14:10 28.11.2018
Շիրակի մարզում ականապատ տարածքներ չկան, բայց ականային վտանգներն առկա են: Սա Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի տեղակայմամբ է պայմանավորված, նաև Շիրակի մարզում է գտնվում «Կամխուտ» զինավարժարանը: Ռուսական զորամիավորումն այստեղ ոչ միայն զինավարժանքներ է իրականացնում, նաև ժամկետանց զինամթերք է ոչնչացնում: Զորավարժարանը հարակից է Ախուրյանի տարածաշրջանի 6 գյուղի: Այդ տարածքում 2013 թվականին ականի պայթյունի հետևանքով Վահրամաբերդ գյուղից 2 երեխա մահացավ։ Վտանգներն ու դրանց հետևանքներն են գյուղերի վարչական ղեկավարները ներկայացրել Վահրամաբերդի մշակույթի տանը հումանիտար ականազերծման փորձագիտական կենտրոնի ներկայացուցիչների և ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարության հետ հանդիպման ժամանակ:
102-րդ ռազմաբազայի «Կամխուտ» զորավարժարանի շուրջ 700 հեկտար տարածքը հարակից է Մարմաշեն, Հովունի, Վահրամաբերդ, Առափի, Կապս և Մայիսյան գյուղերին, որոնց բնակիչների համար կրակոցների ու պայթյունների ձայները սովորական են դարձել:
Ներկայումս փորձագետների խնդիրն է երեխաներին զգուշացնել, որ դաշտում անծանոթ առարկաներ տեսնելիս դրանց ձեռք չտան:
Համայնքների դպրոցականների հետ իրազեկման աշխատանքներն ականազերծման փորձագիտական կենտրոնը տանում է ֆիլմերի միջոցով, իսկ հարակից գյուղերի բնակիչների պահանջը հետևյալն էր՝ զինավարժանքներից հետո տարածքը մաքրել չպայթած զինամթերքից, ինչը դեպքից հետո մի քանի ամիս արվել է, բայց հետո այդպես էլ շարունակում է մնալ տարածքում:
Գյումրիի 102-րդ ռազմաբազայի հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Նաումենկոն էլ նշում է, թե զինամթերքը, ականները, արկերը հենց այնպես թափված չեն զորավարժարանում՝ լինում է, որ պայթուցիչի չաշխատելու պատճառով արկը չի պայթում: Իրենց ինժեներային աշխատակազմը դրանք ոչնչացնում է, բայց կան բնակիչներ, որոնք դեռ աշխատանքները չավարտած, տարածք են մուտք գործում՝ դրանք որպես մետաղի ջարդոն հավաքելու համար, իրենց ձեռքն են վերցնում ու կարող են վերջույթներից զրկվել։
Զորավարժարանի տարածք մուտքն արգելված է, այդ մասին կան նաև գրություններով զգուշացումներ: Գյուղացիներն արգելքն անտեսում են, մտնում տարածք և այն օգտագործում որպես արոտավայր: Վահրամաբերդցիները պատճառաբանում են, թե գյուղն արոտավայր չունի: Մոտ 240 հա տարածքը նախկինում գյուղի արոտավայրն է եղել, գյուղացիներն էլ գաղտագողի են անասուններն արածեցնում, իսկ ռազմաբազայի հրամանատարի տեղակալը զգուշացնում է ու խնդրում մարդկանց, որ արգելեն երեխաների մուտքը:
Համայնքների վարչական ղեկավարները, դպրոցների տնօրեններն ու զինղեկները խոսեցին նաև այն խնդիրներից, որոնք առաջանում են վարժանքների հետևանքով: Տանկերը հեկտարներով ցանքատարածքներ են վնասում, գյուղացիներն էլ դրա պատճառով ցանք չեն անում ու հրաժարվում հողի հարկի վճարել:
Կապսում հին զինամթերքի ոչնչացման հետևանքով դպրոցի շենքը վթարային է դարձել: 20 տարի շարունակ համայնքների բարձրացրած հարցերին 102-րդ ռազմաբազայի հրամանատարի տեղակալը խոստացավ լուծում տալ:
00:00 02.05.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...
23:58 01.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 01.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 01.05.2025
Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված չենԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ […] ...
23:46 01.05.2025
Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներՇրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողները, իրենց ամենօրյա աշխատանքային պարտականությունների շրջանակում, իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման (մոնիթորինգի) գործառույթներ։ Այս աշխատանքը ներառում է Հայաստանի տարածքում հանդիպող բուսական և կենդանական աշխարհի, այդ թվում՝ կենսաբազմազանության բացառիկ և վտանգված տեսակների հայտնաբերումն ու փաստագրումը։ Մշտադիտարկման տվյալները ոչ միայն թույլ են տալիս արձանագրել բնապահպանական իրավախախտումներ, այլև նպաստում են […] ...
23:37 01.05.2025
Երևանը ջազ է լսումԵրևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Ջազի միջազգային օրվա առթիվ, Գաֆեսճյան քանդակների պուրակում (Կասկադ) տեղի ունեցավ Ջազ երեկո, որի ընթացքում ելույթով հանդես եկան հայաստանյան լավագույն ջազային կատարողներն ու խմբերը՝ Հայաստանի պետական ջազային նվագախումբը, Լևոն Մալխասյանը, Արտո Թունջբոյաջյանը, Վահագն Հայրապետյանը, Հայկ Կարոն, Արտյոմ Մանուկյանը, Կարեն Մամիկոնյանը, Միքայել Ոսկանյանը, Ռաֆայել Պետրոսյանը, Տիգրան Սուչյանը, Արման Փեշտմաջյանը, Կարեն Գրիգորյանը, Ժաննա Դավթյանը, Արեգ […] ...