15:43 22.11.2018
Ինչպես արդեն հայտնել ենք, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր խոսել է ֆեյքերից ու քաղաքական դաշտի վրա դրանց ազդեցությունից:
SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է Մարտիրոսյանից, թե արդյո՞ք ուսումնասիրվել է՝ Հայաստանում վերջին իրադարձություններից հետո ավելացե՞լ է կեղծ լուրեր տարածելը, թե՞ ոչ:
«Վիճակագրություն ֆեյքերով ընդհանրապես Հայաստանում չկա, որովհետև շատ դժվար է հաշվել: Օրինակ՝ ես լիքը ընկերներ ունեմ, որ չիմանայի իրենց, կողքից կնայեի, կասեի՝ ֆեյք է. ոչ նկար ունի, ոչ բան ունի, բայց էդ մարդն ուղղակի էդ ձև է իր «Ֆեյսբուք»-ը պահում»:
Մարտիրոսյանն անդրադարձել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի մատնանշած տվյալներին, ըստ որոնց՝ օգտատերերի 4-5 տոկոսն է ֆեյք: Եվ «Ֆեյսբուք»-ը պարբերաբար ջնջում է դրանք:
«Բայց աշխարհում ֆեյքերը նաև ավտոմատացված են ստեղծվում: Մեր մոտ սաղ ձեռքով է արվում, դրա համար էլ մեր մոտ շատ ավելի քիչ է: Կարծում եմ՝ մի քանի հազարի մասին է խոսքը: Ընդհանրապես, Հայաստանում «Ֆեյսբուք»-ի 1 մլն 300 հազար ակտիվ յուզեր կա, բայց ռեալ քոմենթ գրող, լայքող և այլն, շատ ավելի քիչ են: Որ հասկանաք մոտավորապես՝ ամսական մի օգտատիրոջ վրա գալիս է երկու քոմենթ, 15 լայք: Այսինքն՝ երբ դուք տեսնում եք, որ ինչ-որ կիլդիմներ են գնում, բազարներ, իրականում դա մի քանի հազար հոգի են ապահովում, մնացածը լուռ կարդում են կամ խաղ են խաղում»,- ասել է Մարտիրոսյանը:
Տեղեկատվական անվտանգության փորձագետն ասել է, որ այսօր, օրինակ, «Ֆեյսբուք»-ը շատ ակտիվ ջնջում է կեղծ օգտատերերին. միայն այս տարի 1.5 մլրդ ֆեյք է ջնջվել:
Ըստ Մարտիրոսյանի՝ աշխարհը հիմա մեկ լուծում է տալիս այս խնդրին՝ մարդիկ լրատվություն ստանալու համար մուտք են գործում միայն վստահելի կայքէջեր, իսկ ԶԼՄ-ները տեղեկատվությունը տարածում են ոչ թե միանգամից, այլ գոնե երկու աղբյուրով հաստատելուց հետո:
10:00 08.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...