17:27 22.11.2018
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր խոսել է այն մասին, որ Հայաստանում հասարակությունը դեռ չի սովորել կեղծ ու ոչ կեղծ նորություններն իրարից զատել.
«Մենք պետք է սովորեցնենք, որ Հայաստանի հանրությունն էսքան ամեն ինչ կարդացող, իրարից չզատող չլինի»,- ասել է փորձագետը:
Մարտիրոսյանն ասել է, որ եթե համեմատում ենք այլ երկրների հետ, ՀՀ-ի ընթերցողը շատ տարբերություններ ունի: Այն երկրներում, որտեղ կայուն լրատվություն կա, մարդիկ իրենց ձեռքով հավաքում են վստահելի լրատվամիջոցի հասցեն, մուտք են գործում և ստանում տեղեկատվություն: Քիչ տոկոս են կազմում նրանք, ովքեր տեղեկատվություն են ստանում սոցիալական ցանցերի միջոցով.
«Մեզ մոտ միայն «Ֆեյսբուքն» է աշխատում, ուրիշ երկրներում դուք կարող եք տեսնել, որ տարբեր սոցցանցեր են աշխատում: Ընդ որում, ամեն սոցցանց ունի իր նրբությունները: «Ֆեյսբուքն» ամենապասիվ ընկալման սոցիալական ցանցն է, ինքը չի տալիս ոչ մի գործիք, որ դու ինքնուրույն կարողանաս որոնել, դու ուղղակի բացում ես ու նայում ես ինչ կհայտնվի քո նյուզֆիդում, իսկ դա նշանակում է, որ զոռբաներն ավելի մեծ ազդեցություն ունեն, որովհետև դնում-լցնում են, էդ նույն ֆեյքերը շատ ժամանակ օգտագործում են ուղղակի լցնելու համար, ոչ թե կեղծ բան տարածելու», – ասել է Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ ըստ տեղեկատվական անվտանգության փորձագետի՝ Հայաստանում «Ֆեյսբուք»-ում ավելի շատ լայքողներ ու խաղացողներ են:
14:58 08.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը14:47 08.06.2025
«ՊրոԴեվը»՝ Ֆուտզալի առաջին խմբի հաղթող16:24 08.06.2025
Երևանի մշակութային օջախների 300 սաների կատարմամբ կայացել է Մանսուրյանի «Խաղիկներ» խմբերգային ստեղծագործության համաշխարհային շնորհանդեսըԱլ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների 16-րդ մրցույթ-փառատոնի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Գալահամերգի ընթացքում ելույթ է ունեցել Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 300 սովորողներից կազմավորված հավաքական երգչախումբը: Խմբավար Նարինե Ոսկանյանի ղեկավարությամբ հավաքական երգչախումբը կատարել է մեծանուն կոմպոզիտոր, […] ...
16:16 08.06.2025
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածումը կանխել և մարել են գյուղացիներըՀունիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի Լեռնապատ գյուղի խաչմերուկում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Քաղաքացիները մարել են Արման Խաչատրյանին պատկանող […] ...
15:57 08.06.2025
Վիզայով սահմանված ժամկետից երկար մնալու դեպքում կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք․ ԱՄՆ դեսպանությունԵթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։ Հյուպատոսական պաշտոնյաներին ամբողջությամբ հասանելի են ԱՄՆ մուտքի ու ելքի տվյալները, և նրանք կտեսնեն նախկինում թույլ տված խախտումները։ ...
15:50 08.06.2025
Թումանյանի անվան զբոսայգում ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնըՎաղը և հունիսի 10-ին Թումանյանի անվան զբոսայգում ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնը: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանը։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
15:42 08.06.2025
Սմարթֆոնների օգտագործումը բանակում արգելվում էԱրգելվում է զորամասից և բանակային դիրքից զանգահարել ընտանիքի անդամներին, ընկերներին ու խոսել ծառայության, հերթապահության և առհասարակ բանակին վերաբերող այլ մանրամասների մասին: Զանգը կարող է ճակատագրական լինել ոչ միայն տվյալ զինծառայողի, այլև ամբողջ ստորաբաժանման համար: Այդ մասին զգուշացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Մանրամասները՝ «Զինուժ»-ի տեսանյութում: ...
15:30 08.06.2025
Երևանում Land Rover-ը բախվել է գազատար խողովակի հենասյանն ու կողաշրջվելՀունիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06:30-ի սահմանում Երևանի բնակիչ 62-ամյա Դավիթ Հ.-ն իր վարած Land Rover մակնիշի ավտոմեքենայով Արղության փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է գազատար խողովակի երկաթե սյանը, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, հողաթմբերին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Դեպքի վայր […] ...