23:33 28.11.2018
ՀՀ ԱԺ ընտրություններում «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության առաջին համարով հանդես եկող Լևոն Շիրինյանը խոսել է քաղաքական ուժերի միջև ստեղծված նախընտրական լարված հարաբերությունների ու պայքարի բնույթի մասին՝ բնորոշելով այն որպես փոքր-ինչ արտասովոր:
«Առաջին օրը, կարծես, դուրս են գալիս (սովորական քաղաքական պրոցեսի ձևաչափից-խմբ.), բայց ես դա կապում եմ Հայաստանում ձևավորված ավանդույթի հետ: Եվ, քանի որ մենք ներկայացել ենք՝ մենք ուզում ենք, որ այդ ներկայությունը լինի նաև զսպիչ հանգամանք՝ բանավեճը, խոսույթը տեղափոխել կոնցեպցիաների մեջ, տեսական լուծումների մեջ, առաջարկների մեջ, և առաջարկների՝ կյանք իջեցնելու մեխանիզմների միջև»,- ասել է Լևոն Շիրինյանը:
Նա հայտարարել է, որ իրենք անելու են ամեն բան՝ այդ նպատակին հասնելու համար ու նաև «պարտադրելու» են մյուս ուժերին՝ հետևել բանավեճի սկզբունքներին:
«Բարձրանանք և մոռանանք վատ ավանդույթները»,- ասել է նա:
Լևոն Շիրինյանն անդրադարձել է նաև Արցախի հարցի շուրջ քաղաքական տարբեր ուժերի՝ միմյանց հասցեին հնչեցրած արտահայտություններին՝ մասնավորապես դավաճանության վերաբերյալ՝ նշելով, որ արդեն գոյություն ունեցող իրավիճակին ու մտածելակերպին հակադրվում է նոր մոտեցում, ինչն էլ հակասությունների պատճառ է դառնում:
«Կա մի սուր հարց. երկրի զարգացման կոնցեպցիայի հետ է կապված էդ բոլորը: Որովհետև յուրաքանչյուրը հասկանում է վիճակը, որ բավարար չէր Հայաստանի զարգացման այն կոնցեպցիան, լիբերալիզմի կամ ազատականության գործադրման այն չափն ու ձևը, որ գործադրվում էր: Եվ պարզ է արժեքային համակարգով, որովհետև չեք կարող լինել ազատական, և համաշխարհային լիբերալ տեսությունն անտեսել, դա հնարավոր բան չէ: Եվ դրան հակադրվում է ազգային հոսանքը, ո՛չ ազգայնական հոսանքը, առողջ տեսակետով, որ մենք պետք է մեր հարցերով զբաղվենք, և էստեղ բախումներ են առաջանում: Գուցե էդ պարագայում կարելի է դավաճանի մասին խոսել-չխոսել, բայց դավաճանությունն ինքնին դա չէ, որ կա, այլ կոնցեպցիայի մեջ է դավաճանությունը»,- պարզաբանել է նա:
Առավել կոնկրետ հարցին՝ թե արդյո՞ք մենք այժմ ունենք «Վասակ Սյունիներ», Լևոն Շիրինյանն չի բացառել, սակայն, նշել է, որ խուսափում է նման երևույթներից ու դրանց մեկնաբանումից:
«Կարող է և կան, բայց ես դրանից խուսափում եմ, որովհետև մենք այլ նպատակ ենք հետապնդում: Ինչի՞: Մենք ուզում ենք այս ընտրություններում ազգային պահպանողական հոսանքն արդի մեկնաբանությամբ: Օրինակ՝ ինչպես Հարավային Կորեան վարվեց Կիմ դե Ջունի ժամանակ՝ քաղաքականության հիմք տեղափոխել «Կոնֆուցիականությունը», նրա փիլիսոփայությունը, բարոյականությունը և ժողովրդավարությունը, այդ ընկալման շրջանակներում»,- ասել է ԱԺ պատգամավորի թեկնածուն:
Իր խոսքերով՝ իրենց կուսակցությունն, ըստ էության, քաղաքական կառույց չէ ու այդպիսին դարձել է ընտրություններին մասնակցելու համար:
«Սա շարժում է, հոգևոր վերելք է, և հայրենակերտման մարդկանց համախումբ է»,- ասել է նա:
10:23 10.06.2025
ՃՏՊ Արմավիր քաղաքում․ կա տուժածՀունիսի 10-ին, ժամը 00:35-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Աբովյան և Սահմանապահների փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները հոսանքազրկել են […] ...
10:16 10.06.2025
Այրվել է ավտոմեքենաՀունիսի 10-ին, ժամը 01։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի տնակների մոտակայքում այրվում են ավտոմեքենաներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նուբարաշեն 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է «Ford» մակնիշի ավտոմեքենա։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։04-ին, մարվել՝ […] ...
10:11 10.06.2025
Հայաստանի սամբիստները 11 մեդալ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունումԵրևանում ավարտվել է սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը: Հայաստանի հավաքականը նվաճել է 11 մեդալ: Երկրորդ մրցումային օրը Ավետիք Պողոսյանը (88 կգ) և Արման Ավանեսյանը (98 կգ) արծաթե մեդալ են նվաճել, իսկ Մայիս Ներսեսյանը (64 կգ), Մհեր Մերջանյանը (71 կգ), Նորիկ Խուրշուդյանը (+98 կգ) բրոնզե մեդալակիր են դարձել: Առաջին մրցումային օրը Հայաստանի սամբիստները 2 ոսկե և 4 […] ...
10:06 10.06.2025
ՃՏՊ Իսակովի պողոտայում․ կա տուժածՀունիսի 10-ին, ժամը 02։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «BYD» մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները փակել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի […] ...
10:00 10.06.2025
Վերականգնվել է պետությանը պատճառված 52 մլն դրամ վնասըՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում 2024 թվականի օգոստոսի 7-ին ապօրինի ձեռնարկատիրական գործունեության և հողը փչացնելու դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնում են ՔԿ-ից։ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ-ում գործող ընկերություններից մեկը Արմավիրի մարզի բնակավայրերից մեկի վարչական տարածքում վարձակալական հիմունքներով ձեռք բերված հողատարածքներում ձկնաբուծարան […] ...