Պուտինը Պորոշենկոյին մեղադրել է իր վարկանիշը բարձրացնելու նպատակով սադրանք կազմակերպելու մեջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+15.09 oC

Պուտինը Պորոշենկոյին մեղադրել է իր վարկանիշը բարձրացնելու նպատակով սադրանք կազմակերպելու մեջ

17:52 28.11.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպն անվանել է սադրանք, որը կազմակերպվել է Ուկրաինայում նախագահական ընտրությունների նախաշեմին: Այս մասին հաղորդել է TASS լրատվական գործակալությունը:

«Ինչ վերաբերում է Սև ծովում տեղի ունեցած միջադեպին, ապա դա, միանշանակ, սադրանք է: Սադրանք, որը կազմակերպվել է գործող իշխանությունների, և իմ կարծիքով, գործող նախագահի կողմից Ուկրաինայում հաջորդ տարվա մարտին կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին: Գործող նախագահի վարկանիշն այժմ հինգերորդ հորիզոնականում է, նա նույնիսկ կարող է երկրորդ փուլ չանցնել, այդ պատճառով հարկավոր է ինչ-որ բան անել, որպեսզի իրավիճակը սրվի, և մրցակիցների, առաջին հերթին ընդդիմության համար անհաղթահարելի խոչընդոտներ ստեղծվեն»,- հայտարարել է ՌԴ նախագահը ВТБ Капитал-ի «Россия Зовет» ֆորումի ժամանակ:

Պուտինը, միևնույն ժամանակ, նշել է, որ ռուս սահմանապահները ուկրաինացի սահմանախախտներին ձերբակալելու ժամանակ կատարել են իրենց զինվորական պարտականությունները: ՌԴ նախագահը նաև հայտարարել է, որ ուկրաինական իշխանությունները հաջողությամբ հակառուսական տրամադրություններ են վաճառում:

«Երբեմն ինձ համար տարօրինակ է տեսնել (չնայած արդեն շատ բաների սովորել եմ), որ ներկայիս կիևյան իշխանությունները հաջողությամբ հակառուսական տրամադրություններ են վաճառում: Այնպիսի տպավորություն է, որ ինչ էլ նրանք անեն, ամեն ինչի տակից դուրս կգան: Դա շատ անհեռատես քաղաքականություն է և ոչ մի լավ բանի չի բերի, քանի որ դա թուլացնում է Ուկրաինայի ներկայիս ղեկավարությանը»,- հայտարարել է Պուտինը:

Ռուսաստանի ղեկավարը, միևնույն ժամանակ, վստահություն է հայտնել, որ չնայած երկու երկրների հարաբերությունների միջև ներկայումս առկա բարդություններին, ռուս և ուկրաինացի ժողովուրդները միշտ եղբայրական և մտերիմ ժողովուրդներ կլինեն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատասխան խաղում կզգանք արդեն մեր երկրպագուների աջակցությունը․ Էնրիկե

15:20 30.04.2025

Պատասխան խաղում կզգանք արդեն մեր երկրպագուների աջակցությունը․ Էնրիկե

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է ՉԼ կիսաեզրափակչում «Արսենալի» հետ առաջին խաղը: «Ինձ համար հաճելի է տեսնել, թե ինչպես է իմ թիմը ցույց տալիս այն աշխատանքը, որ կատարում ենք ամեն օր: Սա էմոցիոնալ հանդիպում էր, քանի որ բարդ էր խաղալ նման մթնոլորտում: Գոլը մեզ մեծ վստահություն հաղորդեց: Պատասխան խաղում կզգանք արդեն մեր երկրպագուների աջակցությունը: […] ...

Կապահովվեն Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպանության պահպանման ծախսերը

15:15 30.04.2025

Կապահովվեն Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպանության պահպանման ծախսերը

Կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունել է որոշում, որով կապահովվի Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպանության, նստավայրը՝ Մասկատ, պահպանման ծախսերը: Գումարից հիմնական մասը կհատկացվի ԱԳՆ բյուջեից, իսկ մնացածը՝ Կառավարության պահուստային ֆոնդից։ Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացումը կնպաստի Հայաստանի և Օմանի միջև առկա ջերմ քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, զբոսաշրջային հոսքերի, փոխադարձ առևտրաշրջանառության, այդ թվում՝ տարանցիկ ավելացմանը: Այն […] ...

Կկարգավորվեն առողջապահության և կրթության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցման ընթացակարգերը

15:11 30.04.2025

Կկարգավորվեն առողջապահության և կրթության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցման ընթացակարգերը

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ-ում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգին զուգահեռ ներդրված՝ առողջապահության և կրթության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցման ընթացակարգերի հետ կապված որոշ հարաբերությունների կարգավորման նպատակով: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ 2024 թ. հունվարի 1-ից մինչև 2025 թ. հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կատարված սոցիալական ծախսերը հայտարարատուին փոխհատուցվում են նաև այն դեպքերում, երբ սոցիալական ծախսերի […] ...

Կառավարությունն ավելի քան 1,6 մլրդ դրամ է հատկացնել սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

15:08 30.04.2025

Կառավարությունն ավելի քան 1,6 մլրդ դրամ է հատկացնել սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարության որոշմամբ նախատեսվում է համաֆինանսավորել 2022, 2023 և 2024 թվականների սուբվենցիայի մի շարք ծրագրեր՝ 1 մլրդ 682 մլն դրամի չափով: Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, որոշմամբ նախատեսվում է համաֆինանսավորել 17 համայնքի ընդհանուր 27 սուբվենցիոն ծրագիր: […] ...

Ռյուդիգերը որակազրկվել է 6 խաղով

15:03 30.04.2025

Ռյուդիգերը որակազրկվել է 6 խաղով

«Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում դրսևորած ոչ սպորտային պահվածքի համար որակազրկվել է 6 խաղով։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Ռեալի» ֆուտբոլիստներից երկու խաղով որակազրկվել է Լուկաս Վասկեսը, իսկ Ջուդ Բելինգհեմի կարմիր քարտը չեղարկվել է. անգլիացին ոչ մի հանդիպում բաց չի թողնի։ Հիշեցնենք, որ Ռյուդիգերը «Բարսելոնայի» դեմ խաղի լրացուցիչ […] ...

SHANTNEWS

15:00 30.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP