Վրաստանում մեկնարկել է միջազգային նշանակության «Արևելք-Արևմուտք» ավտոմայրուղու շինարարությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+14.09 oC

Վրաստանում մեկնարկել է միջազգային նշանակության «Արևելք-Արևմուտք» ավտոմայրուղու շինարարությունը

23:54 21.11.2018

Չինական «Hunan Road and Bridge Construction Group» ընկերությունը Վրաստանում կկառուցի Ռիկոտիի Խեվի-Ուբիսա ոլորաններով անցնող «Արևելք-Արևմուտք » արագընթաց ավտոմայրուղու ճանապարհը: Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության և Bridge Construction Group ընկերության միջև: Նախագծին աջակցում են Եվրոպական ներդրումային բանկը, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը, Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ), Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA) և Չինաստանի զարգացման բանկը (CDB):

Ավտոմայրուղու ամենաբարդ՝ Ռիկոտիի ոլորաններավ անցնող 12․2 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը ֆինանսավորում է Ասիական զարգացման բանկը, որը Վրաստանին ավելի քան 255.2 մլն եվրոյի չափով վարկ է հատկացրել:

52 կմ երկարությամբ նոր մայրուղու կառուցման նախագիծը նախատեսում է 96 կամուրջների (ընդհանուր երկարությունը 21 կիլոմետր) և 53 թունելների կառուցում (ընդհանուր երկարությունը 36 կմ):Ճանապարհի շինարարությունը կսկսվի 2019թ. հունվարին  և պետք է ավարտվի 2021 թվականին: Ծրագրի ընդհանուր արժեքը գերազանցում է 1 մլրդ դոլարը: Խեվի և Ուբիսա գյուղերի միջև կկառուցվի 200 մլն դոլար արժողությամբ երկու երկաթուղային ճանապարհ, որը սահմանակից է Թուրքիային:

Ռիկոտի միջանցքով անցնող  թունելը գտնվում է Թբիլիսիի Սենակի-Լեսելիձեի միջազգային ավտոմայրուղու 143-րդ կիլոմետրի վրա: Ճանապարհ, որը միջազգային տարանցիկ բեռնափոխադրումների մայրուղի է:

Արևելք-արևմուտք երթուղին կամ E-60՝ Եվրոպական տարանցիկ ճանապարհը եվրոպական երկրորդ տարանցիկ միջանցքն է: Այն սկսվում է Բրեստից և ավարտվում Ղրղզստանում:
Վրաստանում E-60-ը սկսվում է Ադրբեջանի հետ սահմանից և ավարտվում է Սև ծովի ափին`Փոթի նավահանգստի մոտ: Վրաստանի տարածքով միջանցքի երկարությունը 392 կմ է:
Ավտոմայրուղին Վրաստանին մի կողմից կկապի Կենտրոնական Ասիայի և Հեռավոր Արևելքի, մյուս կողմից՝ Թուրքիայի և Եվրոպայի հետ՝ դարձնելով Վրաստանը տրանսպորտի և լոգիստիկայի կենտրոն:

Նախատեսվում է շինարարությունն ավարտել մինչև 2020թ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարարները մասնատել և հեռացրել են ծառը երթևեկելի հատվածից

08:06 05.05.2025

Փրկարարները մասնատել և հեռացրել են ծառը երթևեկելի հատվածից

Մայիսի 4-ին, ժամը 03:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում քամուց ծառը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ծառը կոտրվել և ընկել է Արտաշատ քաղաքի Երևանյան խճուղում․ […] ...

Դեսպան Հակոբյանը հանդիպում է ունեցել Իրանի լեզվի և գրականության ակադեմիայի նախագահ Ղոլամալի Հադադ Ադելի հետ

08:00 05.05.2025

Դեսպան Հակոբյանը հանդիպում է ունեցել Իրանի լեզվի և գրականության ակադեմիայի նախագահ Ղոլամալի Հադադ Ադելի հետ

ՀՀ դեսպան Գ․ Հակոբյանը հանդիպում է ունեցել Իրանի լեզվի և գրականության ակադեմիայի նախագահ Ղոլամալի Հադադ Ադելի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են գիտակրթական ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Երկուստեք կարևորվել է համատեղ գիտական միջոցառումների՝ համաժողովների, ուսումնական ծրագրերի անցկացումը, հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից: «Ղոլամալի Հադադ Ադելը դրվատանքի խոսքեր է հնչեցրել իրանագիտության հայկական դպրոցի վերաբերյալ՝ նշելով, որ հայ իրանագետները […] ...

Օրբանը հիշեցրել է, որ առանց Հունգարիայի որոշման Ուկրաինան չի անդամակցի ԵՄ-ին

23:59 04.05.2025

Օրբանը հիշեցրել է, որ առանց Հունգարիայի որոշման Ուկրաինան չի անդամակցի ԵՄ-ին

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ ո՛չ Վլադիմիր Զելենսկին, ո՛չ «Բրյուսելի բյուրոկրատները» չեն որոշում, թե ինչ է մտածում հունգարացի ժողովուրդը, և որ առանց Հունգարիայի Ուկրաինայի` ԵՄ-ին անդամակցություն չի լինելու։ Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, Զելենսկին պնդել է, որ Բուդապեշտը շատ վտանգավոր բաներ է անում ԵՄ-ի համար, և որ հունգարացիների մեծամասնությունը, ըստ հարցումների, ենթադրաբար, կողմ է, […] ...

Ռումինիայի ՆԳՆ-ը ստացել է ընտրությունների խախտումների մասին 50 հաղորդում

23:45 04.05.2025

Ռումինիայի ՆԳՆ-ը ստացել է ընտրությունների խախտումների մասին 50 հաղորդում

Ռումինիայի ՆԳՆ-ը 50 հաղորդում է ստացել երկրի նախագահական ընտրություններում հնարավոր խախտումների մասին, հայտնում է Radio Romania-ն։ «Ընտրությունների ընթացքում հնարավոր միջադեպերի մասին գրեթե 50 հաղորդում է ստացվել, որոնցից տասը գտնվում են հետաքննության փուլում, ևս ութի մասին տեղեկատվությունը փոխանցվել է Կենտրոնական ընտրական բյուրո կամ Մշտական ​​ընտրական մարմին՝ լուծման համար։ Մինչ օրս քվեարկության ընթացքի հետ կապված լուրջ միջադեպեր […] ...

Թրամփը բացառել է, որ Կանադան ուժով կմիանա ԱՄՆ-ին

23:30 04.05.2025

Թրամփը բացառել է, որ Կանադան ուժով կմիանա ԱՄՆ-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի հավատում, որ Վաշինգտոնը երբևէ ռազմական ուժ կկիրառի Կանադան Միացյալ Նահանգներին միացնելու համար։ «Չեմ կարծում, որ մենք երբևէ կհասնենք այդ կետին։ Գրենլանդիայի հետ ինչ-որ բան կարող է պատահել, ես անկեղծ կլինեմ, դա մեզ պետք է թե՛ ազգային, թե՛ միջազգային անվտանգության համար, բայց, միևնույն ժամանակ, կարծում եմ, որ Գրենլանդիայի հարցի ուժային լուծումը […] ...

Էրդողան. Իսրայելը փորձում է ներսիրիական հակամարտություն հրահրել

23:10 04.05.2025

Էրդողան. Իսրայելը փորձում է ներսիրիական հակամարտություն հրահրել

Իսրայելը դժգոհ է Սիրիայում իրավիճակի կարգավորումից եւ փորձում է այնտեղ ներքին հակամարտություն հրահրել։ Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է լրագրողների հետ զրույցում՝ վերադառնալով Կիպրոսի հյուսիսային հատվածից, որտեղ գտնվում էր այցով։ «Խաղաղության և հանգստության մթնոլորտը Իսրայելի ուզած վերջին բանն է: Նա մտահոգված է Սիրիայում երկար տարիներ շարունակվող քաղաքացիական պատերազմի ավարտով, այն փաստով, որ […] ...

BACK_TO_TOP