16:13 21.11.2018
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասել է, որ ՀԱԷԿ-ի երկրորդ տուրբին-գեներատորը փոխվելու է 2019 թվականին: Բաղրամյանն անդրադարձել է այն բանին, թե ինչ հետևանքներ դա կարող է ունենալ։
«2018 թվականին ատոմակայանը շուրջ 6 ամիս կանգնած է եղել, դա պայմանավորած էր նրանով, որ փոխում էին տուրբին-գեներատորը: Մյուս տուրբին-գեներատորը փոխվելու է 2019 թվականին, և այդ ընթացքում ատոմակայանը, բնականաբար, ավելի քիչ էլեկտրաէներգիա է առաքում ներքին շուկա: Թվային դաշտում ասեմ՝ 1 մլդ 880 մլն կիլովատտ/ժամ է առաքել 2018 թվականին, էն պարագայում, երբ իր սովորական աշխատանքային ռեժիմով դա կազմում է շուրջ 2.4 մլրդ դրամ: Իսկ ատոմակայանից ամեն 100 մլն կիլովատտ/ժամ քիչ վերցնելն ընդհանուր կառուցվածքի վրա շուրջ 2 մլրդ ազդեցություն է ունենում»,- ասել է Բաղրամյանը:
Նախարարի պաշտոնակատարը խոսել է նաև այն մասին, թե ինչ է արվել ատոմակայանի կյանքի երկարաձգման համար: Նոր տուրբինը կգործարկվի մի քանի օրից, ինչը ՀԱԷԿ-ում 20 մեգավատտ հզորություն կավելացնի:
«2019 թվականին այդ նորոգման գրաֆիկների վերանայման արդյունքում մենք հնարավորություն ենք ստեղծել շուրջ 200 մլն ավելի շատ էլեկտրաէներգիա առաքել: Այսինքն՝ հաշվեկշիռն այսօր ՀԾԿՀ կներկայացվի 200 մլն կիլովատտ ավելի ժամով, որը էներգահամակարգում, հենց միայն այդ գործոնով պայմանավորված՝ կստեղծի մոտ 3 մլրդ դրամ»,- հավելել է Բաղրամյանը:
Ըստ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատարի՝ երկու տուրբինների փոփոխության արդյունքում նույն վառելիքի ծախսի պարագայում կունենանք մոտավորապես 10 տոկոս հզորության ավելացում:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատարն ասել է, որ շարունակում են բանակցությունները նաև նոր ատոմակայանի ուղղությամբ:
00:00 01.05.2025
Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունըԱռողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...
23:59 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 30.04.2025
Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ինԱպրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...
23:57 30.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:56 30.04.2025
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համարՀնդկաստանը փակել է իր օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...
23:51 30.04.2025
43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճումԱպրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...