16:25 21.11.2018
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը խոսել է նաև այն մասին, թե ինչ ուսումնասիրություններ են կատարվել ընդերքն օգտագործող ընկերություններում և արդյունքում ինչ է պարզվել։
«127 ընկերության մասով, որոնց ապառքները կազմում են շուրջ 573 մլն դրամ, ներկայացվել են համապատասխան զգուշացումներ պարտավորությունները կատարելու վերաբերյալ: Արդեն վերականգնվել է 130 մլն դրամ: 23 ընկերության զգուշացում է արվել, իսկ 5 ընկերության դեպքում, պարտավորությունները չկատարելու համար, դադարեցվել են ընդերքի օգտագործման իրավունքները»,- ասել է Գարեգին Բաղրամյանը՝ դժվարանալով նշել այն ընկերությունների անունները, որոնք զրկվել են ընդերքն օգտագործելու իրավունքից:
Հիշեցնենք, որ այսօր էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանից լրագրողները հետաքրքրվել են, թե ինչ փուլում է Ամուլսարի հետ կապված հարցի լուծումը: Գարեգին Բաղրամյանը պատասխանել էր, որ միջազգային ճանաչված փորձագետների կողմից իրականացվում է բնապահպանական վերլուծություն, և այդ պրոյեկտին կարող են անդրադառնալ միայն այն դեպքում, երբ ապացուցվի, որ ջրավազանային որևէ խնդիր չի առաջանա: Նրա կարծիքով՝ ուսումնասիրությունները դեռ 2-3 ամիս կտևեն:
Ինչ վերաբերում է «Թեղուտ»-ի հանքին, ապա այդ մասով էլ Բաղրամյանն ասել է, որ հիմա ակտիվներն անցել են VTB բանկին: Իսկ բանկը նոր օպերատոր նշանակելու փուլում է:
23:59 16.06.2025
Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածըՄ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 16.06.2025
Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...
23:49 16.06.2025
Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...
23:44 16.06.2025
Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքներըԱվան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:37 16.06.2025
Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ըՀանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...
23:30 16.06.2025
Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիրԼոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...