թղթադրամների մասին: Նոր սերնդի թղթադրամները տպագրված են բարձրորակ կոմպոզիտային հումքի վրա, ինչի արդյունքում թղթադրամները կարող են օգտագործվել միջինում 3-4 անգամ ավելի երկար: Թղթադրամների վրա առկա են մանրատառաշար և մանրապատկերներ, որոնք տեսանելի են միայն […]

̰
Նոր թղթադրամների թողարկումից հետո հին թղթադրամները շրջանառությունից դուրս չեն գա. Հարություն Բերբերյան

12:23 01.11.2018

SHANTNEWS.am-ը խոսել է ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Հարություն Բերբերյանի հետ և հետաքրքրվել, թե ինչ փուլում են նոր սերնդի թղթադրամների տպագրման աշխատանքները. «Աշխատանքներն ամբողջ փուլով ընթանում են, և մենք խոստացել ենք, որ նոյեմբերին նոր թղթադրամների մի մասը կմտնի շրջանառության մեջ, սակայն, որպեսզի դա տեղի ունենա, պետք է լինի Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը: […]

̰
Ռուս մուլտիպլիկատորները պատրաստվում են էկրանավորել Վիլյամ Սարոյանի «Սպիտակ ձիու ամառը» ստեղծագործությունը

15:24 19.10.2018

Ռուս մուլտիպլիկատորները պատրաստվում են էկրանավորել Վիլյամ Սարոյանի «Սպիտակ ձիու ամառը» ստեղծագործությունը: Դա կլինի լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ, բայց փոփոխված վերնագրով: Այն կկոչվի «Իմ սիրտը»: «Մուլտֆիլմը իմաստության, կամքի ուժի և մարդկային երազանքների մասին է»,- նշել են հեղինակները: Նախագծի աշխատանքները մեկնարկել են դեռ մի քանի տարի առաջ: Նկարահանումների մեծ մասն արդեն ավարտվել է: Հեղինակները նշել են նաև, որ […]

̰
Հայկական նոր թղթադրամների մի մասը նախատեսվում է շրջանառել նոյեմբերի վերջից. ԿԲ

20:31 30.09.2018

Հայկական նոր թղթադրամների մի մասը շրջանառության մեջ կդրվի նոյեմբերի վերջից, երկրորդ մասը՝ հաջորդ տարվանից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: «Մենք կփորձենք նոր թղթադրամները շրջանառության մեջ դնել նոյեմբերի վերջից՝ դրամի 25-ամյակի միջոցառումների շրջանակում: Որոշակի տեխնիկական խնդիրներ ունենք, եթե հասցնենք ամբողջությամբ կներդնենք, եթե՝ ոչ, ապա երկրորդ […]

̰
Ֆրեզնոյում բացել է Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը

16:51 01.09.2018

Ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան 110-ամյակին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում օգոստոսի 31-ին բացվել է գրողի տուն-թանգարանը: Թանգարանի բացմանը ներկա են եղել Ֆրեզնոյի քաղաքային խորհրդի անդամ Էսմերալդա Սորիան, քաղաքապետ Լի Բրանդը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյան և այլք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, The Fresno Bee-ն գրում է, որ նորարարական լուծումներով հարուստ թանգարանի մի հատվածում կարելի […]

̰
Օգոստոսի 31-ը Ֆրեզնոյում հռչակվել է Վիլյամ Սարոյանի օր

20:08 31.08.2018

Ֆրեզնոյի քաղաքապետարանի հատուկ որոշմամբ՝ օգոստոսի 31-ը հռչակվել է Վիլյամ Սարոյանի օր: Ֆրեզնոյի քաղաքային խորհրդի նախագահը որոշումը հրապարակել է մեծանուն գրողի տուն-թանգարանի պաշտոնական բացումից մեկ օր առաջ: Ֆրեզնոյի քաղաքապետի խոսքով, որն անձամբ է տեսել Վիլյամ Սարոյանին, քաղաքը հարգանքի տուրք է մատուցում այստեղ ապրած ու ստեղծագործած հանրահայտ գրողին: «Ես սիրում էի կարդալ նրա գրքերը: Չափազանց կարեւոր է […]

̰
Առնո Բաբաջանյանի որդու գրառումը Վիլյամ Սարոյանի ծննդյան օրվա առթիվ

15:30 31.08.2018

Առնո Բաբաջանյանի որդին՝ Արսեն Բաբաջանյանը, իր ֆեյսբուքյան էջում ամերիկահայ գրող-հրապարակախոս Վիլյամ Սարոյանի ծննդյան օրվա առթիվ գրառում է կատարել: «Այսօր Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է, ակամա հիշեցի այս նկարը, որն արվել է մեր տանը՝ 1960-ին: Հայրս երաժշտություն էր գրել «Իմ սիրտը լեռներում է» պիեսի համար, և Վիլյամ Սարոյանին այն շատ էր դուր եկել: Երբ նա Մոսկվայում […]

̰
Հայկական նոր թղթադրամներն ուղարկվել են տպագրության

16:45 13.08.2018

Հայաստանի Կենտրոնական բանկը տպագրության է ուղարկել երրորդ սերնդի հայկական նոր կոմպոզիտային թղթադրամները։ Դրանք պատրաստ կլինեն և շրջանառության մեջ կդրվեն այս աշնանը։ Այս մասին ShantNews.am-ին հայտնեցին Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից։ Նախորդ աշնանը, երբ հրապարակվեցին այս թղթադրամների էսքիզները, դրանք բուռն քննարկումներ առաջացրին համացանցում. շատերի կարծիքով՝ թղթադրամների դիզայնը խնդիրներ ունի։ ԿԲ-ից ShantNews.am-ին հայտնեցին, որ այդ քննարկումներից […]

̰
Հրազդանի N 11 դպրոցում իրավախախտումներ են հայտնաբերվել

14:47 13.08.2018

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է, որ մարզի դպրոցներից մեկում իրավախախտումներ են հայտնաբերվել: «Պաշտոնական. հարուցվել է քրեական գործ ՀՀ Կոտայքի մարզպետի 2018թ.-ի հունիսի 25-ի N155-Ա որոշման հիման վրա ՀՀ  Կոտայքի մարզպետարանի ենթակայության «Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան N 11 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում 2018թ.-ի հունիսի 25-29-ը ներառյալ, ուսումնասիրություն իրականացնելու նպատակով […]

̰
Օգոստոսի 31-ին Ֆրեզնոյում կբացվի Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը

18:46 24.06.2018

ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում տեղակայված Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանում վերջին նախապատրաստական աշխատանքներն են ընթանում: Այս մասին հայտնում է «Ասպարեզ» պարբերականը: Տուն-թանգարանի պաշտոնական բացումը ծրագրված է օգոստոսի 31-ին՝ Սարոյանի ծննդյան 110-րդ տարեդարձի օրը: Նշվում է, որ այնտեղ տեղ կգտնի նաև անվանի գրողի աշխատանքների թվայնացված վիթխարի արխիվը:

̰
Համացանցում շրջանառվում են հայկական նոր դրամի ծաղրանկարներ

11:31 23.11.2017

Կենտրոնական բանկը թողարկել է 500-դրամանոց նոր թղթադրամներ: Դրանց վրա պատկերված են Պարույր Սևակը, Տիգրան Պետրոսյանը, Վիլյամ Սարոյանը, Կոմիտասը, Հովհաննես Այվազովսկին ու Գրիգոր Լուսավորիչը։

̰
Կենտրոնական բանկը թողարկել է նոր 500-դրամանոց թղթադրամ

17:58 22.11.2017

Կենտրոնական բանկի թողարկած 500-դրամանոց նոր թղթադրամների գինը բարձր է լինելու, քանակը՝ սահմանափակ։ Պատճառն այն է, որ դրանք ոչ թե առևտուր անելու համար են, այլ վաճառվելու են հավաքորդներին։ Բայց այս թղթադրամով, միևնույն է, չի արգելվի առևտուր անել․ այն վճարման օրինական միջոց է։

— Իրենց վաճառքի գինը լինելու է 1700 դրամ։ Եթե որևէ մեկը ցանկանա 1700 դրամով ձեռքբերած թղթադրամը օգտագործել որպես 500 դրամ անվանական արժեքով թղթադրամ, դա նրա առանձին որոշումն է։ Սրա ծավալն ընդամենը 300 հազար հատ է, — թղթադրամը ներկայացնելիս նշել է ՀՀ կենտրոնական բանկի գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանը։
Նոր թղթադրամը կոմպոզիտային նյութից է և ունի պաշտպանության ամենաբարձր մակարդակ։ Դրա թողարկմամբ կենտրոնական բանկը կստուգի՝ արդյո՞ք դրանք հարմար են շրջանառության համար, քանի որ մեկ տարուց թողարկվելու են 1000-ից մինչև հիսուն հազար արժեքներով, նույն նյութից պատրաստված նոր թղթադրամները։ Այսօր կենտրոնական բանկում ներկայացվել են նաև մյուս տարի թողարկվելիք թղթադրամների էսքիզները։ Հաջորդ նոյեմբերին դրանք հանրությանը կներկայացվեն հայկական դրամի ներդրման 25-ամյակի առիթով։

— Հաջորդ տարի կներկայացնենք դրանց պաշտպանական մեխանիզմները, նորից կիրազեկենք, որ պատկերավոր ասած՝ հին փողերը նույնպես մնում են շրջանառության մեջ։ Բայց հնարավոր է, որ 2000-դրամանոց նոր թղթադրամը, որի պահանջարկը դրամաշրջանառության մեջ արդեն կա, ավելի վաղ ներդրվի, — տեղեկացրել է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Հարություն Բերբերյանը։
Այսպես կոչված՝ երրորդ սերնդի թղթադրամներին պատկերված են Պարույր Սևակը, Տիգրան Պետրոսյանը, Վիլյամ Սարոյանը, Կոմիտասը, Հովհաննես Այվազովսկին ու Գրիգոր Լուսավորիչը։ Բայց նոր թղթադրամների էսքիզները վերջնական չեն, դրանք կարող են փոփոխվել մինչև տպագրությունը։

̰
Հայկական թղթադրամները կփոխվեն

15:16 22.11.2017

Կենտրոնական բանկը ներկայացրել է շրջանառության մեջ ներդրվելիք երրորդ սերնդի կոմպոզիտային թղթադրամների էսքիզները։
Նոր թղթադրամները շրջանառության մեջ կդրվեն 2018 թվականին։

̰
Թումոյի սաները մասնակցել են ԿԲ-ի հայտարարած՝ ՀՀ թղթադրամի դիզայնի մրցույթին

13:24 13.11.2017

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ կենտրոնի սաները մասնակցել են ՀՀ նոր թղթադրամների մրցույթին։ Գրառմանը նաև կցվել է Վիլյամ Սարոյանի պատկերով 5,000 դրամ արժողությամբ թղթադրամի դիզայնը։   «Վերջերս Թումոն մասնակցեց Կենտրոնական Բանկի հայտարարած՝ ՀՀ թղթադրամի դիզայնի մրցույթին։ Մրցույթին ուղարկված մեր փաթեթի վրա թումոցիները աշխատեցին շվեյցարական նոր ֆրանկի դիզայներներ Մանուելա Ֆրունդերի ու Ադրիան Հեուբերգերի օգնությամբ։ […]

̰
BACK_TO_TOP