19:19 21.11.2018
Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարությունն իրականացվում է Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում՝ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
Ճանապարհահատվածի կառուցումը նախատեսված է եղել դեռևս 1971 թվականին՝ Երևանի գլխավոր հատակագծով, որը վերահաստատվել է 2005 թվականի Գլխավոր հատակագծով: Այս ճանապարհահատվածը մաս է կազմում Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի, որի կառուցման նպատակն է բեռնաթափել Երևանի առկա փողոցների ցանցը՝ հնարավորություն տալով նվազեցնել խցանումները, երթևեկության ժամանակը, և որպես հետևանք՝ օդի աղտոտվածությունը: Այս ճանապարհահատվածի կառուցմամբ ուղիղ կապ է հաստատվում Եղվարդի խճուղու և Մ-1 միջպետական ճանապարհի, ինչպես նաև Հալաբյան և Չաուշի փողոցների միջև: Ճանապարհի կառուցման շնորհիվ էապես նվազելու են Մելքումով, Ֆուչիկի, Մարգարյան, Հալաբյան փողոցների ներկայիս բեռնվածությունը և առկա խցանումները, և որպես հետևանք, նվազելու է նաև երթևեկության տևողությունը:
Վերոնշյալ խնդիրների լուծման առավելագույն արդյունավետության համար ճանապարհը նախագծվել է որպես անընդհատ երթևեկության մայրուղի (առանց լուսացույցային կառավարման)՝ հանդիպակաց երթևեկելի գոտիների տարանջատմամբ և երթևեկության անվտանգության բարձր չափանիշներով:
Վերոհիշյալ նպատակների իրագործման համար Դավթաշեն-Աշտարակ հատվածը նախագծվել և կառուցվում է որպես անընդհատ երթևեկությամբ ճանապարհ, ընդ որում, ապահովվել է մուտք հատվող բոլոր փողոցներից, տարանջատվել են հանդիպակաց երթևեկելի գոտիները, երթևեկության առավելագույն ճկունություն ապահովելու նպատակով ճանապարհի երկայնքով նախատեսվել է երկկողմանի հետադարձ կատարելու հնարավորություն։ Ճանապարհի գծանշումը իրականացվելու է լուսանդրադարձնող գծանշմամբ:
Ճանապարհաշինարարական աշխատանքները սկսվել են դեռևս խորհրդային տարիներին, սակայն դադարեցվել են Խորհրդային Միության փլուզման հետևանքով:
Մինչև ճանապարհաշինարարական աշխատանքների սկիզբը իրականացվել են տարածքի բնապահպանական ուսումնասիրություն, հանրային լսումներ, կազմվել է համապատասխան բնապահպանական հաշվետվություն, իրացվել են ճանապարհի անմիջական ազդեցության տակ ընկնող գույքը, որից հետո միայն մեկնարկել են ճանապարհաշինարարական աշխատանքները, որոնք ներկայումս ավարտական փուլում են:
Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի այն հատվածի համար, որտեղ առկա են հարակից տնատիրություններ՝ ուղիղ ելքով դեպի փողոց, կառուցվել է լրացուցիչ սպասարկման ճանապարհ՝ անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով: Այն բնակիչները, որոնց կողմից բարձրացվել է անցումների առկայության խնդիրը, բնակվում են Դավթաշեն վարչական շրջանի հենց այս հատվածում:
Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի ամբողջ երկայնքով նախատեսված են հինգ հետիոտնային անցումներ, ևս մեկ անցում կլինի ճանապարհի անմիջական հարևանությամբ։
Անցումներից մեկը ստորգետնյա է, մեկը՝ վերգետնյա՝ վերելակով, իսկ մյուս չորսը՝ (3-ը՝ ճանապարհի երկայնքով, 1-ը՝ ճանապարհի անմիջական հարևանությամբ) ճանապարհի հետ նույն մակարդակի վրա՝ համապատասխան լուսանդրադարձնող գծանշմամբ: Ի դեպ, վերգետնյա անցումը կառուցված է այն հատվածում, որի անմիջական հարևանությամբ (մինչև այս ճանապարհահատվածի կառուցումը նույնպես) Մելքումով փողոցը կապված է եղել Դավթաշեն վարչական շրջանին: Այս միացումը նույնպես պահպանված է: Արդյունքում՝ Մելքումով փողոցը կապվել է Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի հետ:
Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածը մաս է կազմելու Երևանի ճանապարհային ցանցի, իսկ մեքենաների թույլատրելի արագություն է սահմանվել 60 կմ/ժ-ը: Այսպիսով՝ Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածը ապահովում է ինչպես հետիոտների տեղաշարժը ճանապարհի մի մայթից մյուսը՝ ճանապարհի ամբողջ երկայնքով, այնպես էլ մեքենաների տեղաշարժը Եղվարդի խճուղու, Մ-1 միջպետական ճանապարհի, Հալաբյան ու Չաուշի փողոցների և հարակից երկրորդային փողոցների ու տնատիրությունների միջև:
Հետիոտնային անցումների տեղադիրքը նշված է կից ներկայացվող հատակագծում:
19:27 08.06.2025
Դավթաշենում թալանել են շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ըՀունիսի 8-ին, Երևանում ավտոմեքենայի թալանման հերթական դեպքն է տեղի ունեցել՝ այս անգամ Դավթաշեն վարչական շրջանում։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի սեփականատերը Դավթաշենի 4-րդ թաղամասի 45/7 շենքի դիմաց ուրբաթ օրը կայանել է իր ավտոմեքենան ու այսօր առավոտյան իջել է բակ, որպեսզի ավտոմեքենան տեղափոխի ավտոլվացման կետ և հայտնաբերել է ավտոմեքենան թալանված։ Դեպքի մասին ավտոմեքենայի […] ...
19:12 08.06.2025
Հայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողովՀայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողովը, որը կազմակերպվել է «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության կողմից`Արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարությանը Հռոմի կանոնադրության հետվավերացման գործընթացներում» ծրագրի շրջանակներում։ Այս մասին հայտնել են Արդարադատության նախարարությունից: Աշխատաժողովի նպատակն է Միջազգային […] ...
18:57 08.06.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրալիայից ժամանած ուխտավորներինՀունիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին՝ ուղեկցությամբ Մելբուռնի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Խաչեր քահանա Հարությունյանի: Տեր Խաչեր քահանան Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ մինչև Հայաստան ժամանելը ավստրալահայերն ուխտավորաբար եղել են Արևմտյան Հայաստանում և այժմ, գտնվելով […] ...
18:41 08.06.2025
Կոտայքի մարզում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերըԿոտայքի մարզում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերը: Այս մասին հայտնել են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից: Բյուրեղավանում ամփոփման փուլում է մարզադպրոցի շինարարությունը, Վերակառուցվում է Աբովյանի ամենամեծ մանկապարտեզներից մեկը, իսկ ահա Ջրվեժում շուտով կունենան ուսումնամշակութային կենտրոն: Մանրամասները՝ տեսանյութում: ...
18:14 08.06.2025
Կրթվելը նորաձեւ է Գորիսում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Կրթվելը նորաձեւ է Գորիսում»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
17:58 08.06.2025
Հունիսի 9-10-ը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի ՆիցցայումՄԱԿ «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP 17-ը Երևանում անցկացնելուն ընդառաջ և Ֆրանսիայի ԱԳ նախարարի հրավերով նախարար Միրզոյանը կմասնակցի ՄԱԿ Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովին։ Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակը: Հունիսի 10-ին կկայանա հարակից միջոցառում՝ «Լեռներից մինչև օվկիանոսներ. կենսաբազմազանության պահպանումը շրջակա միջավայրի սահմաններից այն կողմ՝ հանուն կայուն ապագայի» խորագրի ներքո, որը կազմակերպվում […] ...