14:53 20.11.2018
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցն առնվազն միայն գլխավոր քարտուղարի հարց չի: Էստեղ շատ ավելի գլոբալ ու կարևոր հարցեր են քննարկվում և շատ ավելի գլոբալ ու կարևոր հարցեր ունենք այս իրավիճակի կապակցությամբ: Ես սկզբում ասեցի, որ խոսքը մեր ունեցած պարտավորությունների մասին է ՀԱՊԿ-ի նկատմամբ և ՀԱՊԿ-ի՝ մեր նկատմամբ ունեցած պարտավորությունների մասին է, ինչպես նաև Ռազմաքաղաքական դաշինք հռչակած երկրների՝ իրար նկատմամբ ունեցած պարտավորությունների մասին: Այսինքն՝ գլխավոր քարտուղարի պաշտոնն այս համատեքստում երկրորդական ու երրորդական հարց է»,- ՀԱՊԿ-ի շուրջ ծավալված քննարկումների ու կոնֆլիկտների մասին ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նշում է, որ այս հարցերը նա բազմիցս բարձրացրել է և կապ չունի, որ հիմա վարչապետ է, դա նրան չի խանգարում այս հարցերին նույնկերպ վերաբերվել: Վարչապետի պաշտոնակատարը շեշտում է, որ այդ հարցերն իրենց հրատապությունը չեն կորցրել ու ավելի են ահագնանում:
«Մենք պետք է հասկանանք, թե այն ամենը, ինչը որ մենք անվանում ենք մեր անվտանգության երաշխիք, ինչքանով է երաշխավորում մեր անվտանգությունը: Մենք պետք է հասկանանք, թե ինչ պարտավորություններ ունենք մեր դաշնակիցների հանդեպ և ինչ պարտավորություններ ունեն նրանք մեր հանդեպ»,- ասել է Փաշինյանը:
19:12 06.08.2025
Ghanaweb. Գանայում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է երկու նախարարԳանայի պաշտպանության նախարար Էդվարդ Օմանե Բոաման և շրջակա միջավայրի, գիտության և տեխնոլոգիաների նախարար Իբրահիմ Մուրտալա Մոհամմեդը զոհվել են ուղղաթիռի վթարի հետևանքով, հաղորդում է Ghanaweb լրատվական պորտալը՝ հղում անելով Գանայի զինված ուժերի շտաբի պետ Ջուլիուս Դեբրային։ Ուղղաթիռը վթարի է ենթարկվել երկրի հարավում՝ Ակրոֆուոն քաղաքի մոտ։ Այն հրդեհվել է գետնին ընկնելուց հետո։ Զոհվել է չորս մարդ, այդ […] ...
19:00 06.08.2025
Չերչեսովը վերադարձել է Ռուսաստանի Պրեմիեր լիգա«Ախմատը» հայտարարել է Ստանսիլավ Չերչեսովին գլխավոր մարզիչ նշանակելու մասին։ 61-ամյա մասնագետի հետ կնքվել է երեք տարվա պայմանագիր։ Մարզչի տարեկան աշխատավարձը կկազմի 1,3 միլիոն եվրո։ Ավելի վաղ «Ախմատը» հեռացրել էր գլխավոր մարզիչ Ալեքսանդր Ստորոժուկին: Նրա թիմը մրցաշրջանի մեկնարկում կրել էր 4 անընդմեջ պարտություն։ Չերչեսովը 2025 թվականի հունվարին հեռացել էր Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։ Նախկինում նա […] ...
18:55 06.08.2025
«Արմավիր» ՔԿՀ դատապարտյալներն ազատազրկված անձանց բաշխվող հացերի և սննդի մեջ թաքցրել են բջջային հեռախոսներ և թմրանյութի նմանվող զանգվածներՔրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկություններն այն մասին, որ հիմնարկ արդեն իսկ բերված սննդի մեջ ազատազրկված անձինք թաքցրել են արգելված իրեր, օգոստոսի 6-ին՝ ժամը 09։10-ի սահմաններում, իրականացրել են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Այս մասին տեղեկացնում են ՔԿԾ-ից: «Միջոցառումների շրջանակներում […] ...
18:48 06.08.2025
«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիր. արվեստագետների աշնանային շրջափուլի մասնակցության հայտերի ընդունումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրին արվեստագետների աշնանային շրջափուլի մասնակցության հայտերի ընդունման մեկնարկը: Մասնակից արվեստագետների ընտրության հիմնական սկզբունքներն են՝ արվեստագետի կայուն գործունեությունն ու նվաճումները, արվեստագետի ներդրումը ազգային և միջազգային արվեստի կամ մշակույթի ոլորտի զարգացման, տարածման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում մշակույթի հանրահռչակման գործում, արվեստագետի ներդրումը […] ...
18:42 06.08.2025
Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններՊրեմիեր լիգայի 2-րդ տուրի խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ: «Արարատ-Արմենիա» – «Ալաշկերտ» խաղը հետաձգվել է: «Արարատ» – «Վան» հանդիպումը, որը նշանակված էր 09.08.2025թ.՝ ժամը 20:00-ին «Հանրապետական» ստադիոնում, կկայանա Աբովյանի՝ Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում, մեկնարկը՝ ժամը 17:00-ին: «Ուրարտու» – «Գանձասար» հանդիպումը ժամը 18:00-ի փոխարեն կմեկնարկի ժամը 19:30-ին: Ավելի վաղ հետաձգվել էր նույն տուրի «Նոա» – ԲԿՄԱ […] ...
18:38 06.08.2025
Երևանում ավտոմեքենայի պայթյունից 6 տուժած ընդունվել է ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն»Մ. Բաբաջանյան և Աճառյան փողոցների խաչմերուկում ավտոմեքենայի պայթյունից 6 տուժած ընդունվել է ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն»: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծանր: 1-ը գտնվում է այրվածքային բաժանմունքում, վերջինիս առողջական վիճակը միջին ծանրության է: ...