Ապահովել լիարժեք պայմաններ ներառական նախնական կրթության համար. քաղաքապետն այցելել է թիվ 92 մանկապարտեզ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+39.09 oC

Ապահովել լիարժեք պայմաններ ներառական նախնական կրթության համար. քաղաքապետն այցելել է թիվ 92 մանկապարտեզ

20:23 20.11.2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի առաջարկով այցելել է Երևանի թիվ 92 մանկապարտեզ, ծանոթացել ներառական կրթության համար նախակրթարանում ստեղծված պայմաններին: Այսօր մանկապարտեզում գործող 3 նախաներառական և 6 ներառական խումբ են հաճախում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող՝ թեթև, միջին և ծանր զարգացման խնդիրներով 42 երեխաներ: Երեք տարին լրացած այն երեխաները, որոնք բժշկի և մանկավարժահոգեբանական թիմի գնահատմամբ կարող են անմիջապես ներառվել խմբերում, հաճախում են մանկապարտեզում գործող ներառական (ընդհանուր) խմբեր: Իսկ այն երեխաները, որոնք անմիջապես չեն կարող ներառվել` հաշվի առնելով առանձնահատուկ կարիքները, ընդգրկվում են նախաներառական խմբեր: Մանկապարտեզում գործում է նաև վերականգնողական կենտրոն: Փոքրիկների հետ աշխատում են վերապատրաստված մասնագետներ՝ հոգեբան, լոգոպեդ, հատուկ մանկավարժ: Քաղաքապետ Հայկ Մարությանը զրուցել է աշխատակիցների հետ, ծանոթացել կրթական ու վերականգնողական ծրագրերին: Պատասխանատուները նշել են, որ նկարչության, ֆիզկուլտուրայի, երգեցողության պարապմունքներն ու զբոսանքի ժամերը նախաներառական և ներառական խմբերի երեխաները միասին են անցկացնում:

ԱԺ նախագահը Երևանի քաղաքապետին առաջարկել է ներառական կրթություն ապահովելու հաջողված այս մոդելը կիրառել նաև մայրաքաղաքի մյուս վարչական շրջաններում: Կարևորելով ներառական կրթության անհրաժեշտություն ունեցող երեխաների համար լիարժեք պայմանների ապահովումը՝ Հայկ Մարությանը նշել է, որ քաղաքապետարանը կուսումնասիրի առաջարկն ու ծրագրի գործընկեր կառույցների հետ քայլեր կձեռնարկի Երևանի տարբեր շրջաններն ընդգրկող նման հատվածների ձևավորման ուղղությամբ:

Երևանի թիվ 92 մանկապարտեզում ծրագիրն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, «Արաբկիր» բժշկական համալիրի, ինչպես նաև «Քրոնիմետ» և «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամների համագործակցության շրջանակում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակ

15:35 05.08.2025

Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակ

Օգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 3-րդ փողոցում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...

Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել Ռուսաստան

15:28 05.08.2025

Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել Ռուսաստան

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը այս շաբաթ կայցելի Մոսկվա, երեքշաբթի օրը հաղորդել է Tribune India-ն։ «Դովալի այցը Մոսկվա նախատեսված է այս շաբաթ», – ասվում է հայտարարության մեջ։ Մինչդեռ, ըստ The Times of India-ի, Մոդիի խորհրդականն արդեն ժամանել է Ռուսաստան: Հրատարակությունը նշում է, որ նրա այցը «նպատակ ունի ամրապնդել Հնդկաստանի և […] ...

ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառը

15:20 05.08.2025

ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառը

Arca համակարգում օրեր առաջ նկատված խափանումները եղել են սարքի խափանման հետևանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը: «Կենտրոնական բանկը Arca համակարգի հետ կապված ուսումնասիրությունները շարունակում է: Arca-ի խափանումը եղել է սարքի խափանման հետևանք: Դա շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է: Հիմա փաստացի հետազոտություններ են անում, նաև […] ...

SHANTNEWS

15:00 05.08.2025

SHANTNEWS

Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ը

14:57 05.08.2025

Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ը

Իսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...

Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

14:50 05.08.2025

Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտ, Գեղասար, Սարահարթ, Գոգարան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

BACK_TO_TOP