Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Արամի, Բյուզանդի և Կողբացի փողոցներով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+20.09 oC

Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Արամի, Բյուզանդի և Կողբացի փողոցներով

16:48 23.11.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի և գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Արամի, Բյուզանդի և Կողբացի փողոցներով, որտեղ նախատեսվում է իրականացնել «Հին Երևան» ծրագիրը: Հայկ Մարությանը և Արթուր Մեսչյանը վարչապետի պաշտոնակատարին են ներկայացրել ծրագրի, ինչպես նաև այնտեղ առկա պատմամշակութային հուշարձանների շուրջ ստեղծված իրավիճակը:

Նիկոլ Փաշինյանը եղել է նաև Արամի 23 հասցեում գտնվող «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիա հասարակական կազմակերպությանը պատկանող պատմամշակութային հուշարձան-շենքում, որի պատերից մեկը «Հին Երևան» ծրագրի շրջանակում իրականացված հողային և շինարարական աշխատանքների հետևանքով փլուզման վտանգի տակ է:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նշված շենքի հետ կապված խնդրի լուծումը և ընդգծել, որ «Հին Երևան» ծրագիրը պետք է իրականացվի առանց որևէ պատմամշակութային հուշարձան քանդելու:

«Այս հարցում պայմանավորվել ենք ծրագիրն իրականացնող ներդրողի հետ, գնդակն այժմ ճարտարապետների դաշտում է, որոնք պետք է կարողանան համապատասխան լուծումներ առաջարկել: Պատմամշակութային հուշարձանների պահպանման սկզբունքը պետք է հստակ դրվի և այսուհետ բոլոր շինարարություններն արվեն այդ սկզբունքը խստորեն պահպանելով»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ քաղաքապետարանի ռազմավարական խնդիրը պետք է լինի Երևանի կենտրոնն ու կանաչ տարածքներն ընդլայնելը:

«Կանաչ տարածքների վերականգնման առումով Բնապահպանության նախարարությունը ևս ունի լուրջ ծրագրեր և անհրաժեշտ է սերտորեն համագործակցել այդ ուղղությամբ»,– ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հայկ Մարությանը և Արթուր Մեսչյանը վարչապետի պաշտոնակատարին տեղեկացրել են, որ այժմ քաղաքապետարանը ստանում է կառուցապատման բազմաթիվ ներդրումային ծրագրերի հայտեր, որոնք վերահասցեագրվում են Երևանի տարբեր վարչական շրջաններ՝ կենտրոնն ընդլայնելու նպատակով: Անդրադառնալով հատկապես քաղաքի կենտրոնում առկա անավարտ շինարարություններին՝ Արթուր Մեսչյանն ասել է, որ քաղաքապետարանը ներկայումս ուսումնասիրում է բոլոր գործիքակազմերը, որոնց կիրառումը կխթանի կիսակառույցներն ավարտին հասցնելու գործընթացը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է նշված ուղղություններով հետևողական աշխատանքների իրականացումն ու նշել, որ ներդրողների հետ ակտիվ երկխոսությունը խնդիրների լուծման, ներդրումային ծրագրերի կյանքի կոչման լավագույն տարբերակն է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աշխատանքը չպետք է ընկալվի որպես պարտադրանք կամ բեռ, այլ որպես ինքնադրսևորման, կայուն ապագայի կառուցման հնարավորություն․ Պապոյան

12:20 01.05.2025

Աշխատանքը չպետք է ընկալվի որպես պարտադրանք կամ բեռ, այլ որպես ինքնադրսևորման, կայուն ապագայի կառուցման հնարավորություն․ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ։ «Հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ։ Այս օրը մեզ հիշեցնում է, որ առանց նպատակային, համակարգված և գիտելիքի վրա հիմնված աշխատանքի հնարավոր չէ ապահովել տնտեսական իրական առաջընթաց։ Աշխատանքը չպետք է ընկալվի որպես պարտադրանք, տանջանք կամ […] ...

Այսօր մեկնարկում է «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» գեղասահքի միջազգային բաց մրցաշարը

12:05 01.05.2025

Այսօր մեկնարկում է «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» գեղասահքի միջազգային բաց մրցաշարը

Գեղասահքի մարզադպրոցի գեղասահորդները պատրաստվում են այսօր մեկնարկող «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» գեղասահքի միջազգային բաց մրցաշարին: «Սիրով հրավիրում ենք գեղասահքի սիրահարներին ներկա գտնվելու այս դիտարժան առաջնությանը, որը կանցկացվի Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում։ Մրցաշարը կտևի մինչև մայիսի 4-ը։ Մուտքն ազատ է»,-նշված է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։ ...

ԱՄՆ-ն և Ուկրաինան ստորագրել են բնական պաշարների մասին համաձայնագիրը

11:51 01.05.2025

ԱՄՆ-ն և Ուկրաինան ստորագրել են բնական պաշարների մասին համաձայնագիրը

Կիևը և Վաշինգտոնը համաձայնագիր են ստորագրել համատեղ հանքարդյունաբերության և Ուկրաինայի վերականգնման համար ներդրումային հիմնադրամի ստեղծման մասին, հաղորդում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։ ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ համաձայնագիրը կնքվել է «ի նշան այն նշանակալի ֆինանսական և նյութական աջակցության, որը ամերիկացի ժողովուրդը տրամադրել է Ուկրաինայի պաշտպանությանը Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբից ի […] ...

Նոր Գեղի-Արզնի ավտոճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

11:43 01.05.2025

Նոր Գեղի-Արզնի ավտոճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

Հարգելի՛ քաղաքացիներ, մայիսի 2-ին՝ ժամը 14:30-ից, ՀՀ Կոտայքի մարզի Նոր Գեղի-Արզնի ավտոճանապարհի 1-ին կմ-ին ՀՀ ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Աշխատանքներին օժանդակելու են նաև ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ծառայողները և «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերություն աշխատակիցները։ ...

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը շնորհավորում է հիմնադրամի և ճանապարհաշինության ոլորտում ներգրավված բոլոր աշխատակիցներին

11:30 01.05.2025

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը շնորհավորում է հիմնադրամի և ճանապարհաշինության ոլորտում ներգրավված բոլոր աշխատակիցներին

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը շնորհավորում է հիմնադրամի և ճանապարհաշինության ոլորտում ներգրավված բոլոր աշխատակիցներին Մայիսի 1-ի՝ Աշխատանքի օրվա առթիվ։ «Մաղթում ենք մեր գործընկերներին աշխատանքային հաջողություններ ու ձեռքբերումներ։ Վստահ ենք, որ ճանապարհաշինության ոլորտի մասնագետները պատվով շարունակելու են իրենց շնորհակալ աշխատանքն ու մեր երկրի շենացման և բարեկարգման վերընթաց ուղին»,-նշված է հաղորդագրության մեջ։ ...

Լյուքսեմբուրգը Ուկրաինային կտրամադրի 10 միլիոն եվրոյի էներգետիկ աջակցություն

11:13 01.05.2025

Լյուքսեմբուրգը Ուկրաինային կտրամադրի 10 միլիոն եվրոյի էներգետիկ աջակցություն

Լյուքսեմբուրգը 10 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ աջակցության հիմնադրամին։ Համապատասխան հուշագիրը ստորագրել են Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավիե Բեթելը և Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։ «Այս միջոցները կօգտագործվեն էներգետիկայի ոլորտում նախագծերի աջակցման համար, մասնավորապես՝ էներգետիկ անվտանգության վերականգնման և ամրապնդման համար», – իր Telegram ալիքում նշել է Շմիգալը։ Նաև, ըստ նրա, 2025 թվականին […] ...

BACK_TO_TOP