Ռուսաստանը պատասխան քայլեր կձեռնարկի ԱՄՆ-ի դեմ, եթե վերջինս դուրս գա հակահրթիռային պայմանագրից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Ռուսաստանը պատասխան քայլեր կձեռնարկի ԱՄՆ-ի դեմ, եթե վերջինս դուրս գա հակահրթիռային պայմանագրից

12:14 20.11.2018

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Կրեմլը պատասխան քայլեր կձեռնարկի Միացյալ Նահանգների դեմ, եթե վերջինս դուրս գա 1987 թվականին կնքված «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրից: Այս մասին հաղորդել է Russia Today լրատվական գործակալությունը:

Պուտինը նաև հավելել է, որ Կրեմլը պատրաստ է պահպանել երկխոսությունը Վաշինգտոնի հետ: Նախագահը նշել է, որ Կրեմլը ակնկալում է «առողջ բանականություն» և «փոխադարձ պատասխանատվության զգացում» ԱՄՆ-ից՝ աշխարհում ստրատեգիական կայունություն պահպանելու հարցում:

«Եվս մեկ անգամ կընդգծեմ՝ մենք պատրաստ ենք երկխոսություն վարել ամերիկացի գործընկերների հետ այս կարևորագույն հարցի շուրջ: Հույս ունենք, որ նրանք այս ամենին կվերաբերվեն ամենայն լրջությամբ, քանի որ ԱՄՆ-ի որոշումը՝ դուրս գալ վերոնշյալ պայմանագրից, անխոս չի կարող մնալ և չի մնա առանց մեր կողմից պատասխանի: Հիշեցնեմ, որ երբ ԱՄՆ-ը որոշեց միակողմանի դուրս գալ հակահրթիռային պայմանագրից, մենք այդ ժամանակ բաց և անկեղծ հայտարարեցինք, որ ստիպված կլինենք ընդունել պատասխան քայլեր: Այդպես էլ եղավ: Հիմա Ռուսաստանը ունի հիպերձայնային զենք, որը ունակ է հաղթահարելու ցանկացած հակահրթիռային համակարգ: Հույս ունենք, որ առողջ բանականությունը և փոխադարձ պատասխանատվության զգացումը կլինեն վաղուց հասունացած՝ ստրատեգիական կայունության պահպանման և համատեղ անվտանգության ամրապնդման երկխոսության հիմքը»,- հայտարարել է ՌԴ նախագահը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

21:00 02.08.2025

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

Օդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

20:50 02.08.2025

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

20:40 02.08.2025

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

20:32 02.08.2025

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

ԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

20:22 02.08.2025

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

Իսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

20:10 02.08.2025

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...

BACK_TO_TOP