Վրաստանում վերջին անգամ ուղիղ նախագահական ընտրություն է. կրքերը թեժանում են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+21.09 oC

Վրաստանում վերջին անգամ ուղիղ նախագահական ընտրություն է. կրքերը թեժանում են

23:59 27.11.2018

Հոկտեմբերի 28-ին Վրաստանը ուղիղ ձևով վերջին անգամ պետք է ընտրի թվով 5-րդ նախագահին: Մրցապայքարի մեջ են Սաակաշվիլիի իշխանության տարբեր տարիների արտգործնախարարներ՝ իշխող «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցության աջակցությունը ստացած անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին և «Ուժը միասնության մեջ է» միասնական ընդդիմության թեկնածու, «Միացյալ ազգային շարժման» անդամ Գրիգոլ Վաշաձեն: Քվեարկությունը կկայանա նաև 39 երկրներում: Երեկ իրենց ընտրությունն արդեն կատարել են  արտերկրում խաղաղապահ առաքելություն իրականացնող  վրացի զինծառայողները:

Վաղն արդեն պարզ կդառնա, թե ինչ ընտրություն կանի Վրաստանի հասարակությունը՝ սպառնալիքների, ճնշման, կաշառքի,  փոխադարձ մեղադրանքների, սենսացիոն բացահայտումների ֆոնին ընթացող նախընտրական փուլից հետո: Սառը ցնցուղի ազդեցություն թողեց համացանցում երկրորդ փուլի նախընտրական շրջանում «անսպասելի» հրապարակված տեսահոլովակը, որտեղ Սաակաշվիլին դեռևս իր իշխանության տարիներին՝ 2008թ․ վրաց-ռուսական պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին հայտարարել էր.

«Այո, Հարավային Օսիայի ուղղությամբ ռազմական գործողություններ սկսելու որոշումը Վրաստանն է կայացրել: Սա ծանր որոշում էր, որը, սակայն, կընդուներ ժողովրդի ու երկրի առջև պատասխանատվություն կրող ցանկացած ժողովրդավար պետություն»:

Փաստ, որի մասին Վրաստանում տեղյակ էին բոլորը, բայց պատերազմից շատ չանցած, համարձակություն էր ունեցել խոստովանել արդեն նախկին ԱԳՆ Սալոմե Զուրաբիշվիլին:

Նախընտրական երկրորդ փուլն աչքի ընկավ նոր բացահայտումներով, կաշառք տալու փոխադարձ մեղադրանքներով, քաղաքական ախոյանների նկատմամբ կոմպրոմատներով, ֆիզիկական հաշվեհարդարներով, Զուրաբիշվիլիի և նրա երեխաների հասցեին ուղղված սպառնալիքներով, երբ վերջինիս որդին ստիպված ժամանեց Վրաստան՝ մոր կողքին լինելու համար:

Յուրահատուկ էր Իվանիշվիլիի՝ 2 հազար վարկատուի բանկային վարկերը՝ մինչև 2 հազար լարի, իր՝ Քարթու բանկով մարելու ժեստը, որն անմիջապես գնահատվեց որպես ընտրակաշառք: Ընդդիմությունը պարզաբանեց, որ ժողովրդին Իվանիշվիլիի «լավությունը» սովորական բանկային գործընթաց է, երբ ռուտինական կոչվող վարկերը բանկերը տարեվերջին դուրս են գրում՝ մարում են վարկատուի հաշվից:

 

 

 

 

 

Հեռուստաեթերը ողողվեց երկկողմ «մեղադրանքներով և բացահայտումներով», իշխանությունները մի ամբողջ սյուժե նվիրեցին՝ ապացուցելու Սաակաշվիլիի երբեմնի կապը Վրաստանի չեչեն ահաբեկիչ Ահմեդ Չատաևի հետ, որը Թբիլիսիում 2017թ․  ահաբեկչություն էր ծրագրել և ուժայիննների հատուկ գործողություների հետևանքով սպանվել Թբիլիսիում վարձած տանը:

«Դժոխքին մեկ սատանա էր պակասում, այն էլ ավելացավ», այս մասին երեկ «Շաբաթվա պոլիտրա» ամենօրյա վերլուծական հաղորդման ժամանակ Ռուսթավի 2 ՀԸ-ի եթերից սարկազմով հայտարարեց հաղորդավարը՝ նկատի ունենալով «անջատողական» Վահագն Չախալյանի ներգրավվածությունը Ախալքալաքի քարոզարշավին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ի դեպ, ծրագրի համավարողն էր ՀԸ-ի տնօրեն Նիկա Գվարամիան: Նույն հաղորդման ընթացքում ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն, խոսելով իր ծրագրած փոփոխությունների մասին, հիշատակեց Ջավախքը. «Վրաստանում կվերջանա Հենզել Մկոյանների քրեական «իշխանությունը», որոնք իրենց հնդկաչին առաջնորդներ են զգում ու ղեկավարում տարածաշրջանը»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Իր հերթին, վարչապետ Մամուկա Բախտաձեն վստահեցրել է, որ Վրաստանում կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի օրենքի տառին, բոլոր չափանիշներին համապատասխան: Կոչ է արել ընտրողներին լինել հնարավորինս ակտիվ: Նրա գնահատմամբ՝ նախընտրական քարոզարշավը համապատասխանել է չափանիշներին: Այդուամենայնիվ, զգուշացրել է հասարակությանը․

«Ոչ ոք չպետք է պատրանք ունենա, թե ինչ-որ մեկը կարող է դիսոնանս բերել մեր կյանք»,- ասել է նա:

 

 

 

 

 

Հավանաբար․ նա նկատի է ունեցել թեկնածու Վաշաձեի 7 հոգանոց ուկրաինացի քաղտեխնոլոգներից Վիտալի Շկլյարովի հայտարարությունը, թե երկրորդ փուլից հետո Վրաստանում տեղի կունենա «իսկական ժողովրդավարական փոփոխությունների հեղափոխություն»: Ուկրաինական կայքի անհայտ հեղինակի տեղադրած գաղտնագրված աուդիո նյութերից մեկում Սաակաշվիլին Գրիգոլ Վաշաձեի շտաբի պետի հետ զրույցում մի քանի անգամ կրկնում է հեղափոխություն բառը՝ խորհուրդ տալով իրենց թեկնածուի չընտրվելու դեպքում գործընթացները տեղափոխել հրապարակ:

Եվ վերջում, մի հետաքրքիր դիտարկում «Վրացինֆորմ»-ի գլխավոր  խմբագիր Առնո Խիդիրբեգիշվիլիի կողմից.

«Վրաստանի նախագահ է եղել ազգայնական Գամսախուրդիան, կոմունիստ Շևարդնաձեն, ֆաշիստ Սաակաշվիլին, խարդախ Մարգվելաշվիլին, սակայն «պոզավոր չեկիստ» դեռ չի եղել»:

Խմբագիրն ակնհայտ ակնարկում է Վաշաձեի առաջին կնոջ փախուստը սիրեցյալի հետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

BACK_TO_TOP