Եթե 2016թ․-ի հուլիսը չլիներ, ես չեմ բացառում, որ իշխանություններն այս ապրիլին էլ կկրակեին ժողովրդի վրա. Ստեփան Գրիգորյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+20.09 oC

Եթե 2016թ․-ի հուլիսը չլիներ, ես չեմ բացառում, որ իշխանություններն այս ապրիլին էլ կկրակեին ժողովրդի վրա. Ստեփան Գրիգորյան

01:02 28.11.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատգամավորի թեկնածու Ստեփան Գրիգորյանը խոսել է մի շարք խնդիրների մասին.

««Սասնա Ծռեր»-ը, երբ 2016 թ․-ի հուլիսին ըմբոստացավ բռնության դեմ, հեղափոխությունից հետո որդեգրեց նոր քաղաքականություն: Ուժ կիրառելու անհրաժեշտություն չկա, այդ էջն այլևս փակված է: Ես շատ եմ մտածել, ես դեմ եմ բռնությանը, բայց մենք պետք է հասկանանք, որ լինում են կյանքում ռեալություններ: Նախկին իշխանությունները ծեծում և ջարդում էին տարիներ շարունակ: Այնպես չէր, որ նրանք 2016թ․-ին բռնություն կիրառեցին ու «Սասնա Ծռեր»-ն ըմբոստացան: Բռնությունները մինչև այդ էլ են եղել: Մարդիկ, ովքեր ազնիվ են, հայրենասեր են, ուզում են պայքարել մեր ժողովրդի համար, նրանք հայ ժողովրդի հետ միասին մեզ վերադարձրին Արցախը, նրանք շատ հետաքրքիր էներգետիկա ունեն»:

Ստեփան Գրիգորյանը գտնում է, որ իր գործառույթը՝ որպես քաղաքագետ, ներուժը դեպի քաղաքական դաշտ և ԱԺ բերելն է.

«Այդ մարդկանց էներգիան, տաղանդը պետք է շատ լավ դրսևորվի: Գլխավորը հայրենիքը հզորացնելու ցանկությունը քաղաքական դաշտ բերելն է: «Սասնա Ծռեր»-ը միակ կուսակցությունն է, որն ունի քաղաքական հայեցակարգ, որի շուրջ մենք կարող ենք վիճել, քննարկել, բայց նա միակն է, որ ունի հայեցակարգ: Մենք իրավունք չունենք կորցնելու այդ ներուժը»:

Անդրադառնալով թավշյա հեղափոխությանը՝ Ստեփան Գրիգորյանը նշեց.

«Եթե 2016թ․-ի հուլիսը չլիներ, ես չեմ բացառում, որ իշխանություններն այս ապրիլին էլ կկրակեին ժողովրդի վրա, ուղղակի իրենք հասկանում էին, որ կծնվեն նոր «Սասնա Ծռեր», և դա չարեցին, թեև նշեմ, որ շատ բարձր եմ գնահատում Նիկոլ Փաշինյանի արածը: «Սասնա Ծռեր»-ի կտրուկ քայլն ապրիլին զսպեց իշխանություններին, նրանք չհամարձակվեցին նորից ուժ կիրառել»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

BACK_TO_TOP