13:55 20.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ իր իշխանության օրոք տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ չի գրանցվել:
«Շատ երկար ժամանակ տնտեսական ակտիվության ցուցանիշների մասին խոսելիս ասում էինք, որ նկարված թվեր են: Ինչո՞ւ չկարողացանք պահպանել տնտեսական ակտիվության այդ ցուցանիշը, որովհետև այն կազմված էր բուքմեյքերների գրասենյակներում արված «ստավկա»-ներից, որը մեր ժողովրդի մի զգալի մասին տոկոսի տակ է դրել, հաջորդն Ամուլսարի ներդրումն էր, մյուսը Թեղուտն էր: Այսօր տնտեսության մեջ առողջացման գործընթաց է կատարվում, խաղադրույքայինից անցնում ենք արդյունաբերական տնտեսության: Մենք չենք թողնելու, որ նկարվող թվերով տնտեսություն ունենանք, բուքմեյքերական համաճարակի դեմ պայքարելու ենք»,- ասաց նա:
Փաշինյանը շեշտեց` գյուղատնտեսությունը, հանքարդյունաբերությունը, բուքմեյքերական գրասենյակները մեր տնտեսության հենասյուներն են, իսկ այս տնտեսությամբ ոչ մի հարց չի լուծվի: Կառավարության ղեկավարի խոսքով` այս տնտեսությամբ եկել, հասել ենք ճգնաժամի, ընդ որում`գյուղատնտեսությունն այնպիսին է, որ կարկուտը եկավ, տեղական ակտիվության ցուցանիշը կնվազի, չեկավ` կավելանա:
«Սա եթե երկու դար առաջ լիներ, կհասկանայի, բայց 21-րդ դարում մենք կախված ենք այն բանից, թե` կարկուտը կգա՞, թե՞ չի գա, ընդ որում` միլիոնավոր դոլարներ ենք ծախսել Հայաստանում հակակարկտային ցանց ստեղծելու համար, հետո պարզել ենք, որ արդյունավետ չէ, էլի միլիոնավոր դոլարներ ենք ծախսել հրթիռային համակարգ բերելու, այդ ընթացքում պարզվել է, որ` չէ, արդյունավետ էր, սխալ էին կիրառում: Մենք չենք պատրաստվում ժողովրդին տոկոսի տակ գցել, Հայաստանը դարձնելու ենք արդյունաբերական-արտահանող երկիր, որը ոչ թե հումք է արտահանում, այլ պատրաստի արտադրանք»,- նշեց Փաշինյանը:
Կառավարության ղեկավարը հայտնեց, որ Սևանի շաքարի գործարանի վերագործարկում է նախատեսվում, առաջիկայում Հայաստանում նախատեսվում է նաև բացել կենցաղային տեխնիկայի արտադրության գործարան:
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...