16:13 28.11.2018
Այսօր՝ Շենգավիթ համայնքում անցկացված քարոզարշավի ժամանակ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից պատգամավորի թեկնածու Արեգ Թադևոսյանն ասել է, որ իրեն զարմացրել է երեկ կայացած բանավեճերից մեկը, որտեղ ԲՀԿ-ի ներկայացուցիչն ասել է, որ իրենք ամաչելու ոչինչ չունեն։
«ԲՀԿ-ն, որ փող է բաժանել ընտրությունների ժամանակ, էդ կուսակցությունն ասում է՝ ես ոչ մի ամաչելու բան չունեմ մեր պաշտոնյաների համար, իրենք գիտեք՝ ինչ գործեր են արել: Ես չգիտեմ՝ երկու տարբերակ կա էդ մարդու վերաբերյալ, կամ ինքը տեղյակ չի, ուրեմն՝ ինքն էն տեղում չի, որ էդ ինտերվյուն տա, ինքն ընդհանրապես խաբար չի, թե իրանց կուսակցությունում ինչ է տեղի ունեցել, կամ ինքն էդքան ինտելեկտուալ ունակություններ չունի, որ էնտեղ է եղել, բայց չի հասկացել՝ ինչ է կատարվում, կամ էլ, որն ավելի հավանական է, արդեն էնքան են կոմպրոմիսների գնացել իրենց խղճի հետ, որ արդեն մոռացել են, թե էդ ամոթն ինչ է նշանակում:
Էդ ամոթի կրիտերիան իրենց մոտ խախտվել է ու դրա համար նորմալ է, որ թեթև է, ասենք, ուտում կամ քիչ փող բաժանում: Անցյալ տարի էսքան ենք բաժանել, հիմա էսքան ենք բաժանում: Հիմա չենք բաժանում, բայց, ասենք, ուրիշ մեթոդներ ենք աշխատացնում: Թող էդ մարդիկ ռադները քաշեն քաղաքական դաշտից, արդեն հերիք եղավ, բոլ եղավ: Էս ժողովուրդն արժանի է էնպիսի մարդկանց տեսնել էնտեղ, որ պատրաստ ենք պարզ ճակատով ասել, որ մենք էս բանն անելու ենք, ու մենք կարող ենք դա անել՝ մեր բարոյական կերպարը, մեր ինտելեկտուալ պոտենցիալը դրա համար բավական է», – ասել է Թադևոսյանը
Թադևոսյանը Միքայել Նահապետյանի անունն է տվել:
Մանրամասները՝ տեսանյութում:
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...